aid-de-camp;
adjutant.
ՀԱՄԱՀԱՐԶ կամ ՀԱՄՀԱՐԶ. (թերեւս իբր համահարազատ. կամ համապատիւ, եւ երկրակից) Վարի որպէս Նիզակակից. մտերիմ պաշտպան. արբանեակ. թիկնապահ. ὐπασπιστής, ὐπερασπιστής satelles, propugnator
Էած զհամհարզսն՝ նախ յառաջ ինքն անցանէր թագաւորն քան զամենայն զօրսն։ Զանտիգոնոս զհամահարզն իմ։ Իբր զհամահարզ իմ հրամա՛ն տուր պատրաստել զօրու. (Պտմ. աղեքս.։)
Համահարզ երկոցունց։ Զեղբայր թագաւորին լփնաց, եւ զբազում համհարզս նորին ընդ նմին սատակէր. (Եղիշ. ՟Զ. եւ ՟Գ։)
Զի՞նչ անուանք իւրաքանչիւր համհարզանցն (կամ համհարզացն) իցեն։ Միհր աստուած, համհարզ քաջ եօթներորդաց աստուածոց. (Եղիշ. ՟Դ. եւ ՟Բ։)
Զամենայն փշտիպանս համահարզս իւր. (Ղեւոնդ.։)
Համահարզանցն եւ փշտիպանաց. (Ասող. ՟Բ. 3։ cf. ԶՈՅԳՈՍՏԱՏ։)
• տե՛ս Համհարզ։
• , ի-ա հլ. (ազն բառի հետ շփոթուելով՝ սեռ. գրուած է -հար-զանց, փխ. -զաց) «նիզակակից, թիկնապահ, օգնական» Եղիշ. դ. էջ 74, զ. էջ 90, Սեբ. Պտմ. աղէքս. Ասող. գրուած է համհարց Արծր. հրտր. Պատկ. էջ 94։
• = Պհլ. [arabic word] hamharz «թիկնապահ» (կազմուած ham «նոյն»+harz անծանօթ բառից). գործածուած է Draxt-i Asūrik § 36 և աւուր. հմմտ. Pusarān u bratarān, vas-puhrakān u hamharzān «որդիք և եղբարք, ազնուականք և թիկնապահք». Stackelberg WZKM 17 (1903), 48։-Հիւբշ. 177։
• ԳԴ պրս. հէմրազ «խորհրդակից» ձևից։ ՆՀԲ «թերևս իբր համահարազատ կամ պրս. հէմէրզ «համապատիւ և երկրա-կից» (իմա՛ ham-arz «համարժէք» կամ ham-marz «գաւառակից»)։ Սւրոպա 1852, 123 պրս. [arabic word] hamrāz «խոր-հըրդակից»։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 83 պրս. ham «համ»+arz «երկիր», իբր «հայրենակից»։ Տէրվ. Մասիս 1882, օգոստ 18 հարզ «մտերիմ, ընկեր, ազ-գական», որ կազմուած է հար մասնի-կով՝ զա, զան «ծնիլ» բայից և գտնւում է նաև ապա-հարզ-ան բառի մէջ։ Հիւնք. ապահարզան բառից։ Հիւբշ. 177 գուշա-կեց իրանեան ծագումը։ Նորայր, Կոր. վրդ. էջ 57 պրս. հէմրազ «խորհրդա-կից»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով Stackelberg (անդ)։ Ադոնց, Aрм. Юстин. 382 պրս. arzan=արժանիք
• բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 214 պրս. [arabic word] hamvarz «սննդակից» (պիտի տար հյ. համավարժ)։