fragrant, odoriferous, sweet-smelling or scented.
ՀԱՄԱՍՊՐԱՄ ὁσφραντικός, ἁρωματικός, εὕοδμος odorus, odorifer, fragrans, suaviter olens. գրի եւ ՀԱՄԱՍՓՐԱՆ. (իբր ի հյ. համասփիւռ. կամ ի յն. օսֆրանդօ՛ս ). Անուշաբուրիչ. անուշահոտ. հոտաւէտ.
Յասմիկն, եւ մանուշակն, եւ այլ ամենայն համասպրամն ծաղկանցն եւ ծառոցն բոյսք բողբոջոց. (Ագաթ.։)
Տնկեաց զդրախտն, եւ զարդարեալ յօրինեաց զանազան եւ երփն երփն լի համասպրամ (կամ համասփրամ) ծաղկօք։ Իբրեւ հովիտս գարնանային զանազան եւ համասպրամ ծաղկօք զարդարեալ եւ պաճուճեալ. (Զքր. կթ.։)
Իբրեւ զմարգս համասպրամ ծաղկէք լի. (Վրդն. յանթառամն.։)
ՀԱՄԱՍՊՐԱՆ կամ ՀԱՄԱՍՊՐԱՄ. ի. գ. Համասպրամ եդաւ ի կարգի բառարանիս ըստ սովորական առման նախնեաց՝ որպէս ընդհանուր անուն անուշահոտ եւ համասփիւռ ծաղկանց։ Այլ ասի լինել ի կողմանս հայաստան աշխարհի եւ առանձին ծաղիկ սակաւագիւտ.
եւ ըստ այսմ գրի ի (Մխ. առակ. ՟Ի՟Ը.)
Կամեցան (ծաղկունք) եւ ինքեանց կարգել թագաւորութիւն. ոմանք ասէին զշուշան լինել, եւ այլքզախրիզան, եւ բազումք զհամասպրան. եւ ամենեցուն հաճոյ թուեցաւ լնել համասպրանն։ Երկոտասան ոստ է համասպրանին . . . մեծամեծ ունելով զօրութիւն բժշկութեան։ Ամենեցուն հաւանութեամբ թագաւորեաց համասպրանն. (ուր եւ ի ՟Ի՟Է. յիշին յատկութիւնք ինչ ծաղկանց։)
• «անուշաբոյր, անուշահոտ, հոտաւէտ (ծաղիկների համար ասուած)։ Ագաթ. Զքր. կթ. Վրդն. անթ. «մի տեսակ անուշահոտ և գեղեցիկ ծաղիկ է. lvchnis orientalis» Մխ. առ. Մխ. հեր. գրուած է նաև համսպրամ, համասփրամ, համասպրան և հայաձև կերպարանքի տակ մտած՝ համա-սփիւռ։
• = Պհլ. *hamspram ձևից, որ թէև աւան-դուած չէ իրանական գրականութեան մէջ, սակայն կայ արմատը՝ պհլ. spram կամ spa-ram, պազ. sparham, պրս. isparam, sipa-ram, isparγam «ռեհան ծաղիկը», սոգդ. *sparγum «ծաղիկ»։ Սրանցից բարդուած ձևեր են հյ. շահասպրամ, պհլ. nānukspram, պրս. mūrdisparam, mūrdisfaram ևն ծաղկի անունները։ -Սպրամ բուն իրանական բառ է և նշանակում է «ծաղիկ». հմմտ. սոգդ. *sparγmak «ծաղիկ», զնդ. sparəγa «ծիլ, ընձիւղ» (սլաքի), frasparəγa «ծիլ, ոստ» (ծառի)։ Պատկանում է հնխ. sphereg-, sperg-արմատին, որի ժառանգներից յիշա-տակելի են սանս. sphúrǰati «յանկարծ դուրս գալ», sphúrja «մի տեսակ բոյս», յն. ἀσπά-թαγος «նորաբողբոջ ծիլ, ծնեբեկ», լիթ. spur-gas «բոյսի աչքերը», հոլլ. sporkel «փետ-րուար ամիսը», անգլ. spring «գարուն» (իբր ակնուռները բացուելու ժամանակ), անգսք. spraek, spranka «ծիլ» ևն (տե՛ս Walde 728, Pokorny 2, 673)։-Հիւբշ. էջ 177։
• ՆՀԲ մեկնում է հյ. համասփիւռ կամ յն. ὄοφγραντός «հոտաւէտ»։