s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

մանաւանդ Պարգեւք, ւաց. s. δόμα, δωρεά, δώρημα , δόσις, ξένιον donum, munus ἑποχορηγία suppeditatio, munificentia χορηγία munus choragi, erogatio, largitio. Բարիք իմն առատաձեռնեալ. տուրք ձրի. որ եւ ՇՆՈՐՀՔ ասի կամ փոխարէնն վաստակոց՝ լիաձեռն առաւելութեամբ, եղեալն ի մեծէ առ փոքր.

Որդւոց հարճիցն իւոց ետ պարգեւ Աստուծոյ է։ Ամենակերպիչ պարգեւիդ քում։ Բաշխեաց պարգեւս։ Պարգեւք քո քեզ լիցին։ Պարգեւք ելցեն նոցա։ Ել զկնի նորա պարգեւ ի ձեռանէ արքայի։ Գիտէք զպարգեւս բարիս տալ որդւոց ձերոց։ Զպարգեւսն Աստուծոյ համարեցար ընչիւք ստանալ։ Ճաշակեցին յերկնաւոր պարգեւացն։ Զհասարակացն պարգեւն ետ աստուած՝ նոցա, եւ մեզ։ ի ձերոց խնդրուածոց, եւ իպարգեւաց հոգւոյն յիսոս քրիստոսի։ Ամենայն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք. (Եւն։)

Պարգեւ ընդ պարգեւատուին կռուիս. (Ոսկ. ես.։)

Եկեղեցիք ոչ են պարգեւք թագաւորաց։ Ի պատուոյն վերայ եւ այլ ես պարգեւս մեծամեծս ի նմանէ գտանէր. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

ՊԱՐԳԵՒ. ὁψώνιον stipendium. Ռոճիկ. թոշակ.

Տալով տայր պարգեւս փրմացն փարաւոն. եւ ուտէին զպարգեւսն՝ զոր տայր նոցա փարաւոն։ Պարգեւս բաշխէր զորացն. (Ծն. ՟Խ՟Է. 22։ ՟Ա. Մակ. ՟Գ. 28։)

ՊԱՐԳԵՒ. ἑπινεικία praemium. Մրցանակ վարձ քաջութեան.

Տացէ նմա դարեհ թագաւոր պարգեւս մեծամեծս. (՟Ա. Եզր. ՟Գ. 5։)

Զի պարգեւք՝ վաստակոցն են փոխատրութիւնք. իսկ ողորմութիւնք՝ մեղուցելոյս բարերարութիւնք. (Նար. ՟Ծ՟Գ։)

adv.

Ի ՊԱՐԳԵՒԻ. Ի ՊԱՐԳԵՒՍ. Ի ՊԱՐԳԵՒԻ ՄԱՍԻՆ. իբր մ. Որպէս պարգեւ. իբրու շնորհ իմն.

Սահակայ առեալ ի պարգեւի զաշխարհն՝ թաղու զորդի իւր զաշոտ զլեռնակողմամբն. (Արծր. ՟Ա. 11։)

Պարգեւատուն ամենեցուն այսօր խնդրի պարգեւս ի պիղատոսէ։ Հաճեցար խնդրիլ ի պարգեւի մասին ի պիղատոսէ։ Ի պարգեւի մասին խնդրէր զգլուխ մարգարէին. (Շար.։)

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։

• ՆՀԲ լծ. յն. παρέχω «հայթայթել, շնոր-հել»։ Հիւնք. թրք. վէրկիւ «տուրք» բառի հէտ։ Müller WZKM 11, 206 իրանեան պար մասնիկով գև «տալ» ենթադրեալ ռառից, որի հետ հմմտ. գոթ. giba (ghebh) =գերմ. geben «տուրք, տալ»։

• ԳՒՌ.-Ջղ. պարգ'եվ, Կր. Ախց. պարքէվ, Տփ. պա՛րքիվ (փխբ. Ակն. «ընտիր»)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամենապարգեւ, ի

Ամենապարգեւող, ի

Առատապարգեւ

Աստուածապարգեւ

Աւետապարգեւ

Բազմապարգեւ

Երախտապարգեւ

Երկնապարգեւ

Լիապարգեւ

Լուսապարգեւ

Կենդանապարգեւ

Կիսապարգեւ

Հոգեպարգեւ

Մեծապարգեւ

Նախապարգեւ

Նորապարգեւ

Շնորհապարգեւ

Պարգեւաբաշխ, ից

Պարգեւաբաշխեմ, եցի

Պարգեւաբաշխութիւն, ութեան

Voir tout