seat of jurisprudence.
• . անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։
• Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական
• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։
• տե՛ս Դարիթիւրէ։