adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

ա. δασύς, λάσιος, δασός, θύρσος, θάλλος, θάλλων densus, pilosus, hirsutus, lispidus, herbidus, virens (լծ. ռմկ. թավլը եւ թիւյլիւ ). Թանձր. թանձրախիտ. հոծ. (որպէս ոստ կամ տունկ տերեւալից, տերեւախիտ. վարսաւոր. անտառախիտ.) եւ Մազոտ, բրդոտ. թաւարծի՝ (կենդանի, մորթ.)

Տերեւս ի թաւ ոստոց ծառոց։ Ոստս առեալ գեղեցիկս ի թաւ ծառոց։ Ոստս թաւս։ Թաւ ոստօք։ Եմուտ ջորին ընդ թաւ կաղնեաւ. (Նեեմ. Ը. 15։ Բ. Մակ. Ժ. 7։ ԺԴ. 4. Զ. 7։ Բ. Թագ. ԺԸ. 9։)

Ի թաւ անտառս մտեալ զօղէ։ Թաւ խարձք, եւ խիտ մայրիք։ Դրախտն՝ թաւ վայր է. (Փիլ.։)

Թաւ եւ տերեւախիտ. յն. մի բառ. (Նիւս. կազմ.։)

Տերեւս թաւս. (Վրք. հց. ԺԲ։)

Ի շամբս ... ոչ համարձակեալ ի թաւուն քաջարշաւ լինել. (Խոր. Գ. 55։)

Երթեալ ի թաւ պուրակս բուրաստանացն, նտեալ ի ներքոյ թաւ թփոյ։ Գտին լնա ի թաւի անդ ղօղեալ. (Արծր. Բ. 3։)

Իսկ Եղիշ. միանձն.

Մի՛ թաւ ամուր ընդունակ լինիր նենգութեան թշնամւոյն իմա՛, անտառ ամրութեան. ամրոց կուռ. (կամ թաւամուր, ծխամած)։

ԹԱՒ. իբր նմանութեամբ.

Եղբայր իմ Եսաւ այր թաւ է, եւ ես լերկ։ Էին ձեռք նորա իբրեւ զձեռսն Եսաւայ եղբօր իւրոյ թաւ։ Շառագոյն ամենեւին իբրեւ զմորթ թաւ. (Ծն. ԻԵ. 11. 23. 25։)

Վերարկու փոխանակ մորթոյ ձմերայնի. (Փիլ. տեսական.։)

Փոխանակ համբարուաց՝ Ակիղաս ասէ, դեւք թաւք եւ հերաւորք. (Ոսկ. ես.։)

ԹԱՒ. δασύς crassus Ըստ քերականաց եւ երաժշտաց՝ է Հաստ եւ թանձր ձայնն կամ հիչիւն տառի. որ եւ ՍՏՈՒԱՐ, եւ ՅՈՅՐ կոչի.

Թաւք (ի տառս) ինն. թ, փ, ք, խ, ց, լ, չ, ջ, ռ. (ըստ յն. երեք, թ, ֆ, ք, կամ խ.) ... գիմն քան զկենն թաւ է, եւ քան զքէն եւ զխէն լերկ. (Թր. քեր.։)

Ի շարաձայնութենէ տառիցն՝ թաւացն եւ լերկացն։ Միջակք՝ քան զնուրբսն թաւք են, եւ քան զթաւսն նուրբք. (Երզն. քեր.։)

(Ի ձայնս) ոմն սոսկ, ոմն թաւ. (Մամբր.։) Ուստի եւ նշանն սաստիկ առոգանութեան թաւ կոչի՝ հակառակ սոսկի, δασεῖα aspiratio ըստ յն. (spiritus asper) եւ հյ. (...)։

Երկար, սուղ, թաւ. սոսկ ... Հագագ երկու, թաւ, սոսկ. (Թր. քեր.։ Վրդն. սղ.։)

ԹԱՒ 2 Որպէս Անուն վերջին տառի եբրայեցւոց, որ ձեւով մօտաւոր է եռաթեւ խաչի. իբր յն. լտ. T եւ հյ. Դ. Թ. բերեալ յօրինակ սրբոյ նշանի յԵզեկ. Թ. 6։

Յորոյ վերայ նշանն իցէ, մի՛ մերձենայցէք. ըստ եբր. աւթ. ւամ օթ. կամ թաւ։

Եզեկիէլ ասէ, դի՛ր նշան թաւու ի ճակատ արանցն՝ որ հեծեն։ Յորոյ վերայ իցէ նշան թաւու, մի՛ մերձենայք ի նա։ (Մխ. ապար.։)

• (յետնաբար ի-ա, ու հլ.) «թանձր. խիտ (ծառի, անտառի համար ասուած)» ՍԳր. «մառոտ, բրդոտ» Ծն. իե. 11, 23, 25. Ոսկ ես. «խուլ շնչեղ (տառ կամ ձայն), sourde aspirée». Մամբր. Երզն. և Թր. քեր. «առօգա-նութեան մի նշան» (հյ. * յն.՝) Թր. քեր Վրդն. սղ. որից թաւանալ Ագաթ. Եփր. նին. Կոչ. թաւարծի (մասնիկի համար հմմտ. խաւարծի, աղածրի) Դ. թագ. ա. 8. թաւու-թիւն Ագաթ. թաւուտ (վրիպակով գրուած նաև թաւութ) «ծառաշատ տեղ» Բուզ. 118. Փարպ. յետին են թաւագէս Փիլ. թաւամազ Դամասկ. թաւայօն Յայսմ. թաւամայրի «անտառա-խիտ» (նորագիւտ բառ) Յկ. կր. 93. թաւդա-տել «ոռնառատել» Հին բռ. որի հետ նոյն է թօթեաց «բռնադատեաց» Բռ. երեմ. էջ 122. -նորակերտ բառ է թաւիշ «մախմուր, խա-տիֆէ», որից թաւշանման, թաւշեայ, թաւշա-ծաղիկ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողա-նալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. թավլը և թիւյլիւ «մա-զոտ»։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. թիւյ «մազ» բառի հետ ցեղակից։ Հիւնք. աղածրի բառից հանում է թաւարծի, սոանից էլ համառօտուած թաւ։ Pedei-sen, Հայ. դր. լեզ. 48 հանում է թանձո բառից, իբր թէ նձ կորուսմամբ դար-ձել է ն և այս էլ յետոյ եղել է ւ։ Peters-son KZ 47, 249 հյ. թուփ, լտ. tufa, յն, τύφη, անգսք. ϑuf բառերի հետ հնխ. tu, teu արմատից, որ կարծես թէ տար-բեր է դնում վերի tu արմատից։

• ԳՒՌ.-Ագլ. թօվ «թաւ», Ղրբ. թավ «մեծ, խոշոր» (օր. թաւ թաւ հուն).-նոյն են նաև Ալշ. Բլ. Մկ. Մշ. Շտ. Աս. Վն. «ձմեռը աւծե-րին իբրև կեր տալու համար անտառի թփե-րից կտրուած տերևներ». (անշուշտ անցնե-լով թաւուտ գաղափարից)։

• , ու հլ. «եբրայական այբուբենի վեր-ջին տառը (>), որ իբրև խաչի նշան է առ-նուած» Եզեկ. թ. 6. Մխ. ապար.

• = Եբր. [hebrew word] tāu «նոյն գրի անունը», բայց նաև «նշան, նշան հաստատութեան». մեր բառը ծագում է յն. ϑϰῦ ձևից (Sophocles. էջ 570ա)։

• Ուրեր մեկնեց նախ ՆՀԲ.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Արիւնաթաթաւ

Գետնաթաւալ

Գլաթաւալ

Գմբեթաւար

Դիաթաւալ

Դիթաւալ

Դիւրաթաւալ

Թաթաւ

Թաթաւեմ, եցի

Թաթաւիմ, եցայ

Թաթաւումն, ման

Թաթաւուն

Թաթաւուչ

Թաւագէս

Թաւագլոր

Թաւագլուխ

Թաւագործ

Թաւազարդ

Թաւաթուփ

Թաւալ

Voir tout