vain, frivolous, useless;
vile, abject, inferior;
superadded, false, factitious, artificial;
expletive.
ἁσθενέστατος infirmissimus χείρον deterior, vilis Յետին. տրուպ. տկար. փանաքի. եւ Անպիտան, վատթար. ումպէտ. աւելորդ. վայրապար. անպատճառ. եւ Կցկցեալ ի զարդ կամ ի պաճուճանս.
Մի ինչ չնչին եւ թարմատար ի կենդանեաց. (Արիստ. աշխ.։)
Իսկ այն՝ որ միւսով, թարմատար է. (Պղատ. տիմ.։)
Եղկելի եւ թարմատար քան զամենայն մարդիկ. (Ճ. ՟Ա.։)
Այս սկիզբն է աղանդոյն մարկիոնայ. թո՛ղ զայլ բազում թարմատարսն. այսինքն զանպիտան զրոյցս նոցա. (Եզնիկ.։)
Ոչ երբէք ուրեք եղեալ է եւ ո՛չ երբէք ի պատերազմի՝ թարմատար (կամ թարամատար) հրեշտակաց ինչ կալ եւ կապս. այսինքն անպատճառ ձերբակալութիւն. (Բուզ. ՟Դ. 5։)
Արքայ արտալած, թագաւոր թարմատար, կայսր ոգէկործան։ Թարահատայ թարմատարի. (Նար. ՟Ծ՟Զ։ Նար. կ.։)
Այսոքիկ ի տգէտ եւ ի թարմատար առաջնորդաց ի ներքս մտին։ Ի յիշատակ թարմատար անձինս եղկելւոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա. եւ Սարգ. յիշատ.։)
Լի շահաւէտ քարամբք, եւ ոսկեճաճանչք հրափորձեալք, եւ ի բաց եդեալ զաղտ, եւ պարզեալ ի թարմատարացն. (Հին քեր.։)
ԹԱՐՄԱՏԱՐ ՇԱՂԿԱՊ, ըստ քերականաց. որ ի յն. կոչի առլրական կամ յաւելուածոյ. παραπληρωματικός suppletivus
Թարմատարք են, որ ի չափոյ սակս եւ կամ զարդու յարառոցեալք լինին. զորօրինակ են ձայնքս. δή, που , ἁρ’, μην, αν, κεν, γε. (Թր. քեր. որոց ի դէպ գան ի հյ. բա, իսկ, գոգ, իմն, ինչ, ապաքէն, արդ, եւ այլն։)
Բայց քանզի թարգմանիչն եդեալ է նովին մտօք ի մեզ,
Իգն (զոր օրինակ զօրաւիգն) մակ, իբր. ի զուր այլ եւ այլ մեկնիչք պէսպէս իմաստս ստեղծանեն անդ։ Գուցէ լաւ եւս առ մեօք թարմատար շաղկապ ասին, թէ, եթէ, իբր՝ բա, զի. որ. քի. երբ շաղկապեն եւեթ զբանս՝ առանց տալոյ զառանձին իմաստ ինչ նշանական։
• , ի-ա հլ. «անպիտան, ան-պէտք, աւելորդ բան». բառիս համար ՆՀԲ երկու հին վկայութիւն ունի. «Այս սկիզբն է աղանդոյն Մարկիոնայ. թո՛ղ զայլ բազում թարմատարսն» Եզն. էջ 250. «Ոչ երբեք ուրեք եղեալ է և ոչ երբեք ի պատերազմի՝ թարմա-տար (կամ թարամատար) հրեշտակաց ինչ կալ և կապս» Բուզ. էջ 90.-յետիններից Պղատ. տիմ. Արիստ. աշխ. Ճառընտ. =Վրք. և վկ. Ա. 453. Նար. ունին «անարգ, վատ-թար, անպիտան» նշանակութեամբ. -Թը. քեր. թարմատար է կոչում աւելորդ և իբրև զարդ գործածուած բառերը։
• Lag. Arm. St. § 848 թարմ բառից, իբրև պարսկաձև բաղդատական (tar> տար մասնիկով)։-Հիւնք. տարտամ բառից։-Կայ պրս. [arabic word] tarma «խար-դախութիւն, նենգութիւն», որից -տար «ունող, կրող» բառով՝ թարմատար, իբր «խարդախ, նենգեալ». բայց սա էլ ի-մաստով յարմար չէ։