cf. Շճուկ.
ՇԻՃ եւ ՇԻՃՈՒԿ, կամ ՇՃՈՒԿ. Քամեալ կամ կտրեալ եւ ապականեալ հիւթ. մզեալ ջուր կաթին՝ թանի՝ մածնոյ. եւ Ցորեան անձրեւակաթ. քամուածք, քամուկք.
Շիճ՝ ապականեալ ցորեան է յանձրեւոյ. եւ որպէս շիճուկ թանի թթուեալ է. վասն որոյ ասէ յովբ, ուղեղ նորա շճեսցէ. (Գրչ. արիստակ. եւ Գրչ. գէ.։)
Շիճուկ, մածնին ջուրն, րախպին. (Բժշկարան.։)
Պանիր, կոդի, շճուկ, կաթն. (Մանդ. ՟Գ։)
• «անձրևից ապականուած ցորեն» Գրչ. արիստ. և Գէ։ (ԳԲ դնում է «հացի բորբոս», ինչպէս ունի Քաջունի, Գ. 185)։
• Կապ ունի՞ յաջորդ բառի հետ, որին կցում է ՆՀԲ, ինչպէս նաև Գըչ. արիստ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր 180 ա)։
• «քամուիլ, թորիլ, մզուիլ». արմատ ա-ռանձին անգործածական, որից կաղմւած ևն շճել «քամուիլ, վար վազել» Յոբ. իա. 24 շճուկ «մածնաջուր» Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239, որ և շիճուկ Բժշ. (Քաջունի, Գ. 185 ունի և շին ձևը այս իմաստով)։ Նոր գրական լեզ-ւում նաև շիճուկ «արենաջուր, êerum», որիռ շիճուկաբուժութիւն։
• Բառ. երեմ. էջ 247՝ Յոբ. իա. 24 շճես-ցէ ձևը հասկանում է «նեխեսցէ կամ հոտեսցէ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913. 342 թրք. suz-mek «քամել», իսկ Արիա-հայ բռ. 300 պրս. [arabic word] siǰuk, որի նը-շանակութիւնը չի տալիս և որ ո՛չ ԳԴ գիտէ և ոչ էլ Բուրհան.։ Petersson IF 23, 388 (առ Pokorny 1, 469) հնխ. k'uei-«դիրտ, կեղտ» արմատից՝ իբր անռսք. hwoeg «շիճուկ» ևն։
• ԳՒՌ.-Բբ. շճուկ (արտասանւում է շջո՞ւգ), Մշ. շիջուգ, շդուգ, Ախց. սիճուկ, Երև. ոռ. ճուկ, Ալշ. շդուգ, Սեբ. սուջուխ «պանրից կամ մածնից քամուած դեղին-կանաչ ջու-րը»։
• ՓՈԽ.-Պրս. [arabic word] sajuk «մածուն խար. նեալ ընդ կաթին» (համեմատութիւնը տուաւ նախ ԳԴ. նոյնը պէտք է հասկանալ նաև Թիրեաքեանի յիշածը). քրդ. šuži «շիճուկ» (Ղափանցեան ЗВО 23, 355)։