Hayk.
Անուն դիւցազինն քաջի՝ որդւոյ թորգոմայ յաբեթեանց. յորմէ ազգ մեր արամեան՝ կոչի ազգ հայկայ, եւ աշխարհս մեր Հայք։ (Խոր. ՟Ա. 10. 11։ Յհ. կթ.։ Շ. վիպ. եւ այլն։)
ՀԱՅԿ. Ὡρίων Orion, եբր. քէմիլ. ար. էննէսք. Աստեղատուն յերկինս՝ շքեղ եւ բազմապայծառ աստեղօք երեւելի, մերձ առ բազմաստեղս, առընթեր ունելով կամ առ ոտս եւ զշուն. վասն որոյ եւ հայկ կամ որիոն առ քերթողս համարեալ է որպէս գործակից անահտայ որսորդութեան. այլ ստոյգ եւս՝ բարձօղ կենաց առաջի բռնաւորին եւ աստուածամարտին բէլայ, այսինքն նեբրովթայ՝ որ կոչի որսորդ առաջի աստուծոյ.
Աստեղք երկնից հայկիւն հանդերձ։ Քո՞ բացեալ իցէ զպատրուակ հայկին. (Ես. ՟Ժ՟Գ. 10։ Յոբ. ՟Ժ՟Ը. 31։)
Յորժամ բանին դրունիք հայկին։ Ի վերայ եօթնաստեղաց հայկինն. (ՃՃ.։)
Իմացար զկալ բազմաստեղացդ, եւ կամ զցանկ հայկին. (Առ որս. ՟Է։)
Ըստ նոցա ասացելոցն (յաստեղաց) ոմանք ժանտական են, որպէս հայկդ, եւ այլք՝ բարիք. (Մխ. երեմ.։)
• «փոքր». գիտէ միայն Բառ. եռեմ. էջ 175, որի հետ հմմտ. նաև հայ «հսկայ» Բառ. երեմ. էջ 175 (յգ. հայք «հսկայք» ձե-ւով)։-Անշուշտ մեր ազգի և մեր նախահոր անունն է. բայց թէ ո՞րտեղից է առնում այս իմաստները՝ յայտնի չէ։