s. geom.

sign, mark;
sign, signal, character, symbol;
trace, vestige;
sign, proof, token;
omen;
miracle, prodigy, wonder;
ensign, colours, flag, standard, banner;
the Holy Cross;
betrothal, affiancing;
seal, mark;
central point, centre;
aim, butt;
point;
— կռուոյ, arms;
— յաղթութեան, trophy, triumph, victory;
— or —ս տալ, to give a sign, to beckon;
to signify, to indicate;
to affiance;
— առնուլ, to take aim at, to level at;
ոչ եւս տալ — կենաց, to give no signs of life;
— անձրեւի է, we shall have rain.

s.

σημεῖον signum σύσσημον, σημείωσις commune signum, significatio, nota τύπος figura σημασία apostema եւ այլն. վր. նի՛շի. պ. նիշան, նիշանէ. Արմատն է ի մեզ Նիշ. որ եւ ՆՇԱՆԱԿ. Ցուակ իմն որոշիչ եւ գուշակ իրաց. ակնարկութիւն. եւ Տիպ, կնիք, հետք. կէտ. բիծ. սպի. պալար.

Եղիցին ի նշանս եւ ի ժամանակս։ Եդ տէր աստուած նշան ի կային։ յս է նշան ուխտին։ Այս եղիցի քեզ նշան։ Զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեանն։ Տուեալ էր նշան մատնչին։ Եթէ ոչ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն։ Եթէ լինիցի ի մորթ մարմնոյ իւրոյ նշան սպւոյ.եւ այլն։

Որ սեւ նշանքն երեւին լուսնին՝ իբր գիծք իմն դրոշմի, ասացին զնմանէ արտաքինքն, թէ խոյլք են խոռոչաց. (Շիր.։)

Նշանս սահմանաց հաստատեաց. (Խոր. ՟Բ. 53։)

Այլ ես աղքատս ոչինչ ունիմ նշան օրհնութեան, զի տացից քեզ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Նշան՝ որ հրամանաւ, որպէս այն՝ թէ ե՛րթ, որդին քո կենդանի է, կամ ղա՛զարէ արի՛ ե՛կ արտաքս. (Ոսկ. գծ.։)

ՆՇԱՆ. τέρας, θαυμάσια, τεκμήριον prodigium, portentum, miraculum, argumentum. Հրաշալի գործ ցուցեալ առ ի տալ հաւատալ. հրաշք. սքանչելիք.

Մինչեւ յե՞րբ ոչ հաւատան ինձ ամենայն նշանօք՝ զոր արարի ի մէջ նոցա։ Նշանս եւ արուեստս։ Նշանօք եւ արուեստիւք։ Խնդրեա՛ դու քեզ նշան ի տեառնէ ի խորութեան կամ ի բարձրութեան։ Կամիմք նշան ինչ տեսանել ի քէն։ Նշանն Յովնանու մարգարէի։ Տայցեն նշանս մեծամեծս եւ արուեստս (սուտս).եւ այլն։

Նշան կոչի ի վեր քան զսովորութիւն բնութեան եղեալ. (Պրպմ. ձ։)

ՆՇԱՆ. τάγμα vexillum, signum σημασία tessera σύμβολον symbolum. Դրօշ արքունի՝ որոշիչ տէրութեան. եւ Ինչ մի բաշխեալ զինուորաց ի նշանակ գոլոյ ի բանակէ կամ ի գնդէ անտի.

Բարձրացուսցէ նշան ի հեթանոսս։ Ի վերայ լերինն դաշտականի առէք նշան։ Ի վերայ պարսպացն Բաբելոնի կանգնեցէ՛ք նշան, եւ այլն։

Հանդէպ ճակատուն Երուանդայ ելին նշանք Արտաշիիս. (Խոր. ՟Գ. 46։)

Այր իւրաքանչիւր զհետ նշանի գնդի իւրոյ գնասցեն։ Հարկանէին զփողս նշանաց զհետ նոցա։ Իւրաքանչիւր զօրացն յանուն տեառն նշանս բաշխէր.եւ այլն։

Նշանս բաշխէր, դրօշս արձակէր. (Եղիշ. ՟Զ։)

Զնշանն զնիզակաւն պատեալ. (Բուզ. ՟Ե. 43։)

Իսկ Նշան կռուոյ ասի եւ զէնն. (Ոսկիփոր.։)

ՆՇԱՆ. σημεῖον signum τρόπαιον tropaeum, signum victoriae. Խաչն Քրիստոսի, որպէս դրօշ եւ դրոշմ նորա, եւ նշանակ յաղթութեան. եբր. թա՛վ, որ եւ խաչաձեւ տառ.

Դի՛ր նշան ի ճակատ արանցդ։ Եւ ապա երեւեսցի նշան որդւոյ մարդոյ. (Եզեկ. ՟Թ. 4։ Մտթ. ՟Ի՟Դ. 30։)

Որպէս թագաւորի դրօշք՝ նշանք են թագաւորական իշխանութեան, այսպէս եւ խաչն նշան է երկնաւոր թագաւորին։ Բարեպաշտ Կոստանդիոնոս այսու նշանիւ յաղթեաց թշնամեացն ի պատերազմի. (Շ. բարձր.։)

Նշան ճշմարիտ առանձինն Քրիստոսի՝ խաչն լուսաճաճանչ։ Ահ մեծ թշնամեաց՝ խաչին նշանն, եւ ուրախութիւն հաւատացելոց՝ որ զնայն սիրեցին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Պատուական սուրբ նշանիւս. (Անյաղթ բարձր.։)

Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս։ Ետուր մեզ նշան յաղթութեան սուրբ զխաչ քո. (Շար.։)

Որպէս եւ Նշան յաղթութեան, ըստ յն. է յաղթանակ, կամ նշանակ յաղթանակ կանգնելոյ ի վերայ թշնամեաց. տե՛ս (՟Բ. Մակ. ՟Ե. 6։ ՟Ժ՟Ե. 6։)

ՆՇԱՆ. τὰ νύμφια, μνηστεία, τὸ μνήστευμα sponsalia. Որ ինչ տուեալ լինի իբրեւ յիշելիք հարսնախօսութեան. ռմկ. նշանտուք, նշան. տե՛ս ի Մաշտոցս.

ըստ որոյ եւ Ի գիրս առաքին. ասի.

Որպէս ի նշանն դնի մատանի արծաթ ի մատն հարսին։

ՆՇԱՆ՝ ըստ երկրաչափից. σημεῖον punctum, -us. որ եւ ՆԻՇ. Կէտ անբաժանելի.

Նշան է, որոյ մասն ո՛չինչ է. (Սահմ. ՟Ե։)

Անզատն՝ կարգեալ դասի ըստ նշանի միայն. իսկ զատականն՝ որ երկու նշանօք յանգեցեալ է, գիծ է։ Սկզբնատիպ սոցա՝ թիւք են. ազատ նշանին՝ մի. եւ գծին՝ երկու. եւ վեր ի վերոյ երեւմանն՝ երեք. եւ հաստատնոյն՝ չորք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ գոյ թիւ առանց միակին, եւ ո՛չ գիծ առանց նշանի. (Երզն. քեր.։)

ՆՇԱՆ. σημεῖον, κέντρον punctum centri, centrum. Միջակէտն բոլորակի. կենդրոն. որ եւ ԲԵՒԵՌ ասի.

Զոր օրինակ նշան ի մէջ բոլորակի՝ առ ի յուղղութիւն ամենայնի, որ ի միջի բոլորակին իցեն։ Զամենայնսն ունի նշանն զուղղութիւնսն միատեսակաբար միաւորեալս առ իմիեանս, եւ առ մի սկիզբն՝ յորմէ յառաջ եկն. (Դիոն. ածայ.։)

Շուրջ պտտելն՝ որպէս շրջագայն զնշանաւն, ամենայն զբեւեռաւն, յորմէ հաստեցաւ. (Մաքս. ի դիոն.։)

ՆՇԱՆ. իբր Նշանախեց, գրախեց. եւ Նշանագիր.

Նշան մի յօրինաց անտի եւ ի մարգարէից ոչ անցցէ, Մի՛ անցցէ յովանշան մի յօրինաց եւ ի մարգարէից. (Մծբ. ՟Բ։)

Զայս գրեցին յոյն եւ իսմայէլացի նշանաւ. (Զենոբ.։)

ՆՇԱՆ. իբր Նշաւակ. նպատակ.

Զնոյն ինքն գլխովին զնշանագործն՝ նշան եւ նշաւակ փութան առնել. (Բրսղ. մրկ.։ Ի նոյն միտս բերի ըստ իմիք եւ ասելի։)

Ահա սա կայ ի գլորումն եւ ի կանգնումն բազմաց ի մէջ Իսրայէլի, եւ ի նշան հակառակութեան. (Ղկ. ՟Բ. 34։)

• , ի-ա հլ. «նշան 2. դրոշմ, ցինա-նշան, յայտանիշ. 3. նետի նպատակ, նշան. 4. դրօշակ. 5. խաչ, խաչանիշ. 6. հրաշք» (հմմտ. ասոր. [syriac word] āϑā «նշան. 2. հրաշք») ՍԳր. Բուզ. Ագաթ. «7. նշանադրութիւն. 8. կէտ, միջակէտ. 9. կենտրսն. 10. նշանագիր. նշանախեց» Սահմ. փիլ. Դիոն. որից նշանել Սղ. դ. 7. Սեբեր. Եփր. ծն. նշանագիր Եբր. և. 12. Եփր. թագ. Եւս. քր. և պտմ. Կորիւն Ագաթ. Ոսկ. նշանագործ ՍԳր. Սեբեր. նշա-նախեր Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. նշանա-կերտ Վեցօր. նշանակիր Բուզ. Սեբեր. նշա-նացի Առակ. զ. 13. Ղկ. ա. 22. նշանաւոր ՍԳո. Եւս. քր. Եւագր. նշանացել «աչքով ևն նշան անել» Բուզ. 225 (հմմտ. աքացել). նշանաւորութիւն «գրուածք» Տիմոթ. կուզ, էջ 259. նշանանի «նշաններ» Մագ. մեծ են. էջ 40. խաչանշան Կորիւն. միանշան Բուզ. հա-մանշան Կոչ. մատնանշան՝ Կորիւն. կառա-նշան Ագաթ. բարենլան ՍԳր. Եզն. բոցանշան Ագաթ. ապանշան Ոսկ. պօղ. ա. 7. նշանիս «թագաւորապսակ կոչուած բոյսը» Բժշ, (տե՛ս ՀԲուս. § 2207), աննշանանալ «հետ-քը կորցնել, անհետ լինել, ծածկուիլ» Մին, համդ. 99, 103. նոր բառեր են՝ նշանառու, նշանազգեստ, նշանախօսութիւն, նշանած ևն։

• = Պհլ. [other alphabet] nisān «նշան», պրս. [arabic word] nišān «նշան, նիշ, դրոշմ, հետք, զինանշան, դրօշակ, նպատակ, անգամ»։ Իրանեաններից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] nīsānā «նշան», վրաց. ნიϑანი նիշանի «նշան, նետի նպատակ», ნიმნება նիշնեբա «աչքով նշան անել, նշանացել. 2. ցուց.-մունք, գուշակել, նկատել», ნიმნვა նիշնվա «նշանակել», քրդ. nišan «նշան, ցուցմունք, նպատակ, հարսանեկան նշանադրութիւն». մանչուր. [arabic word] nišan «ձիու վրայ դրոշմ, կերպասի վրայ նշան ևն», թրք. [arabic word] nišan «նշան, հետք, նշանադրու-թիւն» և սրա միջոցով բուլգար. nisanja, ռեռռ. nišan. լեհ. niszan, ռում. nišan, ռուս. Գոանս. nichan «տաճկական պատուանշան». մմտ. նաև նիշ, նշանակ։-Հիւբշ. 205։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Ա։ գերեան, Բցտր. չափ. և կշռ. 139. նոյնը նաև ԳԴ։-ՆՀԲ վրաց. նի՛շի, պրս. նի-շան, նիշանէ, արմատը նիշ։ Peterm. 22, 34 պրս. nišān։ Windisch. 42 սռա հետ նաև սեմ. nēs, որի վրայ տե՛ս նիշ։ Ուղիղ են նաև Müller SWAW 38, 577. Lag. Ges. Abhd. 66, Justi. Dict Kurde 420 ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. Տփ. նշան, Տիգ. նշmն, Հմշ. նշօն, Ագլ. նշուն, Ասլ. Պլ. Մրղ. Ռ. Սեբ. նիշան, Զթ. նիշօն, նիշոն, Սվեդ. նիշուն (վերջին երեք շարքը նոր փոխառութեամբ թուրքերէնից).-բայա-կան ձևով՝ Ագլ. նշա՛նիլ, Տփ. նշնիլ, Սչ. շան-վել «նշանուիլ», Ասլ. Պլ. նիշանէլ ևն.-նշա-նացի տալ ձևից են կազմուած Շմ. Ջղ. նշանց տալ, Ջղ. Տփ. շանց տալ, Մրղ. նիշաս տալ, Սլմ. շաշ տալ, որոնք նշանակում են «ցոյց տալ»։-Նոր բառեր են նշանախօս, նշանածատես, նշանածացու, նշանդրէք, նը-շանթխէք, նշանդարձէք, նշանտարէք, նշան-տուք, նշանտուէք, նշանօրհնէք, նշանօրհնել-չէք ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ნიმანი նիշանի «նշան» բա-ռի երկրորդ նշանակութիւնը՝ «հրաշք», փո-խառեալ է հայերէնից.-այս նշանակութիւնը յիշում է Չուբինով 1222, բայց էջ 984 մո-ռացել է նշանակել։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Այլանշան

Աննշան, ից

Առաքելանշան

Աստղանշան

Արեւելանշան

Արիւնանշան

Արծուէնշան

Բազմանշան

Բազմանշանակ

Բարենշան, ից

Բարձրանշան

*Բթանշան

Բոցանշան

Գահանշան

Թուանշան, աց

Թուանշանակ, աց

Թուանշանեմ, եցի

Խաչադրօշ նշանակ

Խաչանշան

Կաղանշան

Voir tout