cf. Վանկ.
ՎԱՆԳ կամ ՎԱՆԿ. (պ. պանգ. լծ. եւ լտ. վօ՛գս) φθόγγος vox τόνος sonus. Հնչիւն. ձայն. բարբառ հնչեալ ո՛ր եւ է օրինակաւ, կամ գործեօք. ձան.
Սու՛ր վանգ է, եւ կամ ծանր։ Ամբողջ պահեն ի մեծութեան վանկիցն ... յաւէտ կամ նուազ ձգեալ զաղին. (Նիւս. բն. ՟Բ։)
Գոչմունք փողոց, եւ հնչմունք եղջերաց, վանգիւք սրնգաց, եւ հեշտալուր քնարաց. (Արծր. ՟Է. 3։)
Կենդանւոյն ի վերայ եդեալ հեփեստեայ (այսինքն հրոյ), ի ճայթիւն վանգիցն ուռուցման պատառելոյ պայթման մորթոցն. (Մագ. ՟Լ՟Ը։)
Ոչ մեղմութեամբ մեղմական վանկի. (Նար. ՟Ղ՟Դ։)
Ըստ քերականաց, συλλαβή syllaba. Փաղառութիւն. սիղղոբայ. մասն բառի՝ աննշան, կամ բառ նշանական՝ միով հնչմամբ արտաբերեալ, խառն ի բաղաձայնէ եւ ի ձայնաւորէ, կամ լոկ ձայնաւոր ինչ տառ. որ եւ ՀԵԳ.
Յաղագս վանգի։ Փաղառութիւն (կամ վանկ) է իսկապէս պարառութիւն ձայնորդաց (այսինքն բաղաձայնից) ձայնաւորաւ կամ ձայնաւորօք. որպիսի, կար, գութ։ Իսկ պիտակապէս եւ ի նեզէ (այսինքն ի միոջէ) ձայնաւորէ. որպիսի, ա՛, է։ Յաղագս երկար վանգի. երկար փաղառութիւն լինի՝ եւ այլն. (Թր. քեր.։)
Ըստ երաժշտաց, τόνος tonus φωνή vox. Եղանակ ութ ձայնից եւ յարակցելոց ի նոսա.
Տէր Մուշեղ որդի սպարապետին ... եդ զերգս՝ որոյ սկիզբն է. Անզբաղելի ական սրտի նայեցօղ անձն իմ ի միւսանգամգալուսան. ե տուն ի յութերորդ վանգէ. (Արծր. ՟Դ. 9։)
• «ոսկոր». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 37 և 282. «Տեսցեն զվանգս մարդ-ևան՝ յանցաւորացն». առնուած է Ես. կզ. 24 համարից, որ մեր Ոսկեդարեան թարգմա-նութեան մէջ այսպէս է. «Եւ տեսցեն զոսկե-ռոս մարդկան առ իս յանցուցելոց» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99)։
• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։
• = Պհլ. ❇ vāng «ձայն, աղաղակ», մա-նիք. պհլ. [hebrew word] vang (Salemann ЗAH 8, 71), պազ. vāng «ձայն, աղմուկ», vagīned, vagīned «ճչում, ճուում է», պրս. [arabic word] bāng «ձայն, հնչիւն», bāngīdan «ձայն տալ», բե-լուճ. gvānk՝ «արձագանք, գոչիւն, հնչիւն», քրդ. bank կամ vank, զազա veng, veiī̄ «ձայն, աղաղակ, միւէզզինի կոչը» (Horn § 177)։-Հիւբշ. 243։
• ՆՀԲ պրս. պանգ, լծ. լտ. vox։ Müller SWAW 38, 576 և 39, 404 պրս. bāng, քրդ. veng, փարսի vang։ Justi, Zen-dsp. 263 զնդ. vač արմատի տակ՝ վերի ձևերի հետ։ Lag. Btrg. bktr. Lex. 73 պրս. bāng ևն։ Տէրվ. Նախալ. 105 հնխ. vak «գոչել, խօսիլ» արմատի տակ՝ սանս. զնդ. vač, լտ. vocare, vox, պրս. bāng, āvaz ևն բառերի հետ։ Հիւնք. արս. պանկ։
• ԳՒՌ.-Շմ. վանգ-վանգ «հեգել». օր. Այր-բեն-գիմը պրծալ ա, վանգ-վանգ ա սօրվում.