mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.
ռմկ. մուկ. (որպէս թէ միուկ, կամ մսուկ) լծ. եւ յն. լտ. մի՛ս, մուս. պ. մուշ. դաղմ. միզ. μῦς mus. Փոքրիկ կենդանի առտնին՝ բայց անընտել, գող, ծակամուտ, որս կատուի, չարահոտ, եւ խոզաձեւ մարմնով.
Աքիս, եւ մուկն, եւ մկնաքիս։ Որ ուտեն միս խոզենի, եւ զգարշելիսն, եւ զմուկն։ Եռացոյց երկրի նոցա մուկն։ Արարէ՛ք հինգ մուկն ոսկի ... զնմանութիւն մկանց ձերոց ... եւ զմկունսն ոսկիս ... մկունքն ոսկիք.եւ այլն։
ՄԿՈՒՆՔ եւս եւ ՄՈՒԿՆ. μῦς musculus. նմանութեամբ՝ է Մասն մարմնոյ կենդանեաց իբր մկնաձեւ, կամ գնտաձեւ միս՝ ներդաւոր եւ ջղուտ՝ դիւրաշարժ. որ եւ Դնդերք.
Չուտել զմուկն ազդերն, ուստի ձգի ամոլաջիլն. (Վրդն. ծն.։)
Ծիծաղելն ի ձեռն մկանց եւ ջղաց լինի։ Մկունքն եւ ջիլքն։ Ունին մկունս եւ ջիլս. (Անյաղթ պորփ.։)
Ծաղր՝ անբան շնչոյն ընդարձակութիւն է ի մեզ՝ ջղօք եւ մկամբք կատարեալ. (Պիտառ.։)
Յորմէ ամենայն յօդիցն խաղալիք, եւ ամենայն մկանցն ձկտումն։ Մկունքն շարակային ի մարմնոյ, եւ ի ջղուտ նեարդից շարամանեցելոց։ Որքան ինչ ի ձեռն ջղաց եւ մկանցն շարժի, այսոքիկ ամենայն անձնականք են. (Նիւս. կազմ. եւ Նիւս. բն.։)
Յետինք վրիպակաւ սկսան ասել, Մկան, մկանունք. որոց ա՛յլ է նշանակութիւն։ Ընդ հակառակն՝ սխալ գրութիւն է Մկունք, մկանց, որպէս Մկանունք, նանց, եւ նաց. զոր տեսցես։
ԽԱՂՃՄՈՒՆՔ cf. ՄԿՈՒՆՔ.
Հերք, խաղճմունք (կամ խողճմունք), եղնդունք. (Նիւս. կազմ.։)
• , ն հլ. (յգ. մկունք, մկանց) «դըն-դեր, նեարդ» Վրդն. ծն. Պիտառ. Անյ. պորփ Նիւս. կազմ. և բն. որի հետ նոյն է նաև մը-տե՛ս առանձին.
• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։