s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

s.

δάκτυλος digitus. Ճիւղ ձեռաց, որպէս եւ ոտից՝ հնգամասնեայ. (որպէս գործարան մատչելոյ՝ շօշափելոյ, ի մօտոյ գործելոյ) մատ

Մատն աստուծոյ է այդ։ Գրեալս մատամբն աստուծոյ։ Ուսոյց զձեռս իմ ի պատերազմ, եւ զմատունս իմ ի ճակատամարտ։ Ուսուցանէ նշանաց մատամբք։ Մատունք ձեռաց նորա եւ ոտից վեց վեց։ Մատունք ձեռին մարդոյ։ Մատունք ոտիցն։ Դնէին մատունս ի վերայ բերանոյ իւրեանց։ Երկիր պագին որոց արարին մատունք նոցա.եւ այլն։

Մատամբք իւրեանց վաստակեցին, եւ կերակրեցան։ (Եղիշ. ՟Ը։)

Զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ. (Խոր. ՟Բ. 10։)

Երկաքանչիւրոցն համարք ի մատունս. (Բրս. ընչեղ.։)

Մատամբս աղաչեմ, շրթամբքս պաղատիմ, զիս արձակեա՛ տէր. (Շ. տաղ.։)

Ի դղեակս (հռոմկլայի) բազմեալ մատն առաքելական (սրբոյն պետրոսի՝) լուսատու հոգւոց. (Շ. տաղ.։)

ՄԱՏՆ. Պէսպէս նմանութեամբ ասի.

Սանդուղք եդեր յերկրէ յերկին՝ ինըն մատամբք աստիճանին։ Ելից առ քեզ մըտօք յերկին ... գոնէ մատամբք աստիճանին. (Յիսուս որդի.։)

Մատունք սանդղոցն. այսինքն աստիճանք. (Վանակ. հց.։)

Իբրեւ ածս ոստոց, եւ կամ մատունս որթոյ. այսինքն ճիւղ կամ խիղբ. (Վրդն. ծն.։)

Երաժշտականն զպատերազմականն նուագէր զմատն. այսինքն զեղանակ բախմամբ մատանց. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Ու նուագք ինչ եւ մատնն չընտրիցի։ Եթէ նուագն եւ մատնն ընտրիցի. (Ոսկ. կողոս. յն. անյօդական. եւ յօդական։)

Անդ (յաշխարհական երաժշտութիւնս) բարբառք մատնն չքնաղականք, աստ (յեկեղեցւոջ) բարբառ տիրաբանեալք. (Ճ. ՟Գ.։)

ՄԱՏՆ. որպէս Չափ լայնութեան մատին. մատնաչափ. իբրու չորս գարեհատ.

Ի չորից մատանց մատնէքն։ Թանձրութիւն նորա շուրջ առ չորս մատունս. (՟Գ. Թագ. ՟Է. 15։ Երեմ. ՟Ծ՟Բ. 21։)

Ի ՄԱՏՈՒՆՍ ԳՆԱԼ. ἁκροβατέω molliter et accurate incedo. Շրջիլ ի վերայ ծայրից մատանց՝ թեթեւ եւ սեթեւեթ քայլիւք.

Ի հրապարակս եւեթ կամի ճեմել, եւ ի մատունսն գնալ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

ՄԱՏՆ. Որպէս արմատ Մատնութեան, կամ մատամբ գործեալ ինչ չար։ Յարի ի բայս. զոր օրինակ.

ՄԱՏՆ ԱՌՆԵԼ. որպէս Մատնացոյց առնել կամ լինել. այպանել. նշաւակել.

Զտառապանօք կեանս նորա մատն արար բազմաց. (Սիր. ՟Ի՟Թ. 35.) յն. նախատինք. ὁνειδισμός improperium.

ՄԱՏՆ ԳՈՐԾԵԼ. Մատն մխել ի սպանութիւն.

Միթէ զիւրովի՞ն երթիցէ. մի՛ արդեօք ինքն իսկ մատն անձին իւրոյ գործիցէ. (Նանայ.։)

ն.

ՄԱՏՆ ԼԻՆԻՄ, եղէ. ն. προδότης γίνομαι proditor fio προδίδωμι prodo, trado προσαγγέλλω nuncio, defero, indico, adsigno. Մատնիչ լինել. մատնել զայլս կամ զանձն՝ ի վնաս ինչ կամ ի սպանութիւն. յայտնել զգաղտնիս. չարխօսել. վնասել ումեք կամ իմիք. ձեռք տալ, խամզել.

Որ այնպէս մատն եղեն օրինացն։ Այսր խորհրդոց առ թշնամի անդր ռոդոկ անուն ի հրէից գնդէ անտ մատն եւ գուշակ լինէր. (՟Բ. Մակ. ՟Ժ. 22։ ՟Ժ՟Գ. 21։)

Թէեւ այրելոց իցեն, չլինին մատն աստուածպաշտութեան։ Որ իւրեանց ազնուականութեանն մատն եղեն։ Անձամբք լինիմք մատն, տալ ի ձեռս թշնամեացն զմեր փրկութիւնն։ Պղատովն մատն եւս իւրոց աշակերտացն լինէր. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 7. 19։ ՟Բ. 18։)

Մի՛ ծուլութեամբ մերով մատն լիցուք մերոյ փրկութեանն։ Չէ՛ հնար մատն լինել հաւատոյն. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ոչ միայն՝ զոր գործեալ եմ խորհրդով եւ բանիւ, այլ զոր ի միտս անգամ ո՛չ է անկեալ, մատն լինի (չարախօս բանսարկու). (Վանակ. յոբ.։)

Առ ամենագէտն աստուած մատն լինէր զմարդոյս (բանսարկուն). (Ոսկիփոր.։)

Ես ինձէն մատն եղէ անձին իմոյ, կամ բնութեանս, կամ անձամբ անձին։ Տայ զինքն ի ձեռս գնողի. եւ լինի մատն անձին իւրում. (Վրք. ոսկ.։ Նար. ՟Ի՟Ը։ Յիսուս որդի.։ Մխ. դտ.։)

Ինքեանք մատն եղեալ իւրեանց արծաթոյն՝ յանպէտս ծախէին. (Սկեւռ. յար.։)

կր.

ՄԱՏՆ ԼԻՆԵԼ. իբր կր. է Մատնիլ. ի ձեռս անկանիլ. ըմբռնիլ. անձնատուր լինել.

Ի մերոց գործոց մատն լինիցիմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Վահանընկէց լինելով՝ մատն եղանին թշնամւոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Դուք էք ձերոց անձանց մեղանչելոց, եւ մատն չարաչար տանջանացն լինելոց. (Նանայ.։)

ՄԱՏՆ ԵՒ ՏՈՒՐ ԼԻՆԵԼ. προδίδωμι prodo. Մատնել, կամ ի ձեռս տալ. մատնտու գտանիլ.

Անձանց ազնուականութեանս մատն եւ տուր լինիմք. (Ոսկ. մ. ՟Բ. 6։)

• , ն հլ. (-տին, -տամբ, -տունք, -տանց) «ձեռքի կամ ոտքի մատ» ՍԳր. փխբ. «սանդուխի աստիճան, երաժշտական եղանակ, մի մատնաչափ» ՍԳր. Ոսկ. «խա-ղողի որթի ճիւղերը» Վստկ. Անկ. գիրք հին կտ. 316. ածանցման մէջ մտնում է հետևեալ 4 ձևերով. -ՄԱՏՆ. ինչ. մատնանշան Կորիւն. մատնացոյց Եփր. ծն. կամ մատնցոյց Գ. մակ. զ. 22. Յոբ. լդ. 26. Եփր. ել. մատնա-հատ Կաղնկտ. մատնէք «սիւնի վրայի մատ մատ ակօսները» Գ. թագ. է. 15. մատնա-շուրթն Բժշ. մատնոց Յայսմ. երկմատնի, երեքմատնի ԱԹ. հնգմատնեան Այն. վերլ. սանդղամատն «սանդուխի ոտքը» Վրդն. ա-ւետ. Մագ. և Երզն. քեր. վարդամատն Նոնն, Յայսմ. շալակամատն «պայուսակի մէկ աչ-որ» Կիւրղ. թգ. մատնանիշ, մատնանշել, մատնեմատ (նոր բառեր).-ՄԱՏԱՆ-, ինչ. մատանել «կնքել» Սարգ. Վրդ. ատմ. մա-տանի ՍԳր. մատանահար «մատանիով կնիք» Երզն. խրատ.-ՄԱՏԻՆ-, ինչ. մատինայօրին «Աստուծոյ մատով յօրինուած» Տաղ. -ՄԱՏ-ինչ. մատհրաման «յորդորական կամ հրա-մայական (մակբայ)» Երզն. և Նչ. քեր. երկ-մատենի Եղիշ. երեց. հարսնմատ «նունու-ֆար» Գաղիան.-Նոյն արմատից են ձևա. ցած նաև մատն «մատնութիւն» Ոսկ. ես. 84, մատն առնել «այպանել, նշաւակել» Սիր իթ. 35 (հմմտ. գւռ. մատի վրայ առնել), մատն գործել «սպանութեան միջամուխ լի-նել» Նանայ. մատն լինել «մատնել, ուրի-ռի ձեռքը յանձնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. և բ. մատն և տուր լինել «մատնել» Ոսկ. մ. բ. 6. ի մատանակ կամ ի մատնեակ արկանել «բռնել, մատնել, ձեռքը գցել» Սեբեր. 66. Ոսկ. մ. գ. էջ 125. մատնել ՍԳր. մատնիչ ՍԳր. մատնութիւն Իմ. ժէ. 11. 14. մատնտու «մատնիչ» Գ. մակ. գ. 16. անձնամատն Ա. թագ. ի. 30. տիրամատնիչ Բուզ. աշխարհա-մատն Երզն. լուս.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. māt-արմատից. այս ձևը երևան են հանում միջ. բրըտ. meut, ն. բրըտ. meud, հկիմր. maut, նկիմր. bawd «բութ մատ», որոնք ծագում են կելտական *māto-նախաձևից։ (Թերևս այստեղ պատ-կանի նաև հիռլ. mèr «մատ», որի ձայնա-կան դիրքը կարելի չէ հաշտեցնել միւսների հետ)։ Հայերէնի մէջ māt-ձևի դէմ սպասելի էր *մաթ-ն, բայց թ դարձել է տ, յաջորդ ռնգականի ազդեցութեան տակ. ճիշտ ինչ-պէս որ ունինք ակն՝ փոխանակ *աքն, ուր կ դրուած է փոխանակ ք ձայնի՝ յաջորդ ռըն-գականի պատճառով։

• Հներից Համամ. քեր. 266 արմատը դնում է մատ նախդիր (?)։ ՆՀԲ մատնել դնում է մատն բառից, իսկ այս էլ մատչիլ, մօտ ձևերից։ Windisch. 23 մատնել, մատուցանել, մուծանել և մուտ հանում է մէջ բառից։ Karolides, Րλ συγϰρ. I18 իռլ. mát «ձեռք», լտ. ma-nus «ձեռք» և կապադովկ. μάτλι «եօ-թը» բառերի հետ։ Հիւնք. բոլորն էլ տալ, տամ բայից։ Ուղիղ են մեկնել նախ V. Henry (Lexique étymologique breton, էջ 200) և Rozwadowski (Oues. tiones gramm. a. etym. 2ր7 շարք, 14)։ Վերի ձևով Meillet MSL I1, 395, որ կրկնում է Pokorny 22, 221 և 238։ Jen-sen ՀԱ 1904, 184 հաթ. mat։ Patru-bány SA 1, 192 անգսք. mund, հբգ. munt «ձեռք» բառերին ցեղակից։ Նոյն ՀԱ 1908, 214 հնխ. mad-«ծամել» ար-մատից. հմմտ. լտ. mando, յն. μαοά-օμαւ «ծամել». (կերակուրը մատով բե-րանը դնելով էին ծամում)։ Մառ, O полож. aбхaз. էջ 31 ափխազ. amaça. վրաց. t'it'i «մատ» բառերի հետ, դնե-լով մա-մասնիկ, արմատը տ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մատ, Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մադ, Ասլ. մադ. մա*, Սվեդ. մուդ, Զթ. մօդ, մոդ, Հճ. մօդ, Գոր. Ղրբ. մա՛ննը, Ագլ. կորցրած է այս բա-ռը և նրա փոխարէն գործածում է բիւթ, որ նշանակում է բուն «բթամատ»։ = Մատանի բառի դէմ ունինք Ջղ. մատանի, Շմ. մա-տանիք՝, Ագլ. Գոր. մտա՛նի, Ախց. Կր. մատ-նի, Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. մադնի, Զթ. մադնը՛, Սվեդ. մmդնա, Ղրբ. մտա՛նա, մու-տա՛նա. Կր. Տփ. մատնիք, Ալշ. Մշ. մադնիք, Ոզմ. Վն. մատնիկ, Ասլ. մա*նի, Ակն. Խրբ Հճ. մաննի, Մրղ. Սլմ. մանիկ'։-Նոր բառեր են մատնիկպահոց, մատնորել, մատանե-խաղ, մատել «կողիկի ոսկորները մատ մատ անջատել», մատխոզել, մատիկ, մատլոզ, մատման, մատնագոլ, մատնաթութ, մատ-նաշունչ, մատնաթուշ, մատնահաշիւ, մատ-նահարել, մատնել «մատով դիպչիլ, մատր մէջը թաթախելով լիզել», մատևեսուեկ, մատնոցուկ, մատուկ, մատցի ևն։ Ունինք նաև Ատն. մաննի «մատանի», մաննօս «մատնոց», մատիկլէմէք «մատի ծայոռմ ու-տել», մատնիչ «մատնիչ» և վերջապէս ա-ռանձին մի դարձուած՝ մատըմ-մուտում տէ-յէճէյինէ, փարմաղը՛ մ տէ «մատս-մուտս ա-սելու փոխարէն փարմաղս (թրք. մատ) ա-սա՛» (փխբ. պարզ խօսի՛ր, խօսքը մի՛ ծամ. ծըմիր)։

• «բլուր» Վստկ. նորագիւտ բառ, որի համար գտնում եմ հետևեալ վկայութիւն-ները. Պարտ է որ շրջեն զկարմիր գետինն... և զչորն որ ցամաք լինի ի հիւթոյ և բլրնով ւինի և մատներով ի ձմեռան աւուրքն. էջ 17. -Բարձրագոյն կողերն և մատներն և տա-փերն՝ ևս առաւել լաւ են, զի օդն անդ յաւ բանի. էջ 177.-Պէտք չէ շփոթել յաջորդ մատներ ռառի հետ, որ եզակի ուղղական է և իբր ածական է գործածւում։ Արմատիս հնառոյն գործածութիւնը ցոյց է տայիս մա-տոյց «զառիվեր», որ մէկ անգամ գործած-ուած է Յես. ժե. 7. «Իջանեն ի Գաղգաղ, որ է հանդէպ մատուցին (եբր. զառիվերին) Եղոմիմայ»։

• Վաստակոց գրոց հրատարակիչը, էջ 17 և 253 երկուսի մէջ տարբերութիւն չտեսնելով՝ մեկնում է «մատներովն ցուցանէ զգետին՝ յորում իցեն հողա-կոյտք ցցուեալք իբրև զմատունս»։-Մատոյց ձևի գործածութիւնը ցոյց ե տալիս, որ պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] matn «բարձրա-ւանդակ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 705), ասոր. [syriac word] maϑā «հող, երկիր»։

• ԳՒՌ.-Լ. մատ, Զթ. մօդ «բլուր», Զրս. մադ «լեռան կող, լանջ». ինչ. Լեռան մատն ի վեր։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անձնամատն

Երեքմատնի

Երկմատնի

Ինքնամատն

Հարսնամատն

Հնգամատնեան

Մատանեմատն, տին

Մատնագործ

Մատնադրոշմ

Մատնածաղիկ

Մատնահատ

Մատնամուխ

Մատնանիշ

Մատնանշան ծաղկեցուցանեմ, ուցի

Մատնաշուրթն

Մատնաչափ, ի

Մատնացոյց

Մատնափոխ խաղացոմն

Մատնեակ

Մատնեմ, եցի

Voir tout