ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.
(յորմէ Անհուն. եւ Հնար) διάβασις transitus, vadum. Անցք հնարաւոր. նշանակեալ տեղի անցից գետոյ, իբրեւ ծանծաղ, կամ դիւրին վասն քարանց արկելոց ի ներքոյ, եւ այլն.
Անց ընդ հունն յակոբայ։ Զճանապարհն յորդանանու ի հունն. (Ծն. ՟Լ՟Բ. 22։ Յես. ՟Բ. 7։)
Հունն յորդանան գետոյ։ Հուն ճանապարհի եւ դիւրագոյն անցս. (Մծբ. ՟Ա։ Պիտ.։)
Անցուցանէին ընդ գետն երասխ՝ ընդ հունն ջուղայու. (Ղեւոնդ.։)
Հասանել ի հունն, ուր գունդք պարսից անցանել կամին. (Փարպ.։)
Հուն անցից գտանել ի հեղեղէ ամպարշտութեանն. (Ճ. ՟Բ.։)
Զատիկ քրիստոսի հուն անցից է չարեաց. (քանզի պասեք՝ անցք թարգմանի). (Եւագր. ՟Ժ՟Գ։)
Անհունս ասեմք անհաւատսն, ո՛չ եթէ անելանելիք ի հնէն. քանզի ամենայն ուրեք եզերեալք են. Անյաղթ պորփ.։ Ուր գոյ նմանութեամբ եւ նշանակութիւն բառիցս՝ Սահման, Չափ, Բաւ.
եւ յայս միտ բերի նաեւ ասելն.
Այլով անուամբ վարին, եւ ժամանակօք անբաւիւք ... ո՛չ զուգեալ համեմատեն հուն թուոց առարկութեանցս եւ այլն. (Խոր. ՟Ա. 3։) (որ բերի եւ ի յաջորդ նշ։)
ՀՈՒՆ ա. իբրեւ Խուն. ծանծաղ. սակաւաջուր.
Ի նուրբ եւ հուն տեղիս ջուրցն անկեալ, եւ ի նմին խրեալ. (Արծր. ՟Գ. 7։)
Ի ՀՈՒՆ ԵԼԱՆԵԼ. որպէս ռմկ. գլուխ ելլա .... Մարդ հետ լեզուանի կնոջ ոչ ելանէ ի հուն։ Բռնութեամբ բան ի հուն չելանէ. (Ոսկիփոր.։)
ՀՈՒՆ ՄԻ. cf. ԽՈՒՆ ՄԻ.
Զի մի՛ ի միջի մերում պատմութեանս ընդհատ երեւեսցի, հուն մի նշանակեցաք. (Բուզ. ՟Գ. 1։)
ԸՍՏՀՈՒՆ cf. ՆԵՐՀՈՒՆ.
Պա՛րտ է եւ ըստ երից ամանակաց ըստհուն լինել. (Երզն. քեր.։)
cf. ՀՈՅՆ. չում։
• «գետի մէջ ծանծաղ տեղ՝ որից կարող է մարդ անցնիլ, ելք, հնարք, ճաս-բայ» Ծն. լբ. 22. Յես. բ. 7, Մծբ. Եւագր. «անցք, բացուածք, բաց մնացած տեղ» Բուզ. գ. 1. (ՆՀԲ սխալմամբ գրում է հուն մի «մի քիչ, խուն մի»). «ծանծաղ, երեսկունկ, սա-կաւաջուր» Արծր. որից ի հուն ելանել «գլուխ ելնել, յաջողիլ» Ոսկիփ. հունաւոր «սահմա-նաւոր» Ոսկիփ. անհուն «անվերջ, անանռա-նելի, ընդարձակ» (գետ) Եփր. ծն., (հեղեղ) Ամովս. ե. 24, (ծով) Եւս. քր., (բազմու-թիւն) Ագաթ. հունել «անցանել» Բռ. երեմ. էջ 185. ըստհուն «հմուտ» Երզն. քեր. ներ-հուն «հմուտ» Շնորհ. վիպ. Կրպտ. ոտ.։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։
• Brosset, JAs. 1834, 369-405 վրաց. փոնի ձևի հետ։ Հիւնք. հուն և անհուն դնում է ունիմ բայից. անհուն համա-րում է ունայն բառի երկրորդ ձևը։ Ու-ղիղ մեկնեց Meillet MSL 7, 161, To-maschek, Deut. Littrtrz. 1883, էջ 1254 վրաց. փոնի (իբրև կովկասեան բառ)։ Karst, Յուշարձան 401, 404 սումեր. gina «փոքր, քիչ» (իբր հուն մի, խուն), 426 թրք. son «վերջ» (իբր ի հուն ելա-նել)։
• ԳՒՌ.-Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։
• ՓՈԽ.-Վրաց. უონი փոնի, ყნი ֆո-նի, մինգր. φონი փոնի, φონი ֆոնի. սվան. fon, lafan, աբխազ. afan «գետի հու-նը», վրաց. უუონო ուփոնո «հուն չու-նեցող (գետ)». այս բառերը կարող են ներ-կայացնել հայերէնի հնագոյն ձևը (տես Չուբ. 2 1312). իսկ ըստ Հիւբշ. 397 պատա-հական նմանութիւն ունին։