cumin.
κύμινον ciminum, cuminum. եբր. քամմօն. ար. քէմմուն. թ. չէմին (յն. քի՛մինօն. լտ. չի՛մինում կամ քո՛ւմինում). Բոյս ընտանի եւ վայրենի, որոյ ունդն է դեղին. որպէս եւ տերեւն չորացեալ դեղնի. ջերմ եւ չոր՝ կծուահոտ, որ լինի համեմ ի կերակուրս. մանաւանդ ի պէտս ապխտելոյ զմիս.
Սերմանէ փոքր մի արջնդեղ եւ չաման։ Եւ ոչ զանիւ կամնասային ածեն ի վերայ չամանոյն։ Չամանն հացիւ ուտի. (Ես. ՟Ի՟Ը. 25=28։)
Տասանորդէք զանանուխ եւ զսամիթ եւ զչաման. (Մտթ. ՟Ի՟Գ. 23։)
Կիմին. չաման։ Կարամ, կարոգին. վայրի չաման. չամանուկ. (Գաղիան.։)
ՉԱՄԱՆ ՀԱՅՈՑ. ըստ Բժշկարանի ՝ քամոնի էրմանի, քարաւիայ. քէմմունի էրմէնի.
, ո հլ. «համեմիչ մի բոյս է» Ես իր. 25, 27, 28. Մտթ. իգ 23. որից չաման հալոց «cuminum armenicum, carvi» Բժշ. չամանուկ «վայրի չաման» Գաղիան. չաման-ջուր Վստկ. 223։
= Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։
ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։
ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։