Pap.
որ եւ ՊԱՊԱՍ, կամ ՊԱՊԱՅ, եւ ՊԱՊԻՈՍ. Նոյն ձայն է եւ բազում լեզուս՝ պէսպէս առմամբ. պապ, պապա, ապպա, բա՛բա, բաբաս, բա՛բբաս, բա՛բբօս, բօբ, եւ այլն. Մեծ հայր՝ հոգեւոր, եւ մարմնաւոր. որպէս ռմկ. պապ ասի հայր հօրն կամ մօրն. որ ի մեզ տիրապէս ասի Հաւ. բայց գտանի եւ ի գրոց բարբառ. որպէս յն. πάππος avus.
Յայսց անուանց՝ պապաց, հարց, որդւոց ... լցեալ կատարին ազգք. (Փիլ. լին. ՟Բ. 5։)
Որչափ հայրն եւ պապն կենդանի է։ Ոչ ունի իշխանութիւն հայրն զթոռունսն ի հնազանդութենէ պապուն ազատել։ Հնազանդեցուցանէ օրէնքս զորդիս որդւոցն՝ պապուն. (Մխ. դտ.։)
Հօրն հայրն՝ հաւ եւ հաւիկ է անուանեալ. եւ հաւուն հաւն՝ պապուն պապն է. (Արիստակ. գրչ.)
Որդին իւր կոչէր ըստ պապ անուանն Վահան. (Մամիկ.) (իմա՛ ըստ պապոյն կամ պապական անուանն։)
ՊԱՊ. πάππας papa. Երբեմն յայս անուն կոչէր պատրիարգն Աղեքսանդրիոյ եգիպտացւոց, որպէս մեծն ի պատրիարգս արեւելից.
Պապն Աղեքսանդրու, եւ ամենայն իշխանքն խնդրեցին զնա։ Սովորութիւն էր առաջնորդացն սկիտոյ ելանել առ պապայն ի տօն զատկին։ Մտեալ ծերն առ պապն՝ ագաւ առ նմա. (Վրք. հց. ՟Ը. եւ ՟Թ։)
ՊԱՊ. Սեպհականեալ անուամբ՝ Գլուխն ամենայն պատրիարգաց՝ քահանայապետն Հռովմայ.
Պապքն Հռոմայ. Պետրոս, Լինոս, Անկիտոս, Կղեմէս, եւ այլն. (Մխ. այրիվ.։)
Սուրբ հայրապետն Ենովկենտիոս պապն Հռովմայ։ Գնասցուք առ պապն Հռովմայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Ժ՟Զ։)
Ստորագրեցաւ հրովարտակս հրամանաւ մեծի պապուս հռովմայեցւոց։ Սրբոց եւ գլխաւորաց առաքելոցս, եւ փոխանորդի նոցա պատուելի պապիս։ Սեղբեստրոսի պապի. (Թղթ. դաշ.։)
Յայտնեալ Պետրոսին՝ Սեղբեստրոս պապին. (Գանձ.։)
Զայս ձայն գուժի աղաղակաւ ի Հռոմ քաղաքըն հասուցին. պապն լըւեալ ի խոր խոցէր, եւ ամենայն սեպուհք նորին. (Ներս. մոկ.։)
Իններորդ դաս վերագոյն քան զամենեսեան պապիոս՝ նմանեալ քերովբէից (լս. ֆռանկ պապն). (Մխ. դտ.։) (Պապիոս գրէ եւ Ուռհ. վասն գլխաւոր առաջնորդի լատինացւոց ի Պաղեստին, զի էր փոխանորդ պապին։)
cf. ՊՌՏԱՊԱՊ, որպէս բռօդօբա՛բբաս։
• (յետնաբար ի-ա, ու հլ.) «մեծ հայր» Փիլ. Մամիկ. Մխ. դտ. «հայրապետ, կաթուղիկոս (Աղէքսանդրիոյ, բայց յատկա-պէս Հռովմի)» Մխ. այրիվ. Վրք. հց. Գնձ. Սկևռ. պտ. 66. որից պապենի Յիշատ. երկ-պապ «պապի պապի հայրը, quadrisaieul» մհյ բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս.) նոր գրականի մէջ պապական, պապենական, պապադաւան ևն. գրուած է նաև պապայ Օր-բել. ողբ. էջ 62. պապիոս Ուռհ. 275 30ā առանձին տես ապոպապ և պապա։
• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».
• ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պապ, Գոր. պա՛պի, Ղրբ. պապ, պա՛-պրէ, Ալշ. Մշ. պաբ, Խրբ. Հմշ. Ռ. Սեբ. Սչ. բաբ, Ագլ. պօ՛պի, Վն. պապիկ (սեռ. պապ-կէ), Սլմ. պապիկ', Զթ. բօբ, բոբ, Անտ. բուէօ՛բ, Հճ. բօբ, Տիգ. բmբ, Սվեդ. բուբ, տրոնցից առաջինները նշանակում են «մեծ հայր, պապ», իսկ Ալշ. Զթ. Անտ. Տիգ. ըս-տացած են «հայր» նշանակութիւնը, ինչպէս ռո Տիդ. մամ դարձել է «մայր». Ալշ. պառ «հայր», պաբէ «պապ», Սվեդ. բուբ «քահա-նայ, 2. կնքահայր», բmբէօգ «մեծ հայր. պապ»։ Նոր բառեր են պապկլոր, պապկեպ-լոր, պապկանց, պապոնք, պապունց, պա-պունցի, կնքապապ (էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով իք'աբաբ «կնքահայր»), սա-նապապ (Ատն. սանաբաբ), պապուկ Ալշ. Պլ. «մուրացկան» (այլուր նաև «ծերունի խեղճուկ, մի սև միջատ ևն».-«մուրացկան» նշանակութիւնը յառաջացած է euphémis-me-ի օրէնքով. հմմտ. նաև Պլ. ամուջա (<թրք. amuja «հօրեղբայր»), որ մուրաց-կաններին տրուած կոչականն է)։
• ՓՈԽ.-Քրդ. babuk «մուրացկան, աղքատ, թշուառ մարդ»։