daughter-in-law;
sister-in-law, brother's wife.
(լծ. յն. լտ. նիյօս, նուռուս ). νύος, ἑννύος nurus νύμφη sponsa, filii uxor. Հարսն տան. կին որդւոյ տանուտեառն. զի հարսն նու կոչի ծնողաց հարազատաց փեսային.
Եւ առ թարտ զաբրամ զորդի իւր, եւ զսարա զնու իւր իւր զկին աբրամու որդւոյ իւրոյ։ Զառականս նուոյ քո մի յայտնեսցես, զի կին որդւոյ քո է։ Ել տուբիթ ընդառաջ նըւոյ իւրոյ խնդութեամբ։ Նոոմին, եւ երկոքին նուանք նորա ... եւ ասէ նոոմին ցերկոսին նուանս իւր (որ կոչին ներք իրերաց)։ Դուստր յարիցէ ի վերա մօր իւրոյ, նու ի վերայ սկեսրի իւրոյ.եւ այլն։
Յորժամ դուստր զմայր իւր անարգիցէ, եւ նու զկեսուր իւր. (Եզնիկ.։)
Մտին ի տապանն որդիք հանդերձ հարբն, եւ նուք հանդերձ սկեսրաւ. (Փիլ. լին.։)
Բաժանեսցի սկեսուր ի նուոյ, եւ նու ի սկեսրէ. (Սեբեր. ՟Գ։)
Տիկնաւն Մամիկոնէից՝ նորին (Սահակայ) նուաւ, որում անուն էր Դստրիկ՝ կին Վարդանայ. (Խոր. ՟Գ. 67։)
Զտիկինն հանդերձ նուովն իւրով։ Տիկնաւն եւ նուաւն արքայի. (Յհ. կթ.։)
Առինչունակ է հարսն՝ սկեսուր, տալ՝ նու. (Երզն. քեր.։)
• , ռ հլ. (յգ. նաև նուանք, նովանք, -անց, յետնաբար գրծ. -աւ) «հարսը (փեսի ծնողների և հարազատների համար)» ՍԳր. Եզն. Սեբեր. (յգ. հյց. նովանս ձևն ունի Ոսկ. ես. էջ 13)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso-ձևից. սրա միւս ժառանգներն են սանս. snusá, սոգդ. šunūsa, յն. νυός, լտ. nurus, ռում. norá. հբգ. snura, snur, մբգ. snurche, նբգ. schnur խրիմի գոթ. schnos, անգսք. snoru, հիսլ, snor, հոլլ. snaar, հսլ. snucha, սերբ. snahā, ռուս. cноxa, լեհ. (փաղաքշական) sneskā, բոլորն էլ «նու». իսկ ալբան. nuse «նշա-նածուհի» (Pokorny 2, 701, Trautmann 273, Walde 538, Boisacq 674, Ernout-Meillet 656, Kluge 436)։ Meillet MSL 13. 211 մեր բառի համեմատութիւնից հետևեցնում է թէ հնդևրոպական նախալեզուն ճանաչում էր -օ-բնով իգականներ, որ այժմ միայն յոյնն ու ստինն են պահում։-Հիւբշ. 479։
• Նախ Schröder, Thesaur. 58 մեզա-նից դրաւ լտ. nurus, ՆՀԲ լծ. յն. և լտ. ձևերը։ Ուղիղ մեկնեցին Peterm. 30, 39, Windisch. 23, Böttich. ZDMG 1850, 359, 187, Arica 65, 49, Lag. Urgesch. 8б4, Müller SWAW 38, 593, Pictet 2, 372, Տէրվ. Նախալ. 114 ևն։ Հիւնք. պրս. նէվ «նոր» բառից։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [other alphabet] nü3 «կինը, ամու-սինը, weib»։
• ՓՈԽ.-Թուշ. ნუլ նու, լազ. nusa, nusavā, կաբարդին. nəsə «նու». սրանք ներկայաց-նում են հնագոյն հայերէնի *նուս ձևը։