Your research : 6 Results for չաման

Չաման, ոյ

s.

cumin.

• , ո հլ. «համեմիչ մի բոյս է» Ես իր. 25, 27, 28. Մտթ. իգ 23. որից չաման հալոց «cuminum armenicum, carvi» Բժշ. չամանուկ «վայրի չաման» Գաղիան. չաման-ջուր Վստկ. 223։

• = Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


Ճապուռ, պռոյ

s.

claw, talon;
lobster's or crab's claws.

• «վայրի չաման» Վստկ. 79. Բժշ. Գաղիան։


Կակժիրակ, ի

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• = Իրանեան փոխառութիւն է. ենթադրում է պհլ. *kākzirak ձևը, որի ժառանգն է պրս. [arabic word] kāzira կամ կրճատ [arabic word] kazra «ասպուր» հոմանիշը։ Իրանեան բառը բար-ռուած պէտք է լինի kak և žirak բառերից. հմմտ. պրս. [hebrew word] kak (որից թրք. [arabic word] kekik) «ծոթրին», [arabic word] kākunī «ծոթ րին», [arabic word] kākiyān «ասպուր», օ︎ ǰira «ասպուր», օ [arabic word] zīra կամ օ.︎ žira «մի տեսակ չաման, տճկ. քիմյօն»։ Պառս-ևերէնի ǰira և žira ձևերի պատճառով է որ հայերէնի մէջ էլ գտնում ենք կակժիրակ, կակճիրակ ևն։


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։


Սպաս, ուց

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• , ու հլ. «պաշտօն, ծառայութիւն» ՍԳր. Եզն. Եփր. Ղևտ. Եւագր. Ոսկ. «կահ-կարասիք, աման-չաման, տաճարի սուրբ բաժակ, զարդ, հանդէս» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «սեղան, ճաշ, կերակուր» Վրք. հց. «ապուր» (հմմտ. ոսպնասպաս «ոսպով ապուր» Վրդն. ծն. հմմտ. նաև ասպականա-սպաս որ Լծ. Նար. լե. մեկնում է «շան լափ», անշուշտ այս սպաս «ապուր» բառից կար-ծելով). որից սպասել «յուսով կենալ» ՍԳր. Սեբեր. «ծառայել, խնամել, հոգ տանիլ» Մեկն. ծն. Վրք. հց. Շար. Տօնակ. սպասումն եւս. պտմ. սպասաւոր «ծառայ, մատակա-րար» ՍԳր. սպասեակ կամ սպասիկ «խնա-մակալ. պահպանող» Ոսկ. մ. ա. 18 և ա-տիմ. թ. Վեցօր. 85. Եփր. թգ. 451 (որ և սխալմամբ սպահիկ Յհ. կթ. 34). սպասկա-պետութիւն. Ագաթ. սեղանասպաս Ոսկ. ղկ. ռամիկսպաս Բուզ. դրացսպաս Ճառընտ-սուտակասպաս ՍԳր. Ոսկ. եփես. պինաս-պասեակ Փիլ. լիւս. յստակասպաս Կոչ. մե-ծասպաս Վեցօր. նոր բառեր են անսպասելի, սպասարկու, սպառողական, սպասուհի ևն։


Entries' title containing չաման : 2 Results

Գրչաման, ի

s.

inkstand.


Չամանական թթուուտ

sn. chem.

sn. chem. cuminic acid.


Definitions containing the research չաման : 3 Results

*Քեմոն

cf. Չաման.


Դունչ

s.

chin.

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։


*Դունչ

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։