s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

s.

φάτνη praesaepe, praesaepium եւ stabulum παράθεσις appositio. Տախտակամած տաշտաձեւ խորշ յախոռս եւ ի գոմս՝ որպէս սեղան կերակրոյ անասնոց. լայնաբար՝ Ախոռ. գոմք.

Ուր ոչ գոն եզինք, մսուրք սուրբ են։ Կամ թէ գոչիցէ՞ եզն առ մսուր, յորժամ ունիցի զկերակուր։ Եդ զնա ի մսուր, զի ոչ գոյր նոցա տեղի յիջեւանին։ Ո՞չ արձակէ զեզն իւր կամ զէշ ի մսրոյ.եւ այլն։

Զանասունս ի մսրոց ի բաց հալածէին։ Կերակրոց եւ ըմպելեաց եւ մսրց (գիտակ են անբանք). (Փիլ. յովն. եւ Փիլ. լիւս.։)

Ժողովեալք առ մսրովն (բեթղեհեմի՝) մարգարէութեամբ սաղմոսաց զծնունդն պատմեն. (Արշ. ՟Ժ՟Ա։)

Ի մսուր եդաւ, այլ զմսրովն հրեշտակք պարաբերեցին. (Պիտառ.։)

Մսրին նման երկնանման՝ յորում եդաւ աստուած բանն, լիցին եւ սիրտք մեր արժան՝ լինել նմին օթարան. (Տաղ յհ. եղբ. հեթմ.։)

Ի մսրոյ սկսաւ, եւ առ յովանակն կատարեաց յովանակով. (Եփր. համաբ.։)

ՄՍՈՒՐ կամ ՄՍՈՒՐՔ ԲԵՐԱՆՈՅ՝ են Շրթունք բացեալք.

Զկզակսն, եւ զմսուր բերանոյն խորտակել։ Մսուրք բերանոյն փշրեցան, եւ ատամունքն չարաչար ի բաց թափեցան։ Գանել քարամբք զկզակս նորա, մինչեւ ջաղջախեալ խորտակեցան մսուրք բերանոյ նորա. (Հ. կիլիկ.։ Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

ՄՍՈՒՐ, եւ ԿԱՌՔ ՄՍՐԻ. cf. ՅԱՐԴԳՈՂ.

Եթերին պատեանքն են ի կառս մսրի ժողովեալ սառնական օդքն։ (Պիտառ.։)

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։

• Հիւնք. մսիլ բայից։ Patrubány Հ1 1908, 314 միս+սանս. vār «ջուր»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ miδvad «մսուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 606)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մկ. Մշ. Վն. մսուր, Ախց. Երև. Կր. Հմշ. Սեբ. Սլմ. մսուրք, Ննխ. մու-սուրք (տե՛ս տակը), Ասլ. մսիւրք, մսիւր՝, Ոզմ. մսօւր, Սվեդ. մսսէօր, Զթ. մօսույ, մօ-նուր։-Նոր բառեր են մսրթումբ, մսրմուտ, մորմնայ.-ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 493 մսուրք անել «դիզել, կուտել»։

• ՓՈԽ.-Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։