s. adj.

little child, boy;
lad;
apprentice, novice, beginner;
scholar, disciple;
new, raw, inexperienced;
ignorant;
— կրպակաց, shop-boy;
— կապեղացի, pot-boy;
— նաւաստւոյ, cabin-boy.

adj. s.

νέος juvenis νήπιος infans եւ այլն. Նորածին, դեռաբոյս հասակաւ. երախայ. տղայ. կացի (իբր նոր ոտք ելած) մանուկ. պատանի. երիտասարդ. եւ Զաւակ, եւ Աշակերտ. (լծ. յն. բա՛իս կամ բէ՛ս, մանուկ, մանչ. պրս. հէմբա, համբա, ընթացակից, արբանեակ. ճորտ, փոքրաւոր։ Իսկ Հին բռ. ըստ մտի արդեօք գրէ.

Համբ, տիք. համբակ, մանուկ։

Զհամբակ եւ զարդի եւս ծնեալ. (Անյաղթ հակակ.։)

Համբակս անլուաց եւ անաղելի՝ խակակութ պորտոյն խակութեան. (Նար. ՟Ծ՟Դ։)

Ոչ եթէ նախկին ոմն համբակ գոյացեալ յարգանդի, եւ ապա յարակցեալ ի բանն, այլ բանին աստուծոյ առեալ ի կուսէն մարմին. (Խոսրովիկ.։)

Ի համբակ հասակէ տղայական տիոցն. (Արծր. ՟Ե. 2։)

Յանմեղ համբակսն։ Դեռածաղիկն համբակի. (Պիտ.։)

Բնութեանն ամենայն համբակաց ջերմագոյն գոլով՝ հանդարտութիւն բերել ոչ կարէ. (Պղատ. օրին. ՟Բ։)

Զհամբակս, եւ զերիտասարդ աղջկունս. (անդ. ՟Ը։)

Սոկրատէս զհամբակսն յորդորէր յիմաստասիրութիւն. (Նոննոս.։)

Յիւրմէն ծնեալ համբակ։ Առաքինասէր ծնողաց համբակ։ Առ ծնօղս բերեալ համբակաց զանարգանացն կամակարութիւն։ Դիոգենէս համբակ տեսանելով ստահակեալ՝ զմանկածուն տանջեաց։ Արհեստասէր համբակաց (ուսումնակցաց). (Պիտ.։)

Անտիոքացի համբակն ղուկաս. (Նար. առաք.։)

Կատարեցաւ բանըն չափեալ՝ ի համբակէ նըւաստացեալ. (Շ. վիպ.։)

Չէ՛ պարտ համբակ քեզ ծիծաղիլ, այլ թէ հարկիս՝ միայն ժպտիլ. (Կրպտ. ոտ.։)

Ո՛վ մանուկ, համբակ ես. յառաջելով ժամանակս արասցէ զքսզ բազում ինչ յայժմիկ թուեցելոցդ քեզ փոփոխեալ, եւ առ ներհակսն դարձեալ. (Պղատ. օրին. ՟Ժ։)

• , ի-ա հլ. «երախայ, նորածին մա-նուկ. 2. տղայ, մանուկ. 3. զաւակ, որդի. 4. աշակերտ» Պիտ. Պղատ. օրին Նոնն. («որ-դի» Մագ. մեծ են. էջ 14), Տիմոթ. կուզ, էջ 173, 175, 181, 291, 292. «դուստր, աղջիկ» Տիմոթ. կուզ, էջ 196. արդի գրականում գոր-ծածւում է միայն «թերուս» նշանակութեամբ։ Այս արմատից ունինք համբակաբար Փիլ. համբակագոյն Պղատ. օրին. համբակական Կղկնտ. համբականալ Պղատ. օրին. համբա-կատի Շնորհ. վիպ. համբակեալ Տօնակ. համբակօրէն Մագ. գրուած է նաև ամբակ Նար. երգ. բոլորն էլ յետին։

• ՆՀԲ լծ. յն. πάίς, παῖς «տղայ», հյ. մանուկ, մանչ, պրս. [arabic word] hampā «ըն-թացակից, արբանեակ»։ Հիւնք. պրս. հէմբա «ընթացակից, օգնական, հետե-ւող», յն. ὄμφας, սեռ. ὄμφαϰος «տը-հաս, խակ»։ Bugge KZ 32, 13 մեկ-նում է իբր ամ-բակ, կազմուած ան բա-ցասականով՝ բակ=bhā «խօսիլ» ար-մատից. հմմտ. բան, բայ. ըստ այսմ համբակ նշանակում է բուն «ռեռ ան-խօս մանուկ»։ Հին բռ. գտնում ենք համբ «տիք», որ կարծես կապ ունի այս բառի հետ, բայց անստոյգ է, որովհետև նոյն բառը Բռ. երեմ. 173 մեկնում է «տիկ»։

• ՓՈԽ.-Արդեօք հայերէնի՞ց է փոխառեալ արաբ. [arabic word] hubnaq, [arabic word] habnuq, [arabic word] ︎ habnīk, ︎ hubānaq «նորա-հաս երիտասարդ ծառայ», [arabic word] hubannaq, [arabic word] xanbaq, [arabic word] habannak «ան-խելք, տխմար մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 898, Գ. 67 և 121)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Համբակաբար

Համբակութիւն, ութեան

Voir tout