cf. Աղտիւր.
ԵՂՏԻՒՐ կամ ԵՂՏԵՒՐ. ἔλος palus (paludis), stagnum λειμών pratum, locus irriguus որ եւ ԱՂՏԻՒՐ. Մարգ ջրարբի. եւ Խաղ գետոց. ճահիճ. ջրակոյտ ծանծաղ եւ իբր անխաղաց. ամուր եղեգսն. լճակ.
Եղիցի անջուրն յեղտեւրս (կամ յաղտիւրս, կամ յաղտերս). (Ես. ՟Լ՟Ե. 7։)
Յեղտիւրս հոգեւոր բանիցն ճարակիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)
Առաքէ զմեզ ի խաղս ծաղկաժողով եղտւրաց. (Ոսկ. գծ.։)
Տեսանե՞ս ասէ զեղտիւրսն ծաղկեալ առաքինութեամբ. (Նիւս. երգ.)
Յաղտերաց մանիշակ անուշահոտ. (Սարգ. յուդ. ՟Գ։)
Իսկ Հին բռ.
Եղտիւր. տեղի գիճին, կամ ծծինք ջրոյ. կամ փոքր աղբիւր». իսա՛ աղբերակն։
• (հին ձևն է եղտեւր), ր հլ. (յգ. սեռ. եղտերաց, յետնաբար եղտիւրաց) «ջը-րարբի մարգ, ճահիճ» Ես. լե. 7. Ոսև. մ. ա 2. Ոսկ. գծ. նիւս. երգ. Սրգ. յուդ. գրուած է նաև աղտիւր Ես. լե. 7 (ինչ ինչ ձեռագիրնե-րում)։
• ՀՀԲ աղտ բառից։ Հիւնք. եղջիւր բա-ռից։ Buge, Btrg. 35 ցեղակից է դնում
• յն. αρδν «թրջել, ոռոգել» ե սանս. ar-drá-«խոնաւ, թարմ» բառերին, իբր թե եղտևր<*երտեր <*erdevr, որ կարելի է համեմատել ἀρδω ձևի հետ։ Հիւբշ. էջ 415 ընդունում է կասկածով և մտածուձ 4, որ հյ. եղտիւր բառի մէջ ե կարող է n-ի պատճառով աւելացուած լինել, ո-րով արմատը կլինի *ղտևր <*րտևր < *drevr (հմմտ. աղբիւր <*bhrevr) և արանով հեռանում է ἅρδω ձևից։ Երբ բառը ունինք թէ՛ եղտիւր և թէ՛ աղտիւր ձևով՝ անտարակոյս է, որ ե յաւելուած է։ Scheftelowitz, BВ, 29, 28 աղտ բառից Petersson, KZ, 47, 250-252 մերժե-լով Bugge-ի մեկնութիւնը՝ կցում է յն. πλάδος «թացութիւն», πλαδαρίς «խո-նաւ, թաց» բառերին, իբրև հնխ. *pld-որից աղտ «կեղտ» և -իւր մասնիկով աղտիւր կամ եղտիւր։