adj.

ՉԱՐԻՄԱՍՏ ՉԱՐԻՄԱՑ. Չարամիտ. չարախորհուրդ. չարարուեստ. նենգաւոր. դաւաճան.

Չարիմաստք՝ չարախորհուրդք եւ անհանճարք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Եւ երանի թէ տգիտին, եւ ոչ հանգոյն չարիմաստին. (Յիսուս որդի.։)

Ոչ յայտնի ինչ յանդիմանէ զչարիմացսն. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Ցուցանել զայս ամենայն խորհուրդ զչարիմաց թագաւորին արեւելից։ Ուրացեալ չարիմացն վասակայ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Չարիմացին վարազվաղանայ գիտացեալ զանհնարին ուրախութիւնն վասակայ. (Փարպ.։)

Չարիմացն՝ հայր կոչեցեալ մարդպետ. (Արծր. ՟Ա. 10։)

Չարիմաց եւ դժուարամեռ, զիա՞րդ կախարդեցեր զջուրս ծովուն. (Ճ. ՟Գ.։)

Իմացեալ զչարիմաց խորհուրդս ափշնի։ Չարիմաց խորհրդով կամ խորհրդեանն. (Յհ. կթ.։)

Որ զառողջ կանոնս չարիմաց մտօք ի մէջ բերեն. (Խոսրովիկ.։)