wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.
λοιμός pestilens, exitialis. եբր. պէլիալ (որ է բելիար, եւն). որ եւ գրի ԺԱՆԴ՝ նովին հնչմամբ. ասի եւ ԺԱՆՏԱԳՈՐԾ. դաժան եւ դժնդեայ բարուք. անզգամ. չարագործ. գարշ դիմօք եւ վարուք. գէշ. եւ Վնասակար. մահառիթ.
Մի համարիր զաղախին քո դուստր ժանտ։ որդիքն հեղայ քահանայի որդիք ժանտք։ Որդիքն հեղեայ քահանայի որդիք ժանտք։ Որդիք ժանտք ասէին, թէ ո՛ է սա՝ որ փրկիցէ զմեզ։ Եւ նա այր ժանտ է, եւ ոչ գոլ խոսել ընդ նմա։ Ի վերայ առն ժանտի նաբաղայ։ Արք ժանտք եւ անզգամք։ Յաթոռս ժանտից ոչ նստաւ։ Խիստն եւ հպարտն եւ յանդուգն ժանտ կոչի.եւ այլն։
Փրկեցից զձեզ ի ձեռաց ժանտաց. (Երեմ. ՟Ժ՟Բ. 21։)
Զժանտացն աթոռակցութիւն ուրանայ. (Նիւս. երգ.։)
Այր ժանդ եւ ժպիհ եւ ապաստան. (Յհ. կթ.։)
Գոռոզին ժանգ ժանդիս ժամանեալ. (Նար. ՟Դ։ Ուստի առեալ լայնաբար գրէ Լմբ. առակ.)
Այս է ժանդն, որ ստուգաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ինչ պիտանի, նոյպէս եւ նա օտարացեալ է ամենայն բարւոյ, եւ պատկեր է սկզբնաչարին սատանայի։ Ժանդ կոչէ զհակառակասէր բարսն. եւ այլն։
Կամ μοχθηρός improbus πονηρός malus. Չար, վատթար, անպիտան, գարշ ոք կամ իր ինչ.
Զի՞նչ խոսիս. ժանդ կոչես զեղբայրն, զոր եւ ռակաչառեր հրաման կոչել։ առնակնոջ ո՛չ ազնիւ այր ոք ցանկանայ, այլ ժանդ ոք. (Ոսկ. մտթ.։)
Թուզ ժանտ եւ առաւել ժանտ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ. (Երեմ. ՟Ի՟Դ. 3։)
Կերակուրս ժանտս զայն ուտէ, զոր եւ ոչ գազանք եւ անասունք ուտեն. (Եզնիկ.։)
ԺԱՆՏ. գ. λοιμός, λύμη pestis, pestilentia, lues cf. ԺԱՆՏԱԽՏ.
Զիա՛րդ ապրեսցուք յայնպիսի ժանտէ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)
Զոր չարակեղն իմն կոչեն, իսկ կէսքն ժանտ անուանեն. (Բուզ. ՟Դ. 13։)
Ցաւն այն անուանեցաւ ժանդ. եւ ոմանք ասեն զնա ցաւ ներսեսի. զի վիրաւորեալ ի ժանդէն առնուն հող ի գերեզմանէ սրբոյն ներսեսի, եւ բժշկին ի ցաւոցն՜ (Մեսր. երէց.։)
• , ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։
• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։
• Հներից Լմբ. առկ. ստուգաբանում և ժանգ բառով. «Այս է ժանդն, որ ստու-գաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ենչ պիտանի, նոյնպէս և նա օտարա-ցեալ է յամենայն բարւոյ» (հրտր. Max. էջ 344)։ Հիւնք. դաժան բառից։ Stackel-berg ZDMG 54 (1900), էջ 106 պրս. [arabic word] žanda բառի հետ, որ ըստ Ֆիր-դուսիի՝ նշանակում է «տդեղ, անճոռնի» և շատ անգամ գործածուած է փղին
• իբրև ածական. այնուհետև նշանա-կեց «ցնցոտի». հայերէնը պահում է հնագոյն իմաստը։ Վերի մեկնութիւնը ռուաւ Meillet MSL 17, 248 և մանա-ւանդ REA 2, 4։ Թիրեաքեան, Արիահալ բռ. 128 պրս. [arabic word] dažand ձևից սղու-ած։
• ԳՒՌ.-Կայ ժանտեռք Վն. «դէմքի դառնու-թիւն, թթուածութիւն», որ թուի թէ ժանգ, ժա-նիք և ժանտ բառերի խառնուրդից է ձևա-ցած։
• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞ն վրաց. ყანტი ժանտի «խոնաւութիւն, թացութիւն», քրդ. [arabic word] žan «ժանտախտ, ժանտամահ, ծննդականի երկանց ցաւ», žan ketiié «ժան-տախտ ծագեզաւ», ewe žin žan dikešine «այս կինը երկանց մէջ է», žān-asära «գըլ-խացաւ». (այս բառերը Justi, Dict. Kurde էջ 229 դնում է փոխառեալ հյ. ժանտ բառից)։