s. gr.

God, the Lord;
Sir, lord, master, Mister, Mr.;
possessor, owner, master;
Reverend, Rev.;
ով —, Lord! o Lord! good God! Heavens! goodness! good gracious!
— արքայ, Sire!
— իմ արքայ, o King! o Majesty!
— իմ, My Lord;
— թովմաս, Mr. Thomas;
Rev. Thomas;
— լինել, կալ, to be or become master of, to be lord over, to rule, to overcome, to master;
յամի տեառն, in the year of our Lord, Anno Domini;
յիս տէր, oh my lord! I pray you my lord! tell me my lord!
յի՛ս դարձ տէր, oh king hear us! — բայի, objective or accusative case;

s.

κύριος dominus. Իշխան ի վերայ ծառայից եւ հպատակաց, եւ սեպհական ընչից. պէտ եւ գլուխ ազգի եւ երկրի՝ մարմնաւոր կամ հոգեւոր, որպէս հաղորդեալ իշխանութեանն աստուծոյ, որ միըայն է տէր ամենայն արարածոց, եւ տէր տերանց.

ՏԷՐ. Զաստուծոյ ասի՝ որպէս Որ էն. եբր. եհովահ. կամ որպէս աստուած, եահ, էլ, թ. ալլահ. կամ ատօնա՛յի (տէր իմ). սատտայի (բաւականն իմ)

Տէր է անուն նորա։ Տէր աստուած օրհնեալ։ Էջ տէր տեսանել զքաղաքն եւ զաշտարակն։ Զի՞նչ նզովեցից, զոր ոչ նզովէ տէր։ Նետք տեառն։ Այցելութիւն տեառն.եւ այլն։

Իսկ (Օրին. ՟Թ. 25.)

Տէր տէր (կամ տէր աստուած. եբր՛՛. կամ (Սղ. ՟Ճ՟Թ. 1.)

Ասաց տէր ցտէր իմ. (Եբր.։)

ՏԷՐ. Անխտիր ասի զաստուծոյ եւ զմարդկանէ, ըստ եբր. ատօն, ատօնիմ. այսինքն տէր, տեարք.

Տէր աստուած մեր, նա է աստուած աստուծոց, եւ տէր տերանց։ Ահաւասիկ ես տեա՛րք, եկա՛յք ի տուն ծառայի ձերոյ՝ հանգերո՛ւք։ Տէր իմ ծերացեալ է։ Տէր աստուած տեառն իմոյ աբրաամու. որ ոչ վրիպեցոյց զարդարութիւն իւր եւ զճմարտութիւն ի տեառնէ (կամ ի տեռնէ) իմմէ, եւ յաջողեաց ինձ տէր ի տան եղբօր տեառն իմոյ։ Այսպէս ասասջիք տեառն իմում եսաւայ, թէ այսպէս ասէ ծառայ քո յակոբ։ Այրն՝ տէր երկրին։ Տէր ամենայն երկրիս եգիպտացւոց։ Ի ձեռս արանց՝ տերանց խստասրտաց։ Ասել զտեարս իւրեանց։ Ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ. եթէ տէր եմ, ո՞ւր է պատի՛ւն իմ, ասէ տէր ամենակալ. եւ այլն։

Իսկ յասելն.

Տէր ցլուն։ Տէր տանն։ Զմսուր տեառն իւրոյ. եբր. յորմէ բահաղ, բահաղիմ. (արաբ)։

Եղիցես տէր երբօր քում։ Տէր արարի զնա քեզ. եբր. (արաբ. այսինքն իշխօղ)։

ՏԷՐ. Որպէս ի հին օրէնս ասի զաստուծոյ, կամ զաստուծոյ հօրէ, ի նորումս առաւել սեպհականեալ է քրիստոսի.

Յաստուծոյ հօրէ մերմէ, եւ ի տեառնէ յիսուսէ քրիստոսէ։ Օրհնեալ է աստուած, եւ հայր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Ոչ ոք կարէ ասել տէր զյիսուս, եթէ ոչ հոգւովն սրբով։ Այլ հոգի նոյն է. այլ տէր նոյն է. այլ աստուած նոյն է. եւ այլն։

Արքա՛յ քաջ, դու ուստի՞ գիտես այդպիսի բանս խօսել զտեառնէ. (Եղիշ. ՟Ա։)

ՏԷՐ, տեարք, ասի զմարդկանէ պէսպէս առմամբ իշխանութեան.

Տէրն պետութեան անուն է։ Տէր անունն արքունական անուն է. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։ Խոսր. ըստ Փիլոնի։)

Դարձոյց ի տեարսն զյափշտակութիւնս. (Նախ. նեեմ.։)

Չէք անձանց տէր.եւ այլն։

Մեք եմք անձանց տեարք եւ առնելոյ վնաս եւ՛ չառնելոյ. եւ չի՛ք այլ ոք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Տէր առնէ զնա կամացն (յն. ընտրութեանն). (Ոսկ. ես.։)

Կեանք վարուց վատթարացն տէր ունին ի վերայ զհեշտ ցանկու թիւնն. (Փիլ. այլաբ.)

Չյիշելոյ եւ յիշելոյ աստուծոյ զտյանցանս քո դու ես տէր. (այսինքն ի քո ձեռս է)։ Վաստակելոյ եւ աշխատելոյ դուք էք տեարք, եւ թեթեւ առնել եւ՛ ծանրագոյն։ Նոքա տեարք են սպանանելոյ. ինքն տէր էր ոչ դնելոյ զանձն իւր։ Մերոյն զմեզ այսրէն տեարս առնէ կամացն. (Ոսկ. յհ.։)

Իբրու զայլ տէրս գաւառին. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Մինչեւ եկեսցէ տէր տանն. (Եփր. ծն.։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
Singulier Pluriel
nominatif տէր տեարք
accusatif տէր տեարս
génitif տեառն տերանց
locatif տեառն տեարս
datif տեառն տերանց
ablatif տեառնէ տերանց
instrumental տերամբ տերամբք

• (հոլովւում է տեառն, տերամբ, տեարք, տերանց կամ տեարց) «տէր, մեծ, իշխան, գլխաւոր, յատկապէս նաև՝ Աստուած» ՍԳր. Ասկ. Եփր. ծն. ածանցման մէջ մտնում է չորս ձևով. ՏէՐ. ինչ. տէրութիւն ՍԳր. Եղիշ. տէրունի Ոսկ. մ. գ. 24. տէրունուստ Ոսկ. բ. կոր. տէրունատուր Բուզ. տէրունական Եզն. Ագաթ. Սեբեր. ևն. այս ձևերը՝ ըստ հնագոյն հայ գրչութեան՝ գրւում էին ե-ով. (յատկապէս տերութիւն ձևի վրայ տե՛ս Meillet Բանաս. 1900, 113 և MSI 11, 400, որոնց մէջ հեղինակը այն կարծիքն է յայտ-նում թէ նախաւոր ձևն է տիրութիւն. աւելի յետոյ ու ձայնի ազդեցութեամբ՝ ի դարձաւ ե, ճիշտ ինչպէս *լիզու>լեզու, *երիսուն (=լտ. triginta) >երեսուն, *սկիսուր> սկեսուր).-ՏԵՐ-, ինչ. տերունի, տերութիւն ևն ըստ հին գրչութեան. (կրկնագիր Ագա-թանգեղոսի մէջ գտնում ենք միշտ տերու-թիւն. հմմտ. Աճառ. ՀԱ 1913, 11 և 313). յատկապէս անտերունչ Երեմ. ռ. 31. եւս քր. անտերնչութիւն Եւս. քր.-ՏԻՐ-, ինչ. տիրել ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. (փխբ. նշանա-կում է «լուծանել զկուսութիւն» Մխ. դտ. էջ Չ7. նշանակութեան զարգացման համար հմմտ. եբր. [hebrew word] bā̄'al և արաբ. [arabic word] ma-laka «տիրել. 2. կին առնել, ամուսնանալ»), տիրասէր Ոսկ. ես. տիրաբար Բ. մկ. ժգ. 23. Եւս. քր. տիրագէտ Ագաթ. տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ. երկտիրեան Սեբեր. տիրացու-թիւն, տիրացուական (նոր բառեր).-ՏԵԱՌՆ, ինչ. տեառնորդի Սեբեր. Եփր. ծն, տետոնա. բարբառ Կորիւն. տեառնագալուստ Ագաթ.։ Բառերի վերջում գտնում ենք միայն տէր ձևով. ինչ. տանուտէր ՍԳր. ամենատէր 26-2045 Ագաթ. Սեբեր. անտէր Փիլ. Նիւս. կազմ. պարտատէր Ես. իդ. 2. գաւառատէր Կանոն. ամենատէր Սեբեր. Ագաթ. բնատէր Բուզ. կոչնատէր Ղկ. ժդ. 12. Ոսկ. յհ. ա. 9. հրա-մանատէր Լաստ. ևն։

• = Ծագում է *տի-այր ձևից, աւելի հինը *տէայր (հմմտ. միայն>մէն), որ կազմուած է տէ-և այր «մարդ» բառերից. առաջինը՝ որ նշանակում է անշուշտ «մեծ», գտնում ենք նաև տիկին (<*տէ-կին) «մեծ ևին» և տիեզերք (<*տէ-եզերք) «մեծ եզերք» բա-ռերի մէջ. ծագումը անծանօթ։

• ՆՀԲ, հտ. Բ. էջ 512 գ լծ. լտ. tyran-nus, յն. τύραννος։ Peterm. 132, 250 տի=տ բացասականով՝ այր բառիզ, իբր «ո՛չ այր, այլ իշխանաւոր»։ Win-disch. I1 յն. τύρ-αννος (ϰοίρανος)։ Gos-che 27 յն. τύρ-αννος բառի հետ, որի արմատը դնում է τώρ-։ Այսպէս նաև Böttich. Rudim. 22։ Բագրատունի, Քեր. զարգ. 70 և Տարերք 49 տի-ալր, որ ընդունում է նաև Այտնեան, Քնն. ռեռ. 338 ծան.։ Lag. Urgesch. 705 հիռլ. tighearna «տէր»։ Spiegel KZ 4, 436 և 450 զնդ. Tistrya և պրս. Tīr յատուկ անունների հետ։ Էմին, Истор. Bap-данa 63 տի-այրս, ուր տի նոյն ընդ տիք։ Boрp, Gram. comp. 2, 418 տի «շատ, բազում» կցում է սանս. iti «այսպէս», áti «վրայ» ևն բառերին։ Müller SWAW 64, 453 և 88, 16 մերժում է տ համարել բացասական մասնիկ, և տէր կցում է զնդ. բժ dātarə «ստեղծող» բա-ռին։ Մորթման ZDMG 26, 608 բևեռ. tiuripauti=տէր+պետ, էջ 618 tirigan -տtր. յն. τύραννος։ Հիւբշ. KZ 23, 401 *տէ-այր։ Մարկոս Աղաբէգեան, Թուղթ, Պօլիս 1878, էջ 22 տուրա բառից (ին'չ լեզւով)։ Կոստանեան, Հալ. հեթ. ևո. 36 տիրացու. հանում է Տիր՝ գիտութեան աստուծու անունից։ Տէրվ. Մասիս 188։ մաւ. 6 տի-այր։ Canini, Et. étym. 86 յն. τιραννω և 211 իռլ. tuir «տէր, թա-գաւոր». Եազրճեան, Մասիս 1885, էջ 1007 դնում է տի-այր և տի համարում

• է սանս. տէվա «տանուտէր, տան մեծ». Մառ. Гpaм. др. aрм. 112 տի+այր. իսկ ЗВО 5, 286=ՀԱ 1892, 164 տի դնում է կրճատուած՝ paiti «տէր» ռա-ռից։ Bugge, Lуk. Stud. 1, 16 Րίρυνς քաղաքի անուան մէջ է գտնում։ Jensen, Hitt. u. Arm. և ՀԱ 1904, 273 տէ-այր, ուր տէ=հաթ. tiis, tii, ti, t=dēi «իշ-խան», որից նաև Tiidwr=Տիրատուր յատուկ անունը (աւանդուած եգիպ-տական արձանագրութեանց մէջ)։-Meillet MSL 10, 138 մեկնելով տի-այր, տի ձևի մէջ ուզում է գտնել տուն բա-ռը. հմմտ. յն. ὄεσπστης, δέσποινα, լտ. dominus. հբգ. chuning, հսլ. gosnodi ևն, որոնք նշանակում են «տէր», բայց բուն «տանուտէր»։ Նոյն, MSL 11, 19 և 18, 249 մեկնում է տի-այր, բայց տի համարում է անծանօթ բառ։ Հիւնք. պրս. Թիյր=Տրէ բառից, իսկ տեռ. տեառն <հյ. լեառն կամ յն, τύραννος ձևից։ Patrubány SA 1, 4 մեր բառին է կցում կասկածով վօգուլ. ater, oter «տէր»։ Bugge, Lyk, Stud, 2, 6 և 16 տի=լիւկ. te, mte «մեջը». յն. ἔνδον «ընտանիքը», իբր «տան մէջ եղածները»։ Patrubány ՀԱ 1904, 334 յն.7εύς, սանս. dyāuš «Աստուածային» ևն ձևերի հետ։ Աճառ. ՀԱ 1908, էջ 122 տի «մեծ» ի-մաստով համեմատում է վրաց. dia «շատ», լազ. didi «մեծ», dido «շատ, բազում, աւելի» և հյ. տիք «հասակ» (իբր «մեծութիւն») բառերի հետ։ Ադոնց. Армен. Юстин. 405 տի կցում է դիք, deus ևն բառերին՝ համարելով նախ «աստուած», յետոյ «տէր»։ Karst Յու-շարձան 407 սումեր. tan «բարձր». di-dim «նուաճել», du «գագաթ», 412 սումեր. tik «գագաթ, ճակատ, բարձ-րութիւն», քրդ. tik «բարձր»։ Pedersen, Kel. gram. I. 66 տի հասկանում է «երկիր» և կցում է կիմր. daiar «եր-կիր», կորն. doar, բրըտ. douar բառև-րին։ Schmidt KZ 50 (1923), 237 ըն-դունում է այս մեկնութիւնը և նրանց

• է աւելացնում նաև ալբան. δe «եռ-կիր»։-Տէր, պարոն և աղա բառերի իբրև պատուանուն գործածելու մասին 1856. 305-8 և 1858 ապրիլ, Արշալ. արրտ. թ. 574, 579, Մեղու 1858, թ. 11, 1859 թ. 2, 1860 թ. 86, Բիւր. 1899, էջ 457։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տէր, Մրղ. տէր, տէ՛յր, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ռէր (Սչ. միայն տանը տերը ձևի մէջ. ուրիշ տեղ չկայ). Հճ. դէյ, Զթ. դէյ, դէր, Սվեղ. ռիր, Ղրբ. տար, տա՛րը, Ագլ. տայր.-Մժ. mդի «քահանայ», Ակն դէրդըրնաք «տէրտէր-ներ», դիւրիւթիւն «հոգատարութիւն, խը-նամք»։-Նոր բառեր են անտիրական, անտի-րու, անտէրտէր, տիրացու (հմռ. տացու), տերաթաղ, տէրակին, տէրէցտէր անել, տէր-ողորմեա «համրիչ», տէրտէրակին, տէրտէ-րացու, տիրաձայն, տիրամեռ, տիրատր, տի-րուկ, տիրունի։-էնկիւրիի թրքախօս հայե-րըն ունին deratsu «տիրացու» (Բիւր. 1898, 865), ուր ձայնաբանական տեսակէտով հե-տարռօրական է ց ձայնի ts դառնալը՝ փխ. s.-Արմաւիրի չէրքէզախօս հայերը գիտեն d'ender «տէրտէր», diracu, diranču «տի-րացու»։-Կարևոր ձև է տէրնդաս (Հճ. դէյէն ռէզ, որ գործածւում է «կաղանդ, նոր տարի» նշանակութեամբ), որ է միջ. հյ. տէրընդայս «տեառնընդառաջի տօնը». այս երկու հոմա-նեշների վկայութեան և ստուգաբանութեան համար հմմտ. Յայսմ. փետր. 14 (Եկին ի տեսանել զեկեալն ի տաճարն և միմեանց ձայն տուեալ ասէին։ Տէր ընդ առաջ. և այլք պատասխանեալ ասէին. Տէր ընդ այս) և Տաթև. ձմ. ժգ (Տեառնընդառաջ և տէր-ընդայս, զոր ծեքելով ասեմք տէրընդէս). տե՛ս և Նորայր, Բառ. ֆր. chandeleur.

• ՓՈԽ.-Վրաց. ტერება տերեբա «տէր կե-նալ, հոգ տանիլ, խնամել, տիրութիւն անել», ტერტერა տերտերա «հայ քահանայ, տէր-տես», თანუტერი տանուտերի «տանուտէր» (Մառ ИАН 1911, էջ 1299). ყანოჯრობა տանոտրոբա (ուղղել տանուտրոբա) «ժամա-նակ տանուտէրութեան», სატანჯრო սատան-տրո «տանուտէր» (Մառ ИАН 1911, 220), թրք. գւռ. Կր. ander «անտէր», ինչ. ander qala «անտեր մնայ» (Բիւր. 1898, 626). Կս. andər «անտէր, խեղճ» (Բիւր. 1898, 712) (օր. vay andər adam, vay վա՛յ դժբախտ մարդ, վա՛յ), Սեբ. ander կամ ander-qala-səja «անտէր մնայ» (Կ. Գաբիկեան, անձնա-կան), Թորթումի թրք. գւռ. անտէր «անճա-րակ» (Շիրակ 1905, էջ 425), նաև թրք. derder cičeyi «վիգն, խոլորձ, vicia tenuifo-lia Roth.» (տե՛ս Տիրացուեան, Contributo § 260). լազ. anderi «անտէր» (տե՛ս Արրտ. 1911, 416), քրդ. (Տէրսիմի բարբառով) անտէր «անտէր» (Հայաստան 1917, թ. 90), Սղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով anter «անտէր» (Բիւր. 1899, 116)։ Ամբող-ջութեան համար յիշենք Լիկիացոց Դէրմէ-բուս «Աստուած» բառը, որ Յոյս 1876 յունվ. էջ 23 փոխառեալ է դնում հյ. Տէր մեր ձևից՝ յն. os մասնիկով. ուտ. տիրացու «տիրա-ցու», տmրmնmտիւրmն «տեառնընդառաջի տօնը»։-Ուրիշ է բոշ. tərusul «եկեղեցի, հոգևորական», որ Finck դնում է սանս. trisulam բառից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամենատէր, տեառն

Այգետէր

Անձնատէր

Անտէր

Անտէրութիւն, ութեան

Անտէրունչ

Անտէրչութիւն, ութեան

Աշխարհատէր

Բնատէր, տեառն

Գաւառատէր, տեառն

Դրամատէր, տեառն

Ինքնատէր

Ինքնատէրութիւն, ութեան

Կալուածատէր

Կոչնատէր, տեառն

Հասութատէր, տեառն

Հողատէր

*Ունետէր

Պարտատէր, տեառն

Ստացուածատէր, տեառն

Voir tout