ՍԱԲԱՒՈՎԹ կամ ՍԱԲԱՒՕԹ. σαβαώθ sabaoth. Բառ եբր. ձէպաօթ (թ. սիփահիլէրին ). այսինքն սպայից, սեպհաց, ասպետաց. այլ առաւել թարգմանի ի մեզ՝ Զօրութեանց, այսինքն Զօրաց.

Ադոնա տէր, ելովէ սաբաւովթ (այսինքն տէր տէր, աստուած զորութեանց)։ Օրհնեաց եզր զտէր աստուած բարձրեալ՝ զաստուած զսաբաւովթ։ Եղիցին նշանք ի սաբաւովթ տէառնէ. (՟Ա. Թագ. ՟Ա. 11։ ՟Ա. Եզր. ՟Թ. 46։ Ես. ՟Ը. 18։)

Տէր սաբաւօթ, որ է զօրաց, կամ զօրութեանց։ Սաբաւովթ ըստ եղբրայականին՝ զօրութեանց թարգմանի, այսինքն տէր երկնային զօրաց. (Առ որս. ՟Ե։ Սկեւռ. ես.։)

Վերին զօրութիւնք սաբաւովթ կոչին՝ հրեշտակք եւ հրեշտակապետք։ Եթէ ոչ տեառն սաբաւովթայ (կամ սաբաւօթայ) թողեալ էր մեզ զաւակ։ Այգի տեառն սաբաւովթայ տունդ իսրայէլի է. (Ոսկ. ես.։)

Ազատեաց նախանձն սաբաւովթայ ի ծառայութենէ բռնաւորին զմեզ. (Կիւրղ. ես.։)

• (սեռ.-այ. յետնաբար կայ գրուած սաբաւօթ) «Երկնային զօրութիւննե-որ, Զօրք». իբրև Աստուածային վերադիր քանիցս անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ, հմմտ. Ա. թագ. ա. 11, Ա. եզր. թ. 46, Ես. ը. 18, որոնցից առնելով Ոսկ. ես. Կոչ 141. Կիւրղ. ես. Առ որս. ևն։-Ոսկ. ես. 222 իրար ետևից գրում է սաբայովթ և սաբաւ-ովթ, իսկ էջ 309՝ սաբաովթ։

• = Եբր. [hebrew word] sābā «բանակ, զօրք» բառի յգ. [hebrew word] səbāōϑ ձևն է, որ Ս. Գրրև ռառոմանութեան ժամանակ յն. σαβαώϑ տառադարձութիւնից անցել է հայերէնի. հմմտ. նաև լտ. sabaoth, ֆր. sabaoth ևն։ Եբր. բառի միւս ցեղակիցներն են եթովպ. [ethiopian word] daba «պատերազմ վարել», արաբ. [arabic word] δaba «հետապնդել», ասուր [other alphabet] sa-a-bu և՝ կամ գաղափարագրով [other alphabet] sabu «մարդիկ, ժողովուրդ. 2. մարտիկներ, կրռ-ւողներ. 3. բանակ» (Delitzsch, Assyr. Han-dwb 557. Strassmaier, Alphabetisches Verz d. Assyr. u. Akkad. Wörter, էջ 865), եգիպտ. sab(i?)ā, saba('?)o «բանակ» (Gesenius17, 670 համարում է սեմակա-նից փոխառեալ)։

• Հներից Առ որս. ե և Մկևռ. ես. ուղիղ են մեկնում՝ ասելով. «Տէր սաբաւօթ, որ է զօրաց կամ զօրութեանց. Սաբա-ւովթն ըստ եբրայականին՝ զօրութեանց թարգմանի, այսինքն տէր երկնային զօրաց»։ ՀՀԲ բառ եբր. ՆՀԲ եբր. ձk-պաօթ, թրք. սիփահիլէրին։