kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.
φίλημα osculum. վր. ամպօ՛րի Պագանելն՝ մանաւանդ զմիմեանս. որպէս շուրթն ի շուրթն ի միասին բուրումն սիրոյ. ողջոյն սիրոյ. նշան միութեան կամ միաբանութեան. համբուր, պագնելը, պագտուիլը.
Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ։ Լաւ են հարուածք բարեկամի քան զկամակոր համբոյրս թշնամւոյ։ Համբոյր մի դու ոչ ետուր ինձ։ Ողջոյն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան. (եւ այլն.)
Համբոյր սիրալիր տայր խոցուածոցն առանձնական (յովսէփ արեմաթացի). (Լմբ. տաղ.։)
Տեսանիցեն զորդիսն յիւրեանց համբուրից մերժեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 10։ (յն. միութիւն, կամ ողջագուրումն։))
Զերդմանց եւ զհամբուրոյ շփոթութիւնս. (Ճ. ՟Ա.։ Համբուրիւ շրթանցս։ Զհամբոյր ողջունիս։ Համբոյր շողոքորդին. Նար.։)
Արժանացոյց տէրն զմատնիչն համբուրի. (Խոսր.։)
Ո՛վ համբոյր՝ նենգութեան նշան, եւ առիթ մահու. (Շար.։)
Յարմարական է եւէթ ստուգաբանութիւն Լմբ. պտրգ. իբր համաբիւր, այսինքն միութիւն բիւրուց. զի ասէ.
Հաղորդին քրիստոսի եւ միմեանց համբուրիւն. քանզի եւ նոյն ինքն ստուգաբանութիւն անուանս զտարացոյց խորհրդոյս մեզ յայտնէ։ Համբիւր. համն՝ մի ստուգի. այսինքն թէ բազումքն այսպէս հաղորդեալ իրերաց միանան։
ՀԱՄԲՈՅՐ. նմանութեամբ, որպէս Սէր, միութիւն, յարումն. կցումն իրաց. եւ Ընտանութիւն, կամ ընտելութիւն. հանդարտութիւն. ցածութիւն.
Ոչ եւս դառնայ ի համբոյր ապականութեան կրիցն առաջնոց. (Շ. ՟ա. յհ. ՟Կ՟Թ։)
Զգլուխս պարսպին ածեալ ի կիրճս դժուարածս քարանձաւին՝ ի համբոյրս միմեանց մերձեցուցանէ. (Արծր. ՟Ե. 7։)
(Թռչունք) ոչ ունին համբոյրս ընկերութեան. գան ի ձեռս մարդոյ ի համբոյր եւ ի սնունդ. (Վեցօր. ՟Է։)
Առաջնոց չվնասակարութեան գազանացն մարդոյ՝ այժմու համբոյրս եւ ընտելութիւնս վկայեն։ Զառիւծու կորիւն սնուցեալ ածէ ի համբոյր եւ ի քծինս. (Եզնիկ.։)
(Գազանք) մարդկեղէն արուեստիւք պատրեալ՝ բազում անգամ գան ի համբոյր (յն. ընդել լինին)։ Զառիւծս ողոքես, եւ ի համբոյր ածես (յն. ձեռնընդել առնես). եւ զքո ցասումդն քան զառիւծուն վայրենագոյն կազմես։ Ձի ամեհի, եւ գազան վայրենի ... ի համբոյր գայցէ։ Տիրեմք նոցա, եւ ի համբոյր ածեմք. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. տիմ. Ոսկ. փիլիպ.։)
ՀԱՄԲՈ՛ՅՐ. ա. Ընդել. հանդարտ. հեզ. քաղցր. հաշտ. միաբան. միակամ. համամիտ.
Միմեանց սիրելի եւ համբոյրք են։ Հաշտ եւ համբոյր բանիւ. (Փիլ. յովն. եւ Փիլ. իմաստն.։)
Տիւ, հանդէս՝ որ լի է աշխատութեամբ, կենդանեաց համբոյր առ ի զմիմեանս տեսանելոյ. (Պիտառ.։)
Հեշտ եւ համբոյր մտօք ի նոյն պայման զինքն յարադրաբար բերեալ. (Յհ. կթ.։)
Համբոյրս, հեզս, երջանիկս, եւ խաղաղականս. (Նար. ՟Լ՟Ե։)
Ոչ օտարս ինչ եւ այլեւայլս, քան թէ համբոյրս եւ հարազատս զասացուածսն առնել. (Մագ. քեր.։)
Զաստուած մեզ հաշտ եւ համբոյր արասցուք։ Աղաչէ աղերսէ, եւ զդարձն խնդրէ. վասն զի համբոյր բնութիւն է. (Սարգ. յկ. ՟Զ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)
Տեսողք եղեալ էին անտեսին ... միջնորդք համբոյր ընդ մեր արարչին. (Գանձ.։)
ՀԱՄԲՈՅՐ. Ըստ քերականաց՝ Զուգահաւասար երկայնութեամբ երկավանկ բառք.
Համբոյրն ներկուց երկայնաց քառամանակ. ո՛րգոն, մա՜շդո՜ց ... Համբոյրն լսի զոյգ կամ հաւասար. (Թր. քեր. վջ։)
Երկվանգիցն անուանք են այս. համբոյր, մեծասար, մեծավերջ ... իշխանութիւն է առնել համբոյր. (Երզն. քեր.։)
• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «պաչելը, պաչ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1Ս. «սեր, միութիւն, յարում, ընտանութիւն (անասու-նի)» Վեցօր. Եզն. Ոսկ. մտթ. տիմ. Փելիպ. «ընտել, ընտանի, հեզ, հաշտ» Յհ. կթ. Նար. «երկու երկար վանկերից բաղկացած բառ» Թր. և Երզն. քեր. որից համբուրել ՍԳր. համ-բուրեցուցանել «ընտանեցնել, կրթել (անա-սունը)» Եզն. համբուրական Պիտ. անհամ-բոյր «անընտել» Ոսկ. բարեհամբոյր Յհ. կթ ուղղահամբոյր Նար. առաք. դառնահամբոյր Յհ. կթ. ժամահամբոյր «վաղանցուկ» Հին բռ. համբուրելի (նոր բառ). դժուարահամ-բոյր Մխ. առակ. (կայ նաև Ղրբ. դժուարա-համբոյր «դժուարանցանելի», որի հակա-ռակն է հեշտահամբոյր «դիւրին անց կենա-լու (ճանապարհ)»։
• Հներից Լմբ. մատ. 498 ստուգաբա-նում է համ «մի, ամբողջ» և բիւր բա-ռերից. «Հաղորդին Քրիստոսի և մի-մեանց համբուրիւն, քանզի և նոյն ինոն ստուգաբանութիւն անուանս զտարացոյց խորհրդոյս մեզ յայտնէ. համբիւր. համն մի ստուգի, այսինքն թէ բազումքն այս-պէս հաղորդեալ, իրերաց միանան»։ Ա-ւետիքեան, Քերակ. 1815, 313 համ բոյր «մէկ բուրում, մէկ շունչ ունենալը»։ ՆՀԲ դնում է բոյր բառի՞ց և վրաց. ամպօ՜րի։ Lag. Urgesch. 432 budh արմատից։ Muller SWAW 84 (1877), 217 բոյր արմատից։ Էմին, Динaст. Cnис. 1884 (արտ. Изcлъд. и Cтaт. էջ 186) կազ-մուած -ոյր մասնիկով։ Աղայեան, Աղ-բիւր 1887 յաւել. էջ 68 բոյր բառից, որովհետև հին ժամանակ համբուռեւու ժամանակ «իրարից հոտ էին քաշում»։ Նազարէթեան, Պատկեր 1893, 235 ար-մատը համ, ամ, համբ՝ միութեան և հաւաքման նշան։ Հիւնք. բոյր բառից, որովհետև «համբուրելդ հոտոտել իսկ
• պէս պրս. [arabic word] būsidan «համ-բուրել» հանում է ❇ būy «բոյր» բա-ռից, նոյնպէս և հյ. համբուրել՝ բոյր բառից։ Հիւբշ. 176 դնում է զնդ. *ham. baoδa «համաբոյր»? ձևից, որ սակայն ո՛չ աւանդուած է և ո՛չ էլ այլուստ կա-րելի է ապացուցել։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 108 և 218 պրս. ham-bōy «ի-րար հոտոտել»։։
• ԳՒՌ.-Գործածւում է միայն կրօնական ի-մաստով, այն է՝ «մասունք, խաչ, աւետարան և կամ կրօնաւորի աջ համբուրել».-Տփ. համբուրիլ, Ալշ. Մշ. համբ'ուրել, Սեբ. համ-բ'ուրէլ, Ախց. Երև. Կր. Պլ. Ռ. համփուրէլ, Շմ. համփուրիլ, Տիգ. հmմփուրէլ, Ննխ. համ-փըրէլ, Ջղ. խամբ'ուրել, Սլմ. խmմբիւրել, Մկ. խmմբիւրիլ, Մրղ. համփըռէլ, խամփը-ռել, Ագլ. հըմփէ՛րիլ ևն։ Ատանայի թրքախօս հայոց մէջ՝ համփըրէլ էթմէք։
• ՓՈԽ.-Վրաց. ამბორი ամբորի «համ. ռոյր», ამბორება ամբորեբա «համբուրել». Րոմելսա մե ամբորս-ուղ'ո, իգի արս, շեիպ-ղ'արթ իգի «Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք». Մտթ. իզ. 48։-Ըստ Մառ. Гpaм. др. aрм. 41 և ЗВО 17, 303 տառա-դարձուած է նաև 3ამბორი համբորի, ჭამბო-ვრი համբովրի, որի հետ Վ'apaя, Oбъ. отнош. aбхазcк. яз. էջ 20 միացնում է նաև չերքէզ. boyor, boyo «համբոյր»։