ն.

ԽՈՍՏՈՎԱՆԵՄ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ὀομολογέω, -γέομαι , ἑξομολογέομαι confiteor. Արմատն է Խոստ, խոստանալ. կամ խօսք տալ. ուստի Խոստովան լինել. (լծ. եւ պ. խիւսթ, խիւսթիւվան) իքրար էթմէք. Հռչակել անպատրուակ զերախտիս բարերարին, եւ գոհանալ.

Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ ... յուսա՛ առ աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոց աստուած է. (Սղ. ՟Խ՟Բ. 5։)

Խոստովանել է հռչակել զպարգեւսն, եւ գոհանալ զտուողէն։ Խոստովանեսցուք զբարերարին մերոյ քրիստոսի զողորմածութեամբ վասն մերզմահն աղաղակաւ երգոց. (Լմբ. սղ.։)

Շնորհս խոստովանէր, եւ ասէր, ողորմութիւն մեծ արար ընդ իս տէր աղօթիւք քո. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Դաւանել զճշմարտութիւն հաւատոյ, կամ զստուգութիւն իրաց. հաստատել, ընդունել.

Խոստովանեսցեսբերանով քո տէր յիսուս, եւ հաւաստասցես ի սրտի քում։ Զի սրտիւ հաւատայք յարդարութիւն, եւ բերանով խոստովանիք ի փրկութիւն։ Հեծեծութեամբ խոստովանել, զի նա միայն է աստուած։ Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից եւ ես զնմանէ առաջի հօր իմոյ։ Եթէ ոքխոստովանեցէզնա քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն։ Խոստովանեցայց զանուն նորա ցին զերկոսեան։ Զպտուղ շրթանց խոստովանելոց յանուն նորա.եւ այլն։

Գիտեմ զինչ խոստովանեցի, եւ յումմէ հրաժարեցի (ի մկրտութեան). (Առ որս. ՟Ը։)

Խոստովանէ զճշմարտութիւնն. (Նիւս. կազմ.։)

Որդի խոստովանեմք զնա. (Կիւրղ. գանձ.։)

Խոստովանեցին մի որդի աստուծոյ զտէրմեր յիսուս քրիստոս. (Խոր. ՟Գ. 61։)

Ուախացաւ, եւ խոստովանեաց. (Եփր. համաբ.։)

Որ խոստովանի ի հայր, խոստովանի եւ յորդի։ Խոստովանէին ի սուրբ աւետարանն. (Կոչ. ՟Է։ Եղիշ. ՟Գ։)

Ամենայն ոք խոստովանի, թէ աստուած բարի է. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Ստորասել, եւ հաստատել զստուգութիւն ո՛ր է եւ իրաց. յանձն առնուլ. ընդունել.

Սպասաւորքն յայտնապէս խոստովանեցին զեղեալսն. (Ոսկ. գծ.։)

Զտգիտութիւն խոստովանեաց հռետորն. (Խոր. ՟Գ. 53։)

Ճարտարս զնոսա խոստովանեցեր. (Յհ. իմ. երեւ.։)

Երկոքին կողմանքն զպարտւթիւն խոստովանէին. (Եղիշ. ՟Զ։)

կր.

Կամ կր. Ընդունելի լինել. յանձն առեալ լինել, աներկբայ ճանաչիլ.

Ոչ քան զընչիցդ այլ ին ահա լեալ խոստովանի պատճառք կենդանութեանս մերոյ։ Այսքանեօք մոլեկան ախտիւք խոստովանեցաւ կատաղութիւն։ Խոստովանեցի յամենեցունց զօրաւորագոյն բնութիւն։ Այսմ նհա քաջայայտ խոստովանեցելոյիրագործութեան. (Պիտ.։)

Խոստովանեալ է այս մերում տկարութեան անմերձանալիգոլ. (Իգն.։)

Աւելորդ է ի խոստովանեալսն յերկարել զբանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ոչ լուայ խոստովանեալ եւ երկրպագեալ գովեալ քո բանիդ։ Խոստովանեալդ քո տենչանաց. (Նար. ՟Ծ. ՟Հ՟Դ։)

Յարիոսէ արարած խոստովանի որպէս զմարմին. (Լծ. ածաբ.։)

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. որ եւ ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԵԼ. Պատմել զմեղս անձին բեկեալ սրտիւ. կատարել զխորհուրդ ապաշխարութեան.

Խոստովանել զյանցանսն, եւզղջանալ. (Յճխ. ՟Զ։)

Հաճոյ եղեւ նմա այն՝ որ խոստովանեացն զմեղս իւր, քան զայն՝ որ խոստովանեացզարդարութիւն իւր. (Եփր. համաբ.։)

Խոստովանեցայց զվերստին զմնացել չարութեանցն զբիծս. (Նար. ՟Ի՟Ա։)

Մեղք՝ որ խոստովանին, նուազագոյն լինին. եւ որ ոչ խոստովանին եւս քանզեւս թանձրանան. (Ոսկ. եբր. ՟Լ՟Ա. եւ այլն։)

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ. Իբր Խոստանալ. Խօսք տալ.

Լաւագոյն է ո ուխտեալն քեզ, եւ ոչ խոստովանել ինչ գործել. (Ածաբ. ժղ.։)