s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

s.

Անուն ամսոյ հայոց ի դէպ եկեալ վայելչութեան կամ մարգագետնոյ. զի ըստ անշարժ տումարին անկանի յաւուրս յունիսի.

Մարգացն, որ է ժամանակ ածելոյ զմարգս՝ որ ի դաշտս եւ ի հովիտս իցեն, յայգեստանս եւ ի բուրաստանս. (Վանակ. տարեմուտ.։)

Որ օր եօթն եւ տասն էր մարգաց ամսոյ, էջ ի լեռնէ անտի մովսէս. (Եփր. ղեւտ.։)

Որ օր ՟Ի՟Է էր մարգաց. (Ճ. ՟Ա.։ եւ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։)

• «հայկական տոմարի 11ր։ ա-միսը. անշարժ տոմարով համապատասխա-նում է յունիս 7-յուլիս 6» Եփր. ղևտ. 224, դտ. 335, Կանոն առաք. 291, Յայսմ. Տո-մար. Վանակ. տար. բուն սեռականի ձևով է, որ յետոյ նաև իբր ուղ. էլ սկսեց գործած-ուիլ։

• = Հպրս. *margazana-ամսանունից, որ գործածուած է Բիսիթունի արձանագրու-թեանց Շօշական թարգմանութեան մէջ (Գ. 87). նշանակում է «թռչունների թուխսի ժա-մանակը» (ըստ Oppert, ZDMG 52 (1898), էջ 266, Justi, Die altpersische Monate ZDMG 51 (1897), էջ 234)։-Հիւրշ. 506։

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ

• ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։