s.

will, desire;
— է ինձ, I will, I intend;
cf. Կամք;
cf. Կոր.

չ.

ἴσταμαι sto, եւս եւ κεῖμαι jaceo διαμένω, ἑμμένω permaneo, remaneo, persevero. Տեղականել ուրեք. հաստատուն կամ կանգուն մնալ. տեւել. կայնիլ, կենալ. պ. իւդադէն.

Աբրաամ կայր առաջի տեառն։ Մի կայցես յամենայն կողմանս աշխարհիդ. Զի՞ կաս արտաքոյ։ Կայի յեզը գետոյ։ Կային շուրջ զնովաւ։ Ոչ կացին ի հաստատութեան։ Կաց ի կայի քում։ Կացցէ յաւիտեանս։ Ոչ կացին յուխտին իմում։ Որ ոչ կացցէ յամենայն բանս օրինացս այսոցիկ՝ առնել զնոսա։ Կացէք մնացէք դուք ի մերումն բարեկամութեան։ Կալով կացէք ի դաւանութեանն ձերում։ Անձն իմ եկաց ի դողութեան։ Կացցէ աւուրս բազումս. եւ այլն։

Եթէ կացեալ էաք ի պատուիրանին. (Ագաթ.։)

ԿԱԼ. κεῖσθαι ասի մին ի ստորոգութեանց, ո՛չ այնչափ վասն գոլոյ ի տեղւոջ, որ կոչի Ուր, որչափ վասն դրից, կամ այսպիսի եւ այնպիսի օրինակաւ տեղակալելոյ.

Կալ ո՛րզան, ընկողմանեալ է, նստի. (Արիստ. ստորոգ.) (որ է ըստ յն., իբր անկեալ դնիլ, զետեղիլ. ... )։

ԿԱԼ ἁνίσταμαι surgo, erigor ὐπάρχω exsisto ἕχω habeo. որպէս լծորդ ընդ գոլ. գոմ, եմ, լինիմ. կամ ունել. գտանիլ. ի վեր երեւիլ. յառնել.

Եկաց այլ թագաւոր։ Կացի ես փոխանակ դաւթի հօր իմոյ։ Ոչ եւս եկաց մարգարէ յիսրաէլի իբրեւ զմովսէս։ Եկաց բանսարկու ի մեջ իսրայէլի։ Զիա՞րդ կայք։ Զի՞ կայ իմ եւ ձեր։ Ահաւասիկ կամք քո։ Որոյ կայցէ, կերիցէ եւ արբցէ. եւ տացէ այնցիկ՝ որոյ ոչն կայցէ։ Եւ եյր կայցէ կերակուր, նոյնպէս արասցէ։ Կայ մջւս եւս փոքրիկ, Եւ կայ եւս տեղի. եւ այլն։

Եւ ոչ թէ պիղծ ինչ կայցէ ի կերակրոցն. (Եզնիկ.։)

Վասն ոչ կալոյ այր յազգէն գրիգորի՝ ընտրեցին զփառներսէհ. (Խոր. Գ. 16։)

Հոգի աստուածային կայ ի գիրս. (Խոսր.։)

ԿԱԼ. որպէս Կեալ ζάω vivo.

Եթէ եկաց նա զհազար ամաց ելս. (Ժող. Ղ. 6։)

Մի՛ լիցի ապրեալ ի ներքոյ երկնից տուն նորա, այլ ի նորայն կացցեն օտարք. (Յոբ. ԺԸ. 19։) Ուստի Եկաց (ռմկ. կեցաւ) ասի անխտիր՝ որպէս ապրեցաւ, եւ որպէս մնաց ուրեք։

ԿԱԼ. ἴσταμαι sto, cesso. Դադարել. կասիլ.

Եկաց ի ծննդենէ կամ ի ծննդոց։ Եւ եկաց իւղն։ Տուբիթայ կացին աչք։ Կացին աչք նորա. (յն. կորոյս զաչս.) եւ այլն։

ԿԱԼ. μένω maneo, expecto καρτερέω sustineo ἁποκεῖται superest. Սպասել. մնալ.

որ եւ ասի ԿԱԼ ՄՆԱԼ. (եւ յերրորդ դէմս) առաջի՛ կայ. պահեալ կայ.

Ո՞ւմ կայք, զի՞ յապաղէք։ Կա՛ց մնա դու։ Կացից մնացից աստուծոյ։ Կացաք մնացաք իրաւանց։ Կայ մնայ մարդկան միանգամ մեռանել. եւ այլն։

Այսուհետեւ կալ ակնունել է՝ մինչեւ դիցին թշնամիք նորա պատուանան ոտից նորա. (Կոչ. ԺԵ։)

Քանզի եւ ձեզ աններելի տանջանք կան։ Որ գործեցին զչար, անվախճան տանջանքն կան մնան։ Արդ կայ եւ մնայ ինձ աններելի պատուհասն. (Մանդ.։ Յճխ.։ Շար.։)

ԿԱԼ Ի ՎԵՐԱՅ. ἑπίσταμαι, ἑφίσταμαι peritus sum περιεργάζομαι diligenter observo. Մակացու (այսինքն մակկացու) լինել հետազօտութեամբ. հասու կամ վերահասու եւ խելամուտ լինել.

Հասու լինել եւ ի վերայ կալ զօրութեան բանին. (Խոսր.։)

Կալ ստուգութեամբ ի վերայ յայտնութեան։ Կալ քննութեամբ տեսութեամբ ի վերայ խորհրդոյն։ Ոչ կարացին կալ ի վերայ խորհրդորյն. (Իգն.։)

Եւ ոչ զմոգուցն զհետ երթային (հրէայք), եւ կային ի տեղւոյն վերայ. (Ոսկ. մ. Ա. 6։)

Կամ ἑπίσταμαι insto, praesum. Վերակացու կամ ոստիկան լինել.

Եւ նա կայր ի վերայ ողջակիզացն իւրոց։ Որ կայր ի վերայ հնձողացն։ Իշխանք՝ որ կային ի վերայ գործոյն սողոմոնի. եւ այլն։

ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ, կամ ԸՆԴԴԷՄ ԿԱԼ. որպէս եւ Առաջի կալ. ի Բաց կալ. ի Սպասուկալ. յԱղօթս կալ, եւ այլն. տե՛ս ի յարակից բառսն։

Որ հիւանդոտքն էին, լային եւ կային. (Եւս. պտմ. Գ. 6.) ըստ յն. լոկ, լային, առ մեօք է ոճ ռամկական, աղլայըպ տուրմագ։

ՈՐ ԿԱՆՍ. Որ ինչ իրք կան ի միջի. ներկայքս. առաջիկայ իրք կենցաղոյս.

Ո՛չ որ կանս, եւ ո՛չ հանդերձեալքն։ Եթէ՛ որ կանս, եթէ՛ հանդերձեալքն. (Հռ. Ը. 38։ Ա. Կոր. Գ. 22։)

ԿԱՄ 2 գ. cf. ԿԱՄՆ, ԵՒ ԿԱՄՔ. որպէս եւ ի բարդութիւնս Կամակոր, Կարկամ, Կամար, Կամուրջ. իբրու լծ. ընդ հյ. Ծամ, (յորմէ ծամածուռ.) . յն. գա՛մփիլօս, եւն։ Ի պէսպէս միտս բերի ասելն,

Սէր հարկաւորեալ՝ կամից կատար կամ, կամ ժամին հասեալ պատերազմի նօր. (Նար. տաղ յար.։)

ԿԱՄ 3 շ. ԿԱՄ. ԵՒ ԿԱՄ.

ԿԱՄ ԹԷ. , ἥτοι, ἡέ aut, vel, seu, sive. Վարի իբր անջատական կամ տարալուծական, տրոհելով զմասունս բանի իբր հակադրեալս. եւ իբրու բաղհիւսական եւ մեկնողական՝ կապակցելով զըստ իմիք զանազանեալս. եա՛, եախօտ, էւ, աւ.

Դարձայց յաջ, կամ յահետկ։ Մազ մի սպիտակ առնել, կամ թուխ։ Զ՞ինչ կերիցուք, կամ զի՞նչ արբցուք, կամ զի՞նչ զդեցցուք։ Կա՛մ արարէք զծառն բարի ... կամ արարէ՛ք զծառն չար։ Որ միանգամ թշնամութեամբ, կամ թէ արհամարհանօք յայն տեղւ հասցէ։ Կամ թէ օր իւր եկեսցէ եւ մեռցի, կամ թէ ի պատերազմ մացէ եւ յաւելցի. եւ այլն։

Ոչ ընդունայն ինչ գրեցի, եւ կամ զբնաւ իսկութիւնն սահմանեցի։ Չի՛ք իսկ առ քեզ զասումն սրտի, եւ կամ բորբոքումն բարկութեան. որպէս ոչ կրին նենգութիւնք, եւ կամ նշամամարանք մթութեան. (Նար.։)

Իբր փորձելով զաստուած, թէ օգնէ՞ արդեօք, կամ ոչ. (Շ. մտթ.։)

Կամ թէ ճշմարտագոյն ասել. (Խոր. Բ. 83։)

Առադրեցաք, թէ կա՛մ ներգործութեամբ, կամ մտածութեամբ. արդ կա՛մս այս կամ բաղհիւսական է շաղկապ, կամ տարալուծական. որ եւ տրոհական ասի. (Անյաղթ պորփ.։)

IV. ԿԱՄ 5 գ. cf. ԿԱՄՆ, ԵՒ ԿԱՄՔ. որպէս եւ ի բարդութիւնս Կամակոր, Կարկամ, Կամար, Կամուրջ. իբրու լծ. ընդ հյ. Ծամ, (յորմէ ծամածուռ.) . յն. գա՛մփիլօս, եւն։ Ի պէսպէս մջտս բերի ասելն,

Սէր հարկաւորեալ՝ կամից կատար կամ, կամ ժամին հասեալ պատերազմի նօր. (Նար. տաղ յար.։)

s.

ԿԱՄ 5 ի, աց. գ. ԿԱՄՆ ԿԱՄՆԱՍԱՅԼ որ եւ ԿԱՄ. ἄμαξα, ἄμαξις plaustrum, currus, bublarium. ռամկ. եւս կամ, կամն. ճառճարք Այն է կառք կամնելոյ, այսինքն Սայլ՝ որով կասուն զցորեան, է՛ որ միով, եւ է՛ որ կրկին անուօք.

Որպէս կամն զի ի վերայ ցորենոյ անցանէ, այնպէս հրեշտակնէ որ առակեալ է ի կամն, կասու։ Ոչ կամունս ածէ՛ ի վերայ, այլ գաւազան։ Անիւ գունդն է սայլի. եւ զսղոցաձեւն այլ թարգմանքն սրաբերան ասեն. զոր սովոր են այնպէս առնել զկամն, եւ այնու կասուլ զօրան. (Գէ. ես.։)

Մինչդեռ կամանամբ կասէր զցորեանն, օձահար եղեւ. (Բառ. ստեփ. լեհ.։)

Արօր կազմել, եւ լուծս յօրինել. եւ սայլս եւ կամունս (յն. մի բառ), զօրանն կտրել եւ կասուլ. (Ոսկ. մ. Բ. 27։)

Զկանայս եւ զմանկտիս հանէին ընդ ցից սայլից, զկէսս՝ զոր ի ներքոյ կամացն արկեալ կասուին. (Բուզ. Դ. 24։)

Կոխիցէ ոք զկալ կամնասայլիւք։ Զանիւ կամնասայլին։ Իբրեւ զանիւս նորս սղոցաձեւ կամնասայլից. (Ես. ԻԵ. 10։ ԻԸ. 27։ ԽԱ. 15։)

Ի մանրել զցողունն կամնասայլիւն։ Հատ ցորենոյ ոչինչ վնասի ի կամնասայլիցն. (Սարգ. ա. պ. ԺԲ։ Շ. մտթ. Գ. 12։)

Ի կալ կամնասայլից անիւքն սղոցաձեւք զցորեանն չկտրեն. (Ոսկ. մ. Ա. 11։)

• , ի-ա հլ. (մանաւանդ անեզաբար գործածոսած.-ո հլ. են ցոյց տալիս կա-մովք Սղ. ճխդ. 16, կամով Ոսկ. ես. 419) «ուզելը, յօժարութիւն, ցանկութիւն» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. ես. և փիլիպ. որից կամաւ ՍԳր. Ոսկ. ես. կամով Ոսկ. ես. կամովին Գնձ. Շնորհ. եդես. ըստ կամի Փարպ. ի կա-մաց Ծն. խթ. 5. Յհ. ա. 13. Ոսկ. ես. յոչ կամաց Կոչ. կամք են «ուզում է» ՍԳր. Եւս. քր. յանկամս Ոսկ. ա. թես. յուկամ Եւս. քր. կամիլ ՍԳր. (յետնաբար նաև կամենալ Յհ. կթ. Սարգ.) կամեցող Եզն. կամող Ոսկ. ա. կոր. կամելի Ոսկ. մ. գ. 27, կամաւոր Ոսկ. մ. ա. 19. կամագնաց Ագաթ. կամածին Մծբ. Եզն. կամակ «մեղմ» Պտմ. աղէքս. 22. կամական Եզն. կամակատար Ագաթ. Եզն. Փարպ. կամակցեալ Սեբեր. չկամութիւն Բուզ. ինքնակամ ՍԳր. Ագաթ. Ոսկ. Կոչ. բարեկամ ՍԳր. լաւակամ Խոր. գլորակամ Մծբ. դժոխակամութիւն Յհ. իմ. ատ. դիւա-կամ Ագաթ. թշնամանակամ Խոր. Փիլ. չա-րակամ Առակ. ժե. 11, 13, Եզն. Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են կամազուրկ, կամայա-կանութիւն, չկամ ևն։

• = Պհլ. ❇ kām «կամք, կամեցողու-թիւն» բառից, որի հետ նոյն են հպրս. զնդ. սանս. kāma, պրս. [arabic word] «կամք», հինդ. kām «փափագ, նպատակ», գնչ. kamama «փափագիլ», օսս. k'om «կամք», պազենդ. kāmistan «կամիլ, ցանկալ», պհլ. kāmītan «կամիլ» ևն։ Նոյն արմատին են պատ-կանում նաև կա՛մ, կամակ, կամակար, կա-մայ, ակամայ բառերը, որոնք տե՛ս առան-ձին։ Իրան. kāma համարւում է կազմուած -mo-մասնիկով՝ պարզական qā-«դիւրը գալ, հաճիլ» արմատից (ինչ. զնդ. kā-«տեն-չալ, ցանկալ»), որից -ro-մասնիկով էլ լտ. carus «սիրելի», գոթ. hors, հբգ. huora, գերմ. Hure «բոզ», լեթթ. kā̄rs «որ շատ է սիրում, ցանկութեամբ լի, որկրամոլ», իռլ. гara և կիմր. car «բարեկամ», իռլ. caraim «սիրել» ևն (Pokorny 1, 325, Ernout-Meil-let 153)։-Կամաց բառի կազմութեան հա-մար հմմտ. հպրս. vasaiy «շատ», պհլ. vas, պրս. bas «շատ, բաւական», որոնք ծագում են «կամք» բառից և նշանակում են բուն «ըստ կամաց»։-Հիւբշ. 163։

• Կամք բառի համար հետաքրքրական է հներից Երզն. մտթ. 144 «Կամք ա-սելն բազմաւորական է անուն... վասն թերութեան լեզուիս, զի չունիմք եզա-կան անուն կամացն՝ որպէս բնութեա-նըն. զի գտաք ի լատին բարբառ եզա-կան լինել զբառս զայս և ոչ բազմաւո-

• րական. վասն որոյ հարկեալ թարգմա-նիչքն վասն ոչ ունելոյ եզակի անուն բազմաւորական եդին»։-Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կցում է պրս. kā̄m ռա-ռին։ ՆՀԲ սրա հետ նաև սանս. քամա։ Ուղիղ են մեկնում նաև Peterm. 25, 30, 34, Windisch. 8, Gosche 24 (վերջինս աւելացնում է և փռիւգ. ϰίμερος «հաս-կացողութիւն»), Böttich. Lagarde են։ Դաւիթ-Բէգ, Յուշարձան 397 ն. գար cam, արմոր. cam, ն. իռլ. čam, հիռլ. camm, հբրըտ. cam «հակ, ծուռ, զի-ջում»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gam, kam «ծռիլ», gam «հակում, միտք», gin-gan «փափագ»։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մրղ. Տփ. կամք, Մշ. կամկ, Ակն. Խրբ. Սչ. գամք, Տիգ. գmմք, Զթ. գօմք, գոմք.-Ալշ. Ախց. Երև. Կր. Սլմ. Տփ. կամէնալ, Մշ. կամիլ, կամէնալ, Մկ կmմէնալ, Ոզմ. կամmնալ, Ննխ. Ռ. Սչ. գա-մէնալ, Տիգ. գmմէնալ, Զթ. գամինօլ։-Հե. տաքրքրական ձև է Տփ. կամարկա՛տար՝ փխ. «կամակատար»։-Այստեղ են պատկանում նաև կամաց «յամր, մեղմ» (այս բառի վրայ տե՛ս գամ բառի տակ. սրանից է էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով gamas «կա-մաց»), կամով Ոզմ. «կամաց», կամ գալ Երև. «համաձայնիլ», կամաւորուիլ Երև. Տփ. «հաւանիլ, համաձայնիլ, հաճիլ» կամք տալ Երև. «հաճիլ, հաւանութիւն տալ», կամկրուկ քկամացուկ» (տե՛ս կամակար)։ Առանձնա-պէս նկատողութեան արժանի են Հմշ. գօ-մօռ, Ակն. գըմէր թը «քիչ մնաց որ» (օր. Կմէր թը պիտի առնէր, Կօմօռ գլէի պիտի), երկուսն էլ ծագում են կամէր անկատար ձե-ւից, որ այստեղ իբրև անցեալ ապառնիի մասնիկ է գործածուել (Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 399)։

• .-շաղկապ, որից կա՛մ թէ, և կամ, և կամ թէ. բոլորն էլ ոսկեդարեան հայերէն։

• =Նուն է նախորդ կամ «ուզել» բառի հետ և նշանակում է բուն «ուզե՛ս», հմմտ. աշխ. կուզես աս, կուզես ան (իբր թէ «կա՛մ այս, կա՛մ այն»)։ Այսպէս է նաև ուրիշ լեզուների մէջ, ուր կա՛մ շաղկապը ծագում է «ուզել» բայից. ինչ պրս. օ︎ xah «կա՛մ» (բուն «ուզի՛ր», xahānidan «ուզել» բայից), լատ. vel «կա՛մ, կա՛մ թէ» (հմմտ. volo «ուզում եմ, կամիմ»), ումբր. heris... heris «կամ... և կամ» (հմմտ. heriest «ուցում է»), սանս. kam «կամք. 2. կա՛մ թէ»։

• Ուղիղ մեկնեց նախ Peterm. 251։ Նոյնը նաև Böttich. ZDMG 1850, 356, Lag. Urgesch. 457, Հիւբշ. KZ 23, 39, Տէրվ. Մասիս, թիւ 3192, մայ. 24, 1882 ևն։ Հիւնք. կալ բայից։ Karst, Յուշար-ձան 420 թթր. kun, gun, kon. čhn «հարթ, ուղիղ», ken, eñ «ընդարձակ», em, am «հանգիստ»։

• ԳՒՌ.-Ախց. Մշ. Ոզմ. Տփ. կամ, Սչ. գամ։

• «տուգանք»? տե՛ս Կոփար.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակամայ

Ակամայ, ից, այց

Ակամայութիւն, ութեան

Անբարեկամ

Անկամ

Անկամակութիւն, ութեան

Անկամութիւն, ութեան

Անձկամ, ացի

Անձնակամ, աց

Աշտանակամազ

Աստուածակամ

Բազկամրցութիւն, ութեան

Բաժկաման

Բանակամէջ, միջի

Բարակաման, աց

Բարեացակամ

Բարեկամ, աց

Բարեկամաբար

Բարեկամական, ի, աց

Բարեկամանամ, ացայ

Voir tout