s.

ass' foal or colt, young donkey or ass.

որպէս արմատ բառիցս Անյաւ, Բաւ, Յաւէտ, Յաւիտեան, Տեւել, Աւարտ, Աւելի, Յաւելուլ. զորս տեսցես։ (լծ. յն. այի՛, էյօ՛ն. լտ. է՛վում. ար. էպէտ, ապատ ).

s.

որ եւ ՅՈՎԱՆԱԿ. πῶλος pullus. Ձագ չորքոտանեաց. (իբր դիւրահաւան՝ հլու). մանաւանդ ըստ հյ. որպէս քուռակ իշոյ. մտրուկ. տրմուղ կրմուղ. ձագ. իշուկ .... (լծ. յն. օ՛նօս, էշ. պ. ճիվան, եւ սանս. եուվանա. որ եւ լտ. եո՛ւվէնիս. իտ. ճիօ՛վինէ. իսկ լտ. եուվէ՛նգուս, եուվէ՛նգա, որթ մատաղ)

Կապեսցէ զորթոյ զյաւանակ իւր, եւ զգնդակէն զյաւանակ իշոյն։ Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ, եւ այլն։

Իշավայրաց քինացելոց՝ զարու յաւանակս ի մատաղութեան կտրելոյ. (Եզնիկ.։)

Որպէս Մտրուկ ձիոյ.

Ոյր ձի ի տան իցէ, մի յաւանակ (նորա տացէ ի հոգեբաժին). (Կանոն.։)

Ձագ ընտանի կենդանեաց առ հասարակ. ուստի նմանութեամբ ասի.

Իբրեւ զհանդարտ որոջ անարատ, եւ իբր յաւանակ կամաց անբաւին. (Նար. կուս.։ Որպէս եւ օրինակաւ տեսի զնորոյ հարսնէ,)

Եղն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ. (Առակ. ՟Ե. 19։)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն սեռ. -ի) «ձագ չորքոտանիների, յատկապէս իշու, ձիու, նաև եղնիկի» ՍԳր. Եզն. Եւթաղ. 161. Կանոն. ասւում է նաև յովանակ Կոչ-209. Եփր. համաբ. (գրուած ովանակ՝ էջ 189), Նար. սրանցից են յաւանակական կամ յովանակական, յովանակեան, յովանական Եւս. քր. յովանակաճեմ, յովանակաչու Տօ-նակ.։

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։

• ՆՀԲ «իբր դիւրահաւան հլու. լծ. յն. օ՛նօս «էշ», պրս. ճիվան և սանս. եու-վանա, որ և լտ. ǰuvenis, իտալ. giov։-ne, իսկ լտ. ǰuvencus, ǰuvenca «որթ մատաղ»։ Lag. Urgesch. 184 լտ. ǰu-venis և պրս. jawān։ Տէրվ. Altarm. 54 Մասես 1882 յունիս 7, Նախալ. 101 հա-մեմատելով եւրոպական և ասիական ձևերի հետ՝ ուզում է ընդունիլ իբրև բնիկ, իսկ նոյն, Լեզու 153-5 բնիկ լի-նեւո երկբայական է գտնում։ Մառ. Яфeт. Cбop. 1, 49 վրաց. ჭონი հոնէ «ձի», յն. ὄνος «էշ» բառերի հետ։

• ՓՈԽ.-Թղր. ուռ. Ատն. Եւդ. էնկ. կս. Տ. (ինչպէս նաև Ատանայի և էնկիւրիի թրքա-խօս յունաց լեզւով) avanag «անմիտ, տըխ-մար». օր. avanag oγlu avanag «աւանակի որդի աւանակ», avanag mə sən, ne sin2 «աւանա՞կ ես, ի՞նչ ես», avanag herifin bi-ti «աւանակ մարդու մէկը» (Արևելք 1883 նոյ. 8-9, Բիւր. 1898, 712, 789, 1899, 798, Յուշարձան 328ա)։ Թրք. բառը [arabic word] ︎lāva-naq ձևով յիշում է Կարապետեան, Օսմ. բառ-51 «դիւրախաբ, դիւրահաւան, աւանակ, տխմար, ապուշ» նշանակութեամբ, որից և [arabic word] ︎ avanaqləq «դիւրախաբութիւն, դիւ-րահաւատութիւն, աւանակութիւն, տխմարու-թիւն»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. ավանակ, Ագլ. Ղրբ. ավա՛նակ,

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Յաւանակական, ի, աց

Voir tout