s.

club, staff;
pebble, stone.

s.

πέτρος lapis, globus lapideus, saxum. Քար ձգելի, կամ ի պէտս քարկոծելոյ պիրկ ձգմամբ. գիլ. բռնաքար. ռմբաքար. քար, քարի կտոր.

Սկսան հոսել վիրգս մեծամեծս. (՟Բ. Մակ. ՟Ա. 16։)

Վիրգս ի ձեռս առեալ՝ զկառափունս մոգացն եւ զմոգպետին ջարդէին. (Եղիշ. ՟Գ։)

Առեալ վիրգս ի ձեռն՝ կամէին արկանել ի վերայ առաքելոյն. եւ հարեալ քարամբք զմիմենաս սատակէին. (Ճ. ՟Բ.։)

Վիրգս մահու ինձ իբր ի պատնշէ առաքէ։ Եւ ոչ քար ընդ վիրգս սալի առանց քաղցրութեան առ նոյն զարկուցեալ. (Նար. կ. Նար. ՟Ղ՟Բ։)

ՎԻՐԳ. Բիր. ցուպ. գաւազան. կոտորակ փայտի. (լծ. լտ. վի՛ռկա ).

Ոմն վէմս, ոմն վիրգս. յն. ոմանք վէմս, ոմանք փայտից թանձրութիւնս. լտ. հաստ բիրս, եւ այլն. (՟Բ. Մակ. ՟Դ. 41։)

• «ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։

• = Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.

• ՆՀԲ առաջին նշանակութեամբ թւում է կցել պիրկ բառին, իսկ երկրորդ նշա-նակութեամբ լծ. լտ. virga «գաւազան»։ Վերջինիս հետ նաև Հիւնք։ Պատահա-կան նմանութիւն ունի լազ. վիրծա «գա-ւաւբան»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հաստավիրգ

Վիրգահան

Վիրգիլիոս, լեայ

Վիրգինիա, այ

Voir tout