heir, successor;
owner, possessor;
beneficed clergyman;
cf. Ժառանգութիւն;
արժանաւոր — հայրենականացն առաքինութեանց, worthy inheritor of his fathers virtues.
κληρονόμος haeres. որ եւ ԺԱՌԱՆԳԱԿԱԼ, ԺԱՌԱՆԳԱՒՈՐ. Օրինաւոր որդի, կամ որդեգիր, որում անկ են ինչք ծնողին.
Եթէ որդի, ապա եւ ժառանգ. (Հռ. ՟Ը. 17։)
Խօսեցաւ ընդ մեզ որդւովն, զոր եդ ժառանգ ամենայնի. (Եբր. ՟Ա. 2։)
Սա է ժառանգն, եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանութիւն սորա. (Մտթ. ՟Ի՟Ա. 38։)
Տաց զագարակս նոցա օտար ժառանգանաց. (Երեմ. ՟Ը. 10։)
Իւրովք հարազատ ժառանգօք ընկալեալ զզարմանալի ծածկոյթ թաղմանն. (Պիտ.։)
երանի քեզ սիմոն ժառանգ յոնանու. (Նար. առաք.։)
Լայնաբար ասի.
Արժանաւոր ժառանգ հյրենականացն առաքինութեանց. (Խոր. ՟Ա. 3։)
Ժառանգ էիք արքայութեան, արդ անձամբ զանձինս արարէք ժառանգ գեհենին. (Եղիշ. ՟Գ։)
Յորոց տիրեցայ ժառանգս մահու. (Նար. ՟Լ՟Ը։)
ԺԱՌԱՆԳ. գ. cf. ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ.
Միայն կրտսերն՝ զհրամանն արար, եւ զտէրութեան ժառանգն էառ. (Կրպտ. ոտ.։)
Բաժին ժառանգութեան իմոյ.. . բաւանդակ զօրութիւն բաժին եւ ժառանգ կոչեսցի. (Սեբեր. ՟Է։)
ԺԱՌԱՆԳ. յեկեղեցական կարգի՝ Վիճակաւոր. Ժառանգաւոր. կղերիկոս.
Լինել քահանայս եւ ժառանգս եկեղեցւոյ. (Շ. թղթ.։)
• , ի-ա հլ. «այն անձը՝ որին է ընկ-նում մէկի հարստութիւնը» ՍԳր. «ժառանգու-թիւն» Սեբեր. «եկեղեցական, կղեր» Շնորհ. թղթ. որից ժառանգել ՍԳր. Ագաթ. ժառան-գեցուցանել ՍԳր. Ագաթ. ժառանգութիւն ՍԳր. ժառանգակից ՍԳր. ժառանգաւոր «ժա-ռանգ» ՍԳր. Ագաթ. «կղերիկոս, կրօնաւոր» Յճխ. Յհ. կթ. (ըստ յն. ϰληρος «վիճակ, ժա-ռանգութիւն, իւրաքանչիւր եկեղեցու բաժին ընկած տեղը, եկեղեցականութիւն»). անժա-ռանգ Եւս. քր. Ոսկ. ես. թագաժառանգ Նար. Տօնակ. գեհենաժառանգ Անան. եկեղ. երկ-նաժառանգ Նար. Մծբ. ժառանգական, ժա-ռանգականութիւն (նոր բառեր)։
• Հիւնք. առևանգել բառից։ Patrubá-ny ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ
• լինել»+հյ. անգանիլ։ Pictet, բ. տպ. ժ. 114 սանս. hārin «առնող», ւտ. heradirem «ժառանգութիւն», յն. χήρα «ծնողազուրկ, այրի» ևն բառերի հետ։
• ԳՒՌ.-Գոր. Երև. Մշ. ժառանգ, Ջղ. Սչ. ժառանգ՝, Ալշ. Ախց. Կր. Սեբ. ժառանք, Ագլ. Ղրբ. Մկ. Սլմ. dmռmնգ՝, Ոզմ. ժmռանգ', Ննխ. ժառանքէլ։