rob, inspissated juice.
ՌՈՒՓ կամ ՌՈՒՓԻՆ կամ ԸՌՈՒՊ. Բառ այլազգ. ռէիւպ, ռաիպ. Թանձրացեալ մակարդեալ կաթն, եւ Ամենայն թանձրամած ուտելի. մածուն. քաղցու եփեալ. օշարակ, մեղր, շիրուպ. եւ այլն. իտալ. ռօպ, ռօ՛պպօ.
Եւ էր կերակուրն յովհաննու վայրի ռուփին (կամ ռուպին). (Հ. մայ. ՟Ժ՟Ե.։)
Նա՛ գինին զերթ ըռուպ քաղցր լինի. (Վոտկ։ եւ Բժշկարան.։)
• (որ և ըռուպ) «եփելով թանձրացրած քաղցու, մաթ, դօշաբ, փէք-մէզ» Վստկ. 68. Բժշ. Մխ. բժշ. 26։
• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։