fescue, mote;
bit or slip of straw;
little branch.
ՇԻՂ որ եւ ՇԻՒՂ ՇԵՂ. κάρφος festuca. Լծ. Ծիղ. ծեղ. ճիւղ, նուրբ եւ բարակ մասն ոստոց, եւ ծղօտից՝ եղեգանց՝ փայտից. ունգ. մղեղ. շուղ, ծիլ, ծեղ.
Ունէր տերեւ ձիթենւոյ շիղ ի բերան իւրում (կամ շիւղ ի բերանի իւրում)։ Զի՞ տեսանես զշիղ (կամ զշիւղդ). (Ծն. ՟Ը. 11։ Մտթ. ՟Է. 3=5։)
Որ շղով զակն հարկանէ, զարտասուս իջուցանէ. (Սիր. ՟Ի՟Բ. 24։) յն. խայթող. νύσσων pungens.
• , որ և շիւղ, շեղ, ռ հլ. (ՆՀԲ դնում է նաև ի հլ. բայց առանց վկայութեան) «ճիւղի կամ ծղօտի բարակ կտոր» ՍԳր. Վեցօր. 101 169. «մի տեսակ բոյս. festuca altissima All» (Տիրացուեան, Contributo § 36). որից շղաբեր Եղիշ. մկրտ. 208, Յհ. իմ. եկեղ. Զքր. կթ. շղաբերել Զքր. կթ. խչ. շղագոյն Խոսր. պտրգ. կամ շիղաբեր (իմա՛ շիւղաբեր) Ուռհ շիւղադէտ Ներս. աբ. լիւղահան «աչքի շիւղը հանող» (չունի ԱԲ) Տարօն. էջ 315։
• ՆՀԲ լծ. ծիղ, ծեղ, ճիւղ։ Հիւնք. շառա-ւիղ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 11Ո յն. χιλός «դալար խոտ» բառին ցեղա-կից։ (Սրան են կցում ոմանք լտ. fēnum., հսլ. séno, լիթ. szōnas «չոր խոտ». տե՛ս Walde 282 և Boisacq 1061)։
• ԳՒՌ.-Մշ. Սեբ. շուղ «բարակ փայտի կը-տոր, ծառի ճիւղ», Սվեդ. շէօղ «աչքի մէջ ընկած շիւղ», որ և Երև. Մկ. Մշ. Սլմ. Վն. շուղ «գուլպայ հիւսելու փայտէ կամ երկաթէ ճաղ», որից շուղէ մարթ «շատ բարակ՝ վտիտ մարդ»։
• ՓՈԽ.-Նո՞յն է վրաց. შულო շողլո «թելի կաժ»։