tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.
cf. ԺԱՆԻՔ.
Այլ մանրեցաւ ծախող ժանին՝ իբր ի պըղինձ կամ յերկեթն։ Զորոյ անրեա մանր ըզժանին, եւ զիս կառո՛ յոստըս ծառին. (Յիսուս որդի.։)
ԺԱՆԻՔ, նեաց, նեօք. գ. ὁδούς, ὁδόντες dens, dentes μύλη, μύλαι dentes molares Ատամն, ատամունք, մանաւանդ սու՛ր, սեպհական գազանաց. եւ Որ ինչ է որպէս զսրածայր ճանկս. կեռիք, գազանի ակռաներ՝ ճանկի պէս. (պ. ժէնէ, վզանէ, զէնտան. իսկ ժանէ ՝ սանտր, եւ ժանեւոր հեծանոց).
Ժանեաց փղաց։ Ժանեօք փղոսկրէիւք. (՟Գ. Թագ. էժ. 22։ Եզեկ. ՟Ի ՟Է. 15։)
Իբրեւ զսուսեր ունի զատամունս իւր, զժանիս իւր իբրեւ զկտրոցս. (Առակ. լ. 14։)
Ատամունք նորա ատամունք առիւծու. (Յովէլ. ՟Ա. 16։)
Զժանիս առիւծուց խորտակեաց տէր։ Ի միջոյ ժանեաց զայն ի դուրս կորսեցից. (Սղ. ՟Ծ՟Է. 7։ ՟Կ՟Է. 23։)
Ժանիք նորա երկաթիք.. . ուտէր եւ մանրէր. (Դան. ՟Ե. 7։)
Գազանեաց մանրեալ ժանեօք՝ հաց սուրբ գտայց աստուծոյ. (Շար. ըստ թղթ. ածազգ.։)
Սաստիկ ժանիս եւ մագիլս ունի. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)
Սու՛ր էին ատամունքն (աղեքսանդրի) իբրեւ զժանիք. (Պտմ. աղեքս.) յն. πασσαλίσκον (իբրեւ սեպ) claviculus, paxillus.
Ժանիքն (կամ ժանեւք. ժանեօք) եխած զաղախինն քրիստոսի. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Գ.։)
Նմանութեամբ ասի.
Ի վիրաց՝ զոր ժանիք մեղացն հարին յանձինս մեզ. (Ոսկ. յհ.։)
Չարախանձ ժանեօք ի կորստեանն յուղարկիք խորխորատ. (Պետ.։)
Դու միայն բաւական ես կորզել ի ժանեա սատակման. (Նար. ՟Հ՟Թ։)
Արտաքս կորզեալ եհան ի ժանից (կամ ի ժնեաց) վիշապին. (Յհ. կթ.։)
• «ռառանի սուր ատամ». սովորա-բար անեզական է (-նեաց, -նեօք). ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. եզակի գործածութեամբ ունի Շնորհ. յս. որդի. սրանից են կազմուած՝ ժա-նեղ Տօնակ. ժանևոր Սարգ. ա. պ. Վրդն. ծն. ժանէհետ «ժանիքի հետք՝ նշան» ԱԲ ժանաթուակ Շիր. բռնաժանի Պտմ. ա-ղեքս. Թէոփիլ. պհ. երեքժանի «երեք ճիւղով, երեքարձէն» Ա. թագ. բ. 13. Եփր. թգ. 359, երեքժանեայ Յայսմ. եռաժանի Շիր. քառա-ժանի Շիր. չարաժանի Եփր. աղ. 249. Մանդ. ժանեկոտոր առնել «ժանիքներով կոտորել» Վրդն. այգեկ. 85. ժայնաւոր (այսպէ՛ս) Մագ. նոր գրականի մէջ էլ ժանեակ՝ որ յարմարեց-րած է ֆրանս. dentelle հոմանիշից թարգ-մանաբար։
• ՆՀԲ դնում է պրս. ժէնէ, զանի (որոնք գոյութիւն չունին), տէնտան, շանէ «սանտր և հեծանոց»։ Müller SWAW 42, 253 հսլ. zabu, յն. γαμφαί «անասու-նի ծնօտ»։ Հիւնք. պրս. [arabic word] šang «փղի կնճիթ»։
• ԳՒՌ.-Կր. Սեբ. ժանիք՝ որոնք գործածա-կան են միայն «ժանիքը լարել (քիթը կա-խել), շան ժանիք, շան ժանիք կնմանի» դարձուածների մէջ.-նոյնպէս նաև Արբ. Պլ. Ռ. ժանիք, Ասլ. ժանիք, ժանի* «դէմքի դառ-նութիւն, խոժոռութիւն, քիթը կախելը», ո-րոնք դործածւում են հետևեալ ձևերով միայն. մանիքը կախել, ժանիք ընել «խոժոռիլ, դէմ-քը թթուեցնել», ժանիքը բացուիլ «խոժոռու-թիւնը անցնիլ, ուրախ դէմք ստանալ», ժա-նիքոտ «խոժոռ, թթուած դէմքով»։ Արմատն ունի Ղզ. ժէն «ակռայ, ատամ», յգ. ժէնէր, որի հետ հմմտ. Մագ. ժայնաւոր։