s.

icon, image, effigy;
painting, picture, representation;
likeness, figure, portrait;
statue, idol;
sight, visage, face;
design, project, plan;
type, symbol;
doll;
—ք, the Divine Person;
— աւուրն, the day of the week or month;
hymn for the day;
գեղեցիկ —աւ, of fine presence, of noble aspect;
— ըստ —ի, in the image of, in the likeness of;
ի սոյն —, in this way or manner;
cf. Համառօտագիծ.

s.

պ. բէյքէր. εἱκών imago, efficies, species τύπος forma, figura ἅγαλμα simulacrum ἁνδριάς statua. Նմանութիւն կերպարանաց օրինակեալ՝ որպէս ի հայելւոջ, կամ նկարեալ, դրօշեալ. արձան. եւ ըստ Աստուածաբանին սահմանելոյ՝

Այս է պատկերի բնութիւնն, նմանութիւնն լինել սկզբնատիպին. (Առ որս. ՟Ե։ սուրէթ, թասվիր, թէմսալ, շէքլ.)

Արասցուք մարդ ըստ պատկերի մերում։ Արար Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա։ (Ադամ ծնաւ զՍէթ) ըստ պատկերի իւրում։ Մի՜ առնիցէք ձեզ դրօշեալս՝ նմանութիւն ամենայն պատկերի։ Զպատկերս նորա (Բահաղու) խորտակեցին մանր։ Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ։ Հարցանիցեն զդիսն իւրեանց եւ զպատկերս իւրեանց։ Դու ա՜րքայ, տեսանէիր պատկեր մի ... ահաւոր էր յոյժ պատկերն։ Ո՞յր է պատկերս այս կամ գիր. ասեն, կայսեր։ Փոխեցին զփառս անեղծին Աստուծոյ ի նմանութիւն պատկերի եղծանելի մարդոյ։ Կերպարանակից լինել պատկերի որդւոյ իւրոյ։ Որ է պատկեր աներեւութիւնն Աստուծոյ, եւ այլն։

Առ մարդով՝ նմանական է պատկեր, իսկ առ Աստուծով՝ բնութեամբ. (Աթ. ՟Թ։)

Պատկեր որդւոյ ասի եւ է Հոգին Սուրբ. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Յաղագս հոգւոյս եղեւ ասացեալ մարդս պատկեր Աստուծոյ եւ ո՜չ վասն մարմնոյս ... որպէս ամենայն գիրք Աստուածաշունչք ցուցանեն. (Շ. թղթ.։)

Զգեցար պատկեր հողեղինի՝ պատկերըդ հօր անփոխելի. (Ժմ.։)

Կենդանագրութիւն փրկչական պատկերին, որ կայ յեդեսացւոց քաղաքին յուռհայ. (Խոր. ՟Բ. 29։)

Զսրբոցն պատկերս պատուել ի գովեստ Աստուծոյ, եւ ի յիշատակ քաջութեան նոցա. (Սարկ. քհ.։)

Գրեալ է եւ սուրբն Բասիլիոս, եթէ պատիւ պատկերին նորա է, յորոյ անուն տպաւորեալ է. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Թ.։)

Արար փոքր պատկերունս, եւ ի թաքստեան պահէր. (Հ. յուլ. ՟Ժ՟Դ.։)

Ի բազում ճգնութենէն իբրեւ զանշունչ պատկեր եղեւ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Փախոյց զնա Մեղքող, եւ եդ ընդ նորա պատկեր ի գահոյսն. (Եփր. թագ.։)

Այն է տիրապէս պատկեր (այսինքն կենդանագրութիւն, իսկութիւն) քրիստոնէի, ժուժկալութեամբ զախտսն սպանանել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եւ ապա մարգարէն ընկենու զպատկերն (զնմանութիւնն, զառակն, զպատրուակն), եւ ասէ (ցԴաւիթ). դու ես, թա՜գաւոր. (Ճ. ՟Ժ.։)

ՊԱՏԿԵՐ. Օրինակ. գաղափար.

Յոբ պատկեր է վշտաց, Դանիէլ՝ իրաւանց, Նոյ պատկեր է անստացուածութեան. (Վրք. հց. ձ։)

Ի սոյն պատկեր եւ մեզ պարտ է դիտել. այսինքն յայսմ, կամ ըստ այսմ օրինակի. (Լմբ. առակ.։)

ՊԱՏԿԵՐ. Տեսիլ. երեսք. դէմք. կերպարան. տեսք. եիւզ.

Որոյ անձն եւ պատկեր՝ որպէս եւ է իսկ մեր Աստուծոց. (Խոր. ՟Ա. 8։)

Էր յոյժ գեղեցիկ պատկերօքն։ Էր վայելուչ հասակաւ, եւ գեղեցիկ պատկերաւ. (Վրք. հց. ՟Դ. եւ ՟Ժ՟Դ։)

Կին պատկերօք ես դու. (Ոսկիփոր.։)

Այլ անսովոր է ասել՝ որպէս Անձն աստուածային.

Խոստովանիմք յերիս կատարեալ պատկերս, եւ ի մի աստուածութիւն. (Վրք. սեղբ.։)

ՊԱՏԿԵՐ. Ծնունդ, ճիւղ տան. պորտ. կէօպէկ.

Մինչեւ յերիս պատկերս միմեանց տացի կտակն, այսինքն ի թոռինն ժառանգութիւնն։ Ոչ խափանի սահմանադրութիւն մեռելոյն մինչեւ յերիս պատկերս. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

ՊԱՏԿԵՐ ԱՒՈՒՐ. Քանորդն աւուր եօթնեկի կամ ամսոյ.

Ի վեցն յունվարի հանդիպել եւ մկրտութեանն աւուր, թէպէտ եւ պատկեր աւուրն ոչ նմանապէս. (Շ. թղթ.։)

Մոռացայ զպատկեր աւուրն. (Վրք. հց. ՟Թ։)

ՊԱՏԿԵՐ ԱՒՈՒՐ ասի եւ շարականն ըստ աւուր պատշաճի, որ եւ ԿԱՆՈՆ։

• , ի-ա հլ. «նկար, դէմք, կերպա-ռանք, արձան, կուռք ևն» ՍԳր. Եփր. թգ. «օրինակ, գաղափար, տեսք, երևոյթ, ազգա-համար, պորտ» Խոր. Վրք. հց. Մխ. դտ. որից պատկերագիր Ոսկ. մ. ա. 9. պատկե-րագործ Ագաթ. պատկերակերպ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. պատկերա-պաշտ Ագաթ. պատկերասէր Ագաթ. մար-դապատկեր Եւս. քր. յայտապատկեր Կոչ. բազմապատկեր Եփր. յես. անպատկեր Սե-բեր. առնապատկեր Խոր. Պտմ. աղէքս. դի-ւապատկեր Յայսմ. պատկերազարդ, պատ-կերակալ, պատկերահանդէս, պատկերասը-րահ (նոր բառեր) ևն։

• -Պհլ. ❇ patkar, արձանագրութեանց պհլ. patkal(ī̄), պրս. [arabic word] paikar, քրդ. pei-ker, հպրս. patikara-«պատկեր», մանիք. պհլ. ptkār «կերպարանք» (ИАН 1907, 546), սոգդ. patkarāk «պատկեր». կազմը-ւած է pati-մասնիկով kar «անել, շինել» արմատից. հմմտ. սանս. pratikrti-«պատ-կեր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] ︎ patkarā, քաղդ. [arabic word] pat-kar, արաբ. [arabic word] fitkar «պատկեր, արձան, ևուռք»։-Հիւբշ. 224։

• Նախ ԳԴ պրս. փէյքէր։ Նոյնը նաև ՆՀԲ և Peterm. 21։ E. Boré, JAs. 1841, 646 քաղդ. պրս. և պհլ. ձևերի հետ։ Gildemeisrer ZKM 1842, 212 սանս

• պրս. և ասոր. ձևերի հետ։ Windisch, д2 սանս. pratikrti։ Եւրոպա 1849, 200 հպրս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Rudim. 52, 212, ZDMG 1850, 360, Arica 80, 345, Lag. Ges. abd 79 Urgesch. 202, Spiegel, Ւuzw. Gram. 187, Müller SWAW 38, 572 ևն։-Հիւսք. պրս. զնդ. և հպռս. համարելի ձևերի հետ նաև յն. πά́ται-ϰοι «նաւորդաց պահապան դիք»։

• ԳՒՌ.-Ջղ. պատկերք, Սլմ. պատկերք՝, Վն. պատկերք, պատկեռք, Ախց. Երև. Կր. պատկէրք, Ագլ. Շմ. պատկէր, Մրղ. պատ-կէրք, Հւր. պաթկէրք, Տփ. պա՛տկիր, պա՛տ-կիրք, Մկ. պատկիրք՝, Սչ. բադգեր, Ննխ. բադգէր «մարդու պատկեր», բադգէրք «եկե-ղեցական պատկեր», Հճ. Հմշ. բադգէր, Սեբ, բադգէր, բադգէրք, Տիգ. բmդգէր, Զթ. բադ-գիյ, բադգիր, Պլ. բաթգէրք, բարգէնք, Ակն. Ռ. բարգէնք, Ալշ. Մշ. պադվերք, Ասլ. բար-յէ՝թ, բարյէ՝*. թրքախօս հայերից էնկ. bar-ket «պատկեր» (Բիւր. 1898, 865)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անճապատկեր

Անպատկեր

Առնապատկեր

Բազմապատկեր

Լայնապատկեր

Լուսապատկերացոյց

Կիսապատկեր, ի

Մարդապատկեր

Յայտապատկեր

Նկարապատկեր, աց

Շանապատկեր

Չարապատկեր

Պատկերաբանութիւն, ութեան

Պատկերաբեկ

Պատկերագիր, գրի, գրաց

Պատկերագործ, աց

Պատկերագործութիւն, ութեան

Պատկերագրական, ի, աց

Պատկերագրեմ, եցի

Պատկերագրութիւն, ութեան

Voir tout