s.

crook;
crosier;
loaded stick or cudgel.

s.

Բառ ռմկ. որպէս Ոլորեալ գլուխ եպիսկոպոսական գաւազանի.

Հովուական ցուպ, միակողմանի ճոկան. (Մաշտ. ջահկ.։)

ՃՈԿԱՆ ՃԳԱՒԱԶԱՆ կամ մական որպէս զլախտ.

Ճոկանովն հարեալ զգունդն (կամ զգուդն). թռեալ վերացաւ եւ բարձրացաւ յոյժ գունդն։ Հարեալ յետոյ ճոկանովն։ Ունէին զճոկանն ի ձեռին քում. (Ոսկիփոր.։)

• «կեռ գլխով եպիսկոպոսական գա-ւազան» Սմբ. պատմ. 133. Մաշտ. ջահկ. «գաւազան, մական, լախտ» Ոսկիփ. որից ճոկանո՞տն «համաստեղութեան անուն» ԱԲ (ըստ Ալիշան, Հին հաւ. 129 նաև կոճանոտն, կոճնատոն. ըստ այսմ ուղիղ ձևը անյայտ)։

• = Պրս. [arabic word] cogān, čavgān «է փայտ ինչ կեռածայր, որով յասպարիզի գնտակ խաղան կարի ձիավարժք և զինաշարժք. դարձեալ զինչ և իցէ ցուպ կեռածայր, յո-րոց է և այն որով հարկանեն զթմբուկ»։ Ի-րանեան հնագոյն ձևն է պհլ. copgān, որից չի կարող գալ հյ. ճոկան։ Մեր բառի մայրն է պրս. čōgān (կամ մանաւանդ *čω-kān?) ձևը։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. ❇ atšolgan, արաբ. [arabic word] sauljan (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417), ǰoklān, [arabic word] ǰaukan, օրռ. [arabic word] čugān «գնդամուղի գաւազան», ռուման. čojan «գաւազան», նյն. τζυϰάνιον «մականախաղ», վրաց. ჩოვანი չոգանի «отбойникъ» (Horn § 449)։

• Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Բառ. ֆրանս. (mail բառի տակ), որ կցում է պրս. չէվկեան բառին։-Սրմագաշեան, Արմէն. սում. ciocan «մուրճ» բառի հետ (այս բառի ընկերները տե՛ս Bernekēr 135, որ հանում է թթր. cak-mak «զարնել» բայից)։ Մառ, leксть KII, էջ 40 վրաց. ճակունի ձևի հետ, որ չունի Չուբինով 1701։

• ԳՒՌ.-Երև. ճօկան, Ալշ. Մշ. ճօգան (ու-նին նաև Բլ. Բբ. Ապ. Խրբ.). «հովուի կեռ գա-ւազան. 2. փայտէ գաւազան, որով ջիրիդ խաղալու ժամանակ ձիաւորը գետնից գըն-դակն է վերցնում»։-Rivola, Բառ. հայ. 2 էջ 195 ճոկան ձևի հետ դնում է նաև կոճան «հովուի գաւազան» (հմմտ. վերը ճոկանոտն կամ կոճանոտն)։-Այս արմատից է ճոկնիլ Բլ. «կտուրի գերանը ծանրութիւնից մէջտե-ղից ծռուիլ, փոր տալ»։