Բառ յն. πομπίλος pompilus. (որպէս թէ յուղարկաւոր, ուղեցոյց). Ազգ ձկան, որ ստէպ կարապետ լինի նաւուց՝ որպէս թէ ճանապարհ ցուցանելով.
Զնոյն զայս՝ զարոքիլեսն ամենեցուն առնել, եւ զպոմպիլոս, եւ այլն. (Փիլ. լիւս.։)
• «մի տեսակ ձուկ» Փիլ. լիւս. էջ 155. ուրիշ վկայութիւն չկայս
• = Յն, πομπίλος «մի տեսակ ձուկ է, որ իբր թէ նաւերի առաջն ընկնելով ճանապարհ է ցոյց տալիս. ֆր. pilote»։-Հիւբշ. 373։
• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։