small drop, tear;
առ —, —ք —ք, drop by drop;
— ի բերանոյ, saliva, drivel, slaver, slabber, cf. Լորձն;
—ք բանից, few words.
σταγών stilla, gutta. (որ են լծ. ընդ հյ) σίελον saliva ἱκμάς humor ψεκάς guttula եւ այլն. գրի եւ ՇԻՏ. Կաթ. կաթիլ. կայլակ. դոյզն ինչ հիւթ. եւ Ոլոռնաձեւ կաթուած հիւթոց՝ որ եւ է օրինակաւ. պուտ
Թուեալ են նմա շիթք անձրեւի. (Յոբ. ՟Լ՟Զ. 27։)
Շիթ ի բերանոյ. յն. լորձունք. (Ես. ՟Խ. 15։)
Զշիթս բանից նորա լուիցուք. յն. զհիւթս. (Յոբ. ՟Ի՟Զ. 14։)
Շիթ բարկութեան. յն. մէտ, արկուած. (Սիր. ՟Ա. 28։)
Ամպ չափաւոր գոլով՝ կակղագոյն շիտք սերմանէ (շիթս ցօղէ)։ Տեղումն է, որ ունի քան զանձրեւ շիտք ջաղբագոյն. (Արիստ. աշխ.։)
Ջուրք բազումք զատանին մեկնին, լինին շիթք շիթք. (Վեցօր. ՟Գ։)
Ցանկանաս արդ շիթ մի ջրոյ, որ զովացուսցէ զշրթունս քո. (Ոսկ. ապաշխ.։)
Շիթ մի յարտասուաց քոց հեղ ի կոնքս։ Արտօսր հոսեցուցանէի, որ եւ յերկիր ծովացեալ ծորմանն՝ ծաւալէր շիթս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Մագ. ՟Ի՟Զ։)
Զշիթս իւրոց քրտանցն արժանաւոր վարկանիցի յաւելուած լինել խորոց ծովու։ Արձակէ զշիթս քրտանց ի յահէ նորա. (Նիւս. կուս.։ Նար. խրատ.։)
Ի վերայ քո հեղեալ շիթք անապական արեանն՝ զկողածնին ջնջեաց զմեղս. (Շար.։)
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «կաթիլ» ՍԳր. Վեցօր. 60. Մծբ. 294. «ռոզ, կրակի բոց» Վկ. գէ. 39 (Յնդեալ. ի նմանէն շիթս ի կանգունս հնգետասանս. այլ ձ. բոց), գրուած է նաև շիտ, որից բա-յական ձևով շթալ «ցայթիլ» Բռ. երեմ. էջ 245։
• ՆՀԲ լծ. թրք. sūd «կաթ» (տե՛ս կաթն բառի տակ), յն.σταγών, լտ. stilla, gutta «կաթիլ»։ Peterm. 20, 22 հմմտ. կաթ «կաթիլ»։ Տէրվ. Altarm. 12 լտ. gutta, հբգ. scutjan «թափել, հեղոււ». սանս. çčut «կաթկթիլ»։ Canini, Et. etym. 149 թրք. sūd «կաթ»։ Karolides, Γλ. συγϰρ. լտ. gutta ևն ձևերի հետ աւելացնում է նաև կպդովկ. šutrao «հոսիլ, ծորիլ», šotri «ջրորդան», պրս. šudan «լինել», հյ. շուտ։ Justi, Dict. Kurde, էջ 256 և Kurd. Gram. 91 քրդ. širte «կաթիլ» ձևի հետ։ Հիւնք. 285 հյ. շիթել «խայթել» բայից։ Մառ, տե՛ս կաթ բառի տակ։
• ԳՒՌ.-Ղրբ. շիթ «կաթիլ» (օր. Կովի ծը-ձումը շիթ չկայ «բոլորովին ցամաքել է»). Մշ. շիտ «կաթիլ», Տփ. շթի տալ «թափիլ» կամ շիթ տալ «հոսիլ» (օր. Բերնի ջուրը շիթ է տալիս). Շմ. շթռա «կաթիլ»։ Ունինք նաև շիթ Շմ. «համ» նշանակութեամբ՝ շիթը դուրս գալ «համը փախչիլ» ոճի մէջ, որին համա-պատասխան է գալիս Յոբ. իզ. 14՝ Զշիթս բանից նորա լուիցուք (յն. «զհիւթս»)։