adj. adv. s.

empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.

adj.

κενός (լծ. հյ. սին, սնոտի). μάταιος vacuus, vanus, inanis (լծ. նանիր, եւ ունայն). իտ. voto, vodo. Այն՝ որ չունի ինչ յինքեան. թափուր. դատարկ. դատարկաձեռն. պարապ, պարապորդ. նանիր. սին. սնոտի. ընդունայն. անմասն. մերկ. լոկ. պարապ, դարտակ, փուճ.

Գուբն ունայն էր, եւ ջուր ոչ գոյր ի նմա։ Լի չոգայ, եւ ունայն դարձոյց զիս տէր։ Խնդրեա՛ քեզ ամանս ունայնս։ Թերեւս ունայն իսկ արձակէիր զիս։ Զմեծատունս արձակեաց ունայնս.եւ այլն։

Չիք տեղի ունայն, ուր ոչ իցէ թագաւորն մեր քրիստոս. (Եղիշ. ՟Ղ՟Ը։)

Տեսանէին զգերեզմանն յաստուածային մարմնոյն ունայն. (Շար.։)

Յարդար վաստակոց ունայն էր, եւ ի բարի գործոց թափուր. (Եղիշ. երէց.։)

Մնացին ունայն եւ թափուրք յերկնային մխիթարութենէն. (Մամբր.։)

Ունայնդ ի լիութեանց։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ը. ՟Հ՟Ե։)

Գոգքն քո ունայն լիցի, զի ունայն լիցի խորհուրդ քո յագահութենէ։ Մի՛ կամիր դու, թէ ունայն իցեն ձիթենիքն քո ի ճռոյ (իսպառ քաղելով), զի հանգիցէ աղքատն եւ անանկն. (Եփր. օրին.։)

Ահա լռեալ դադարեաց յունայնիցս. (Ոսկ. համբեր.։)

Անբաւն ունայն (այս ինքն դատարկութիւն), ասեն ոմանք՝ է. ասեն, ունայն՝ տեղին որ ի մարմնոյ ըմբռնեալ ... ունայնին ... եւ յաղագս ունայնոյն եւ տեղւոյն այսչափ. (Փիլ. նխ.։)

adv.

ՈՒՆԱՅՆ. մ. cf. ԸՆԴՈՒՆԱՅՆ. inaniter, in vanum.

Ընդէ՞ր բարձրամտես ունայն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

adv.

ՈՒՆԱՅՆ մ. իբր Վայրապար, եւ Ստութեամբ.

Որբայր ունայն, եւ ասէր. գթեալ եւ մոլորեալ եկի աստ. (Վրք. հց. ՟Զ։)

Ձախակողմեան աւազակն՝ ունայն կրեաց զժամն զայն փրկութեան. (անդ. ՟Ժ։)

• (յետնաբար ի, ո հլ.) «պարապ, դատարկ» ՍԳր. Եղիշ. Եփր. օրին. որից ու-նայնանալ Երեմ. ժե. 9, ունայնացուցանել Փիլիպ. բ. 7. ունայնաձայն Ա. տիմ. զ. 2 և Բ. տիմ. բ. 6. ունայնաձեռն ՍԳը. ունայնու-թիւն ՍԳր. ունայնավար Կորիւն. Ագաթ. ընդ-ունայն ՍԳր. ընդունայնական Սեբեր. ընդ-ունայնակարծ Եւս. քր. Վեցօր. Եփր. գաղ 136. ձեռնունայն Ել. լդ. 20. Սիր. լբ. 6, ևն Արդի հայերէնում ունայն նշանակում է մի-այն բարոյական դատարկութիւն. իսկ հին հայերէնում նաև նիւթական դատարկութիւն. ինչ. ունայն գուբ ևն։

• -Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս-նիկով (հմմտ. միայն, գիշերայն), հնխ. un-արմատից. ցեղակիցներն են սանս. īná. «պակաս», զնդ. una-, ūna-, uyamna-«ան-բաւական, պակասաւոր», պամիր. va-nao «դատարկութիւն», պրս. vang «զուրկ) աղքատ», յն. εύνις «զրկուած», լտ. vanus «ունայն, թափուր», գոթ. wans, հիսլ. vanr, անգսք. von, հբգ. wan «զուրկ, թափուր, պակասաւոր», անգլ. want «կարօտ լինեւ-պէտք ունենալ, պակասիլ, փափագիլ» (Boi. sacq 296, Walde 806, Ernout-Meillet 1027 Pokorny 1, 108)։ Հնխ. արմատը դրւում է eu-, euā-, դերբայական ձևով enano-հա-յերէնը կարող է յառաջանալ un-, ūn-կամ նաև eun-, oun-ձևերից. (վերջին երկուսը պիտի տային *ոյն-, ածանցման մէջ ուն-որից ունայն)։-Հիւբշ. 484։

• ՆՀԲ մեկնում է «այն՝ որ չունի ինչ յինքեան. լծ. լտ. inanis»։-Lag. Btrg. bktr. Lex. 70, 35 զնդ. ūna-ձևի հետ. Նոյնը նաև Հիւբշ. KZ 23, 36։ Վերի ձե-ւով են մեկնում Kretschmer KZ 31, 384, Հիւբշ. Arm. St. § 236։-Տէրվ. Նախալ. 104 վերի ձևերի հետ՝ հնխ. va, u «պակասիլ» արմատից։ Հիւնք.ու-նայն=ան-ոյն «չունեցող», իսկ ընդուն-

• այն՝ կազմուած է ընդունիլ բայից՝ ան-բացասականով։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ընդունայն

Ընդունայնաբան, ից

Ընդունայնաբանութիւն, ութեան

Ընդունայնամիտ

Ընդունայնանախօս

Ընդունայնանամ, ացայ

Ընդունայնապարծ

Ընդունայնաջան

Ընդունայնութիւն, ութեան

Ձեռնունայն

Ունայնաբան

Ունայնաբար

Ունայնաբոյս

Ունայնախոհ

Ունայնախոյզ

Ունայնակրօն

Ունայնահանդերձ

Ունայնահաւատ, ից

Ունայնաձայն բան

Ունայնաձայնութիւն, ութեան

Voir tout