մանաւանդ, ՏԻՔ, տիոց, կամ տից - ՏԻ մանաւանդ, ՏԻՔ. ἕτος, ἕτη, ἠλικία aetas. Հասակ. որպէս ամ հասակի. չափ եւ ժամանակ կենաց. եւ Դար. տարիքը.
Երեմիայ յաւուրս յովսեայ սկիզբն արարեալ յերեքտասանամեայ տի նորա. (Մխ. երեմ.։)
Սխրալի ամենեցունց մանկականզ տիոյն երեւէր յառաջադիմութիւն. (Սկեւռ. ի լմբ.։)
Տիովք մանուկ։ Ի հասակ եւ ի տիս հասեալ որդւոց նորա։ Մանկագոյն տիովք. (Խոր. ՟Գ. 40։ ՟Ա. 16։ Արծր. ՟Բ. 3։)
Զամենայն խակութիւն մանկական մերոց տից. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Խնկայեա՛ յանկատարութիւն տիոց մարմնոյ եւ մտաց իմոց, վասն անլիութեան տիոցս. (Սարկ. աղ.։)
Տղայական տիօք զգուեցաք։ Տեսեալ զմանկագոյն տիսն. (Նար. կուս.։ Ճ. ՟Բ.։)
Ի տիս հասեալ միջակութեան։ Ի կատարեալ տիս ժամանակին։ Հասեալ ի ծերութեան տիս։ Յամենայն տինս եւ ի բոլոր ժամանակս պատրաստական մարդոյն գտեալ՝ զզեղծիցի յաստուածապաշտութենէ. (Յհ. կթ.։ Նար. ՟Ժ՟Ա։ Լմբ. ժղ.։ Եզնիկ.։)
Մեծութեամբ մարմնոյ. տիովք հասակի, եւ ուժով ըիտրեալք. (Բրս. ՟խ. մկ.։)
Նոյն տինս է եւ դանիէլ (ընզդ երեմիայի)։ Եւ երեք մանկունք ի նոյն տիս հասակաց, մինչդեռ յաճել եւ ի ծաղկի էին. (Ոսկ. ես.։)
Անտի մինչեւ յնաբրահամու տիս միաբան ունի զաւանդութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)
ՏԻ՛. Աղէ՛. հա՛պա. տի՛ր. քե՛զ ասեմ. տէ՛, տէ՛հ, տեյինտի. յն. տի՛.
Սպառնականն (մակբայ) տի՛ր. (տի՛. Թր. քեր.։)
Տի՛ (կամ տի՛ր) կա՛ց մնա՛ ինձ. (Երզն. քեր.։)
(Իսկ (Սարգ. յհ. ՟Թ. տպ. 756))
Յորոց տի զմեռելոտի պատկերսն քանդակեալ. ընթերցի՛ր ըստ ձեռ. ուստի։
ՏԻ շ. δέ autem. Եւս. իսկ. եւ այլ. յն. տէ՛. թ. տէ՛. տա՛.
Տի՛ միանգամայն պարզաբար անհատքն եւ մի թուով ոչ զումեքէ զենթակըայէ ասին. (Արիստ. ստորոգ.։)
ՏԻ ՆԱ. շ. Կից եւ ընդ այլ մակբայս, ՏԻ՛ ՆԱՏ ԱՀԱ, ՏԻ՛ ՆԱ ԱՌԱՒԵԼ, ՏԻ՛ ՆԱ ԵՒ ՈՉ. ἥδη, ἥδη δε καὶ am vero, imo et, immo μάλιστα maxime ἁλλὰ γαρ οὕχ, οὑδε οὑδέν sed ne quidem, nec etiam. Ապաքէն. արդէն իսկ. նա աւանիկ. մանաւանդ թէ. յաւէտ. առաւելապէս իսկ. եւ ոչ իսկ. տէ՛, տէ՛ հա, պիլէ, իլլա.
Առ ստեփաննոսիւ զի՞նչ ոչ արար, ո՞չ եցոյց որպէս հրեշտակի զերեսս նորա. տի՛ նա զի՞նչ եւ աստանօր յամենայնէ՝ որ բաւական էր հաւանեցուցանել զնոսա, պակաս եղեւ. (Ոսկ. գծ.։)
Տի՛ նա եւ զոր սիրէն իսկ ոք, միշտ ի ծածուկ առ ինքեան պահէ։ Տի՛նա ոչ ինչ վերջացեալ ի յաճախութենէ չարաղէտն։ Տինա դարձեալ եւ անկարելի իսկ է. (եւ այլն. Պիտ.։)
Տի՛ նա յառաջ քան զլինելն աշխարհի ընտրեաց։ Տի՛ նա սաբեկայ ծառոյն զենեալ գառն։ Հինգերորդ, տի՛ նա եւ առաջին իսկ, երկիւղ տեառն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։ Գանձ.։ Սարկ. խրատ ուսմ.։)
Տի՛ նա ահա եւ ջրայնովք եւ չորքոտանեօք, գարշելեօք ծիծաղելեօք զինքեանս թշնամանեցին։ Տի՛ նա ահա եւ կանայք դիմեցին խնդութեամբ առ նոյն խորոյկ։ Տի՛ նա ահա նոյն իսկ նոքա յօրնակն խորանի եւ այլն. (Առ որս. ՟Է։ Փիլ. իմաստն.։ Անան. եկեղ։)
Աստուածասէր կարծիք, տի՛ նա առաւել՝ կարծեաց երիցագոյն։ Ոչ գոլ բարւոք զմարդն միայն. տի՛ նա առաւել՝ միայնակն ըստ միում ն աստուածոյ։ Ի վերայ յոլովից, տի՛ նա առաւել, ի վերայ ամենեցուն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.։ Պորփ.։)
Բոլոր բազմամարդիկ ազգին, տի՛ նա եւ առաւել՝ ամենայն ազանց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Տի՛ նա եւ ո՛չ յայլոցն ինչ է։ Տի՛ նա եւ ոչ խոստացեալ. (Արիստ. քանակ.։ Փիլ. իմաստն.։)
Տի՛ նա, ոչ միայն մերասեռի՛ցս բնութիւն բանաւոր, եւ հրեշտակք, այլ գրէ թէ բոլոր իսկ տարերքս ի միասին լեալ ընծայաբերք. (Խոր. վրդվռ.։)
Տհի՛ նա աւանիկ եւ տեղի իսկ բեւեռացն. (Անյաղթ բարձր.։)
ուր ասէ (Շ.)
Այս բառ նախդիր է բանի, իսկ, նա՛, կամ մանաւանդ։
• «օր». արմատ առանձին անգործա-ծական. կայ միայն երկտի «երկու օր» բար-դի մէջ, որ իբր նորագիւտ բառ մի քանի անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. փի-ւիպ. 380, 439, Կող. 537, Եփես. 813, 895. 942. այս բոլոր տեղերում գրուած է «Մի օռ կամ երկտի և զերիր օր». նոյնպէս Ոսկ. փիլ. 347 ունի երկի, որ պէտք է կարդաւ երկտի։
• -Մեկնութիւնը տե՛ս տիւ։-Աճ.
• , ո հլ. (ըստ ՆՀԲ տրուած օրինակ-ները յետին են, ինչ. նաև տից, տիօք) «տա-րիք, հասակ» Եզն. Ոսկ. ես. «դար, ժամա-նակաշրջան» Եւս. քր. որից անտի «մատաղ հասակով» Փիլ. Մագ. Ճառընտ. նորատիք Խռր. Ասող. անտիական, անտիութիւն Մագ. անտիս ԱԲ. բազմատի Եփր. տնընդ. համա-տիք Եւս. քր. Խոր. նոր գրականում մատա-ղատի, դեռատի։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dīt-կամ dīli ձևից, որի այլ ժառանգներն են հբգ. zit, անգսք. հսաքս. tīd, հիսլ. tiδ, գերմ. Zeit «ժամանակ, ժամանակաշրջան, եդանակ, ժամ». սրանք կազմուած են t ածանցիչով, որի դէմ m ածանցիչով ունինք անգսք. tīma, հիսլ. tīmi, նբգ. zimmān, անգլ. time «ժա-մանակ, առիթ, յարմար ժամանակ»։ Բոլորի նախնական պարզ արմատն է հնխ. dāi, dī, də «բաժանել, մաս մաս անել». հմմտ. սանս. dāti, dáyate, յն. δαίομαι «բաժանել» ևն ևն (Walde 220, Boisacq 162, Pokorny 1, 763-7)։
• Էմին, Истор. Bарданa 63 տէր բա-ռի տի մասի հետ։ Հիւնք. դի բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm Stud. էջ 91։ Աճառ. ՀԱ 1908, 122 վրաց. dia «շատ», լազ. didi «մեծ շատ» բառերի հետ։ Ադոնց, Aрм. lc-тин. 404 իբր տիւք «օրեր»։
• ՛ «դե՛հ» Թր. և Երզն. քեր. «ևս, էլ» Ա-րիստ. ստոր. որից տի՛նա «ապաքէն. մանա-ւանդ» Պիտ. փիլ. տի՛ր «դե՛հ» Ոսկ. պօղ. Ա. էջ 548։
• «ևատ». արմատ առանձին անգոր-ձածաևան. գտնւում է միայն սամետի < նամի-ա-տի «սամու կապը» ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. կալոտի «կալ քաշող» ՍԳր., ինչպէս և գւռ. ոռտէն Երև.=ոռդիք Սեբ. «էշի. ձևու և ջորու պոչի տակից ձգուած և համետին կապուած կաշէ փոկ», վզտա Բլ. «շղթայ կամ կանեփէ թոկ, որով տաւարը մսուրին կամ կալին կկապեն» բարդերի մէջ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dē «կապել» ար-մատից, որի միւս ժառանգներն են սանս. dyáti «կապել», dáman-«կապ», ditá-«ևա-պեալ», յն. όεω, διοημι «կապել», ὄεσμα, δεομόა «կապ». δετός «կապեալ», Նπόδημα «սանդալ», ὄιαδղμα «խոյր». ալբան. duai «խուրձ». այլուր չէ պահուած այս արմատը (Boisacq 180, Pokorny 1, 771, երկուսն էլ մոռացել են յիշել հայերէն ձևը)։-Հիւբշ. 488։
• Ուղիղ մեկնեց նախ Bugge KZ 32 25. տե՛ս և Հիւբշ. Vocalsystem, էջ 77։