cf. Շնորհք.
ՇՆՈՐՀ χάρις, χάρισμα gratia, beneficium եւ venustas, jucunditas. (գրի եւ ՇՆՈՀ. որպէս եւ Աշխարհն՝ Աշխարհ։ Արմատն է ի մեզ Շէ՛ն. իբր շէ՛ն օր, կամ շէն պահօղ՝ արարօղ. շէ՛ն օրհնութիւն. կամ շէնուոր, շինարար. շինօղ զտեսօղս. եւ այլն. ուստի ռմկ. շէ՛նք շնորհ՛ք. եւ եբր. խէն, է շնորհ) Ձիր. պարգեւ. ձրի տուրք. բարերարութիւն յառանձին եւ ի պարզ սիրոյ. երախտիք աստուծոյ, մանաւանդ գերբնական ձիրք՝ որ հաճոյ առնեն զմեզ աստուծոյ.
Շնորհլ ձրի տուրքն է։ տուրք ձրիք՝ շնորհք կոչին։ Շնորհօք, այսինքն ձրի մարդասիրութեան հարկ արարեալ. (Խոսր.։)
Շնորհք կոչեմք զառանց փոխարինի տուրքն. (Լմբ. առակ.։)
Ո՞ր շնորհ է ձեր։ Իսկ եթէ շնորհօք, ոչ եւս ի գործոց. ապա թէ ոչ՝ շնորհքն ոչ եւս շնորհք լինին։ առաք շնորհս փոխանակ շնորհաց. զի օրէնքն ի ձեռն մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւնն ի ձեռն յիսուսի քրիստոսի եղեն։ Իւրաքանչիւր ոք զիւր շնորհս ունի, յաստուծոյ։ Փոխեցից ի ձեզ շնորհս ինչ հոգեւորս. եւ այլն։
Նա ըստ բնութեան որդի է աստուծոյ, իսկ մեք ըստ շնորհի. հայր նորա է աստուած ըստ բնութեան, իսկ մեր ըստ շնորհի. (Աթ. ՟Ա։)
Մեզ ըստ շնորհիլ հայր անուանեալ։ Հայր է շնորհիւ, եւ տէր, որ հրաւիրեաց զամենեսեան յարքայութիւն. (Յճխ. ՟Բ. ՟Ը։)
Ո՞ւմ հաղորդիս աստուծոյ շնորհաւն, ասա՛ ինձ. ընդ աստուծոյ պարգեւսն։ Տալ ոչ միայն շնորհաւ, այլ եւ ի հարկէ. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. փիլիպ.։)
Զայսպիսի շնորհէ գոհանալ արժանապէս պարտ է. (Խոսր. պտրգ.։)
Մի՛ պակասեսցէ շնորհք քո ի տանէ իմմէ յաւիտեան. (Եփր. թագ.։)
Ոչ խօսք ի մեռելոց, եւ ոչ շնորհ առ արծաթասիրաց պարտ է խնդրել. (Ոսկիփոր.։)
Յօրէնս՝ միայն քահանայքն, բայց ի շնորհիս (յետ քրիստոսի) բազմութիւնս ամենայն. (Մեկն. ղեւտ.։)
ՇՆՈՐՀ. որպէս Վայելչութիւն հաճելի. եւ Հաճութիւն. աղուորութիւն, շէնք շնորհք, անուշութիւն.
Սփռեցան շնորհք ի շրթանց քոց։ Զշնորհս եւ զփառս տացէ։ Լաւ է քան զարծաթ եւ զոսկի՝ շնորհ բարի։ Տացէ շնորհս (շինութեան) այնոցիկ՝ որ լսենն։ Պսակ շնորհաց (այսինքն շնորհալից) ընկալցի գլուխ քո։ Եզն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընզդ քեզ.եւ այլն։
Տաց շնորհս ժողովրդեան իմոյ առաջի եգիպտացւոցն. եւ այլն։
ՇՆՈՐՀ. որպէս Շնորհակալութիւն. գոհութիւն. որ եւ ըստ յն. ոճոյ՝ Խորհուրդ հաղորդութեան.
Այլ շնո՛րհք աստուծոյ ի վերայ անպատում պարգեւաց նորա։ Այլ շնորհք աստուծոյ զի, եւ այլն։ Այ աստուծոյ շնորհք, որ, եւ այլն։ Ասասցեն ազատեալքն, թէ շնո՛րհք նմա, որ յայնչափ մահուց փրկեաց զմեզ. (Ագաթ.։)
Պարտ է զվախճանեալսն (ի ժամ վախճանին՝ շնորհի արժանի առնել. (Կանոն.։)
ՇՆՈՐՀՍ ԱՌՆԵԼ ՈՒՄԵՔ, է Շնորհել. ներել. ... (Գծ. ՟Ի՟Դ. 27։ ՟Ի՟Ե. 9։)
ՇՆՈՐՀՍ ԳՏԱՆԵԼ առաջի աստուծոյ, կամ մարդոյ, կամ առաջի աչաց ուրուք. որպէս Հաճոյ գտանիլ. սիրելի լինել։ (Ծն. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ը. 3։ Դտ. ՟Զ. 17. եւ այլն։)
ՇՆՈՐՀ ՈՒՆԻՄ, կալայ, կամ ՀԱՏՈՒՑԱՆԵՄ. Շնորհակալ լինել. գոհանալ. (տր. խնդրով. եւ ո՛չ պատմ. ըստ յետնոց։) Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Գ. 33։ ՟Թ. 20։ ՟Գ. Մակ. ՟Ե. 10։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 12։ Ղկ. ՟Ժ՟Է. 9. եւ այլն։)
ՇՆՈՐՀՍ ԱՐԿԱՆԵԼ. Երախտիս համարել. երախտել.
Զի մի՛ շնորհս արկանիցէ նմա զանբան սակս աներանալ (յակոբայ). (Եփր. ծն.։)
Ի ՇՆՈՐՀ. χάριν gratia, causa, ergo. Ի պէտս, ի շինութիւն. ի պատիւ երեսաց. յաղագս, վասն, եւ այլն.
Այլ միշտ խօսել կամաւ քոյին, ի շնորհ ի շա՛հըս լըսողին. (Յիսուս որդի.։)
Ի ՇՆՈՐՀՍ, կամ ԱՌ ՇՆՈՐՀՍ. πρὸς χάριν ad gratiam, gratiae ineundae causa. Ի շնորհուկս. առ մարդահաճութեան. Խաթըր իլին.
Ի շնորհս խօսել։ Ոչ պարտիք ասել, թէ ողոքելով զձեզ՝ առ շնորհս ինչ ասէի. (Ոսկ. ՟ա. թես. եւ Ոսկ. յհ.։)
Ասես, թէ յակովբոս եղբայր էր նորա, առ շնորհս վկայէր. պօղոս ասէ դարձեալ, աւասիկ ինձ թշնամւոյս երեւեցաւ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
ՇՆՈՐՀԱՒ ՏԱԼ. Շնորհել. ձրի տալ.
Զկեանսն՝ որ յետ քնոյ (սաւուղայ), շնորհաւ ետ նմա դաւիթ. (Եփր. երաշտ.։)
• , ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։
• + Պհլ. *šnohr ձևից, որ աւանդուած չէ թէև, բայց կան նրա ածանցները. այսպէս բացասականը՝ պազ. avēšnohr «ապաշնորհ, անշնորհք» (Թիրեաքեան, Ատրպատ, էջ 38). պհլ. hu-šnōhr «որին հեշտ է գոհացնել» (Bartholomae 1820), Թուրֆանի մանիք. պհլ. [hebrew word] 'šnwhrg (Salemann ЗAH 8 (1908), էջ 108, MSL 17, 246)=իբր հյ. շնորհուկ. հմմտ. զնդ. ❇ xšnaoϑra «գոհացում, գոհունակութիւն, ու-րախութիւն», արմատը xšnav-«գոհանալ, բաւականանալ», որից և պհլ. šnāyenītan, պրս. [arabic word] xušnūd «գոհ, բաւական, հաճ» = ահլ. xušnūt=զնդ. *hu-xšnūta-(Bartho-lomae 557-8, Horn § 509)։-Հիւբշ. 214։
• ՆՀԲ արմատը շէն, իբր շէն օր, կամ շէն արարօղ, շէն օրհնութիւն, շէնուոր, շինարար, շինօղ զտեսօղս, եբր. խէն «շնորհ»։ Ուղիղ մեկնեց նախ Mülle։ SWAW 38, ... և 42, 256. նոյնը նաև lusti, Zendsp. 96 ա, Lag. Ges. Abhd. 297։ Ալիշան, Շնորհ. և պրգյ. 4 շէն, ջէնք բառից՝ -որհ=ուրհի մասնիկով Հիւնք. ներել բայից։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. շնորք, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. նմ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. շնօրք, Սեբ. շնէօրք, Ագլ. շնուրք, Ասլ. շնէօ՞րք, շնէօր*, Տփ. շը-նուրք, շնուք, Ակն. ըինէօրք, Սվեդ. շինիւրք, Վն. շնոխք՝, Մկ. շնօխք՝, Հճ. շmնոյք, Զթ. շէօնիւյք, շէօնիւրք։ Սրանից շնորհատր, որի գւռ. ձևերն են՝ Սչ. շնօրհավօր, Սեբ. շնօրա-վէր, Ախց. Կր. Պլ. ընահավօր, Տփ. շնահա՛-վուր, շնա՛վուր, շինա՛վուր, Ակն. շինահավօր (բայը շինայհվօրէլ), Զթ. իշնmհmվիւյ, իշնm-հmվիւր, Հճ. շնօյհավոյ, Գոր. Ղրբ. շնըհա՛-վուր, շնուա՛վուր, զնըհա՛վրէր, Պլ. Ռ. շնա-ավօր, Ասլ. շնաավէօ՜ր, Ջղ. Սլմ. շնախավոր, շնmխmւր, Ալշ. Մշ. շնավոր, Մրղ. շիւնա-խավըիր, շիւնmխավըիր, Ննխ. ընավօր, Ագլ. շնա՛վուր (բայը շընըվա՛րիլ), Շմ. շնօօր, Բլ. շնօֆոր, Հմշ. Սչ. շնաֆօր, Տիգ. շնօֆուր։-Էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ շնօրք «շնորհք» (օր. Ալլահտան շնօրք իստէ «Աս-տուծուց շնորհք ուզիր»), շէնքսիզ-շնօրքսուզ «տձև. անշնորհք» (Բիւր. 1898, 865), Այն շէնիֆօր «շնորհաւոր» (Բիւր. 1900, 683)։
• ՓՈԽ.-Վրաց. მნო շնո «գեղեցկութիւն, հա-ճոյք, շնորհք», შნოიანი շնոիանի «գեղեցիկ, հաճելի, շնորհալի». (Չուբինով կցում է նաև შვებაշվեբա «ուրախութիւն», შვენება շվե-նեբա «գեղեցկութիւն, զարդարել, գեղեցկաց-նել, վայլեցնել», შვენიერება շվենիերեբա «սիրունութիւն, վայելչութիւն, գեղեցկութիւն» მვენიერი շվենիերի «գեղեցիկ, սիրուն, հա-ճելի». բայց սրանք համաձայն չեն մեր ռա-ռին). թրք. գւռ. Կս. šənork «շնորհք». օր։ Allah saha sənork versin «Աստուած քեղ շնորհք տայ» (Բիւր. 1898, 387 և 713)։