extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.
ՏՈՒՏՆ եւ ՏՏՈՒՆ, տըտնոյ. κέρκος, οὑρά cauda πτερόν, πτερύγιον ala, pinna, pinnula եւ κράσπεδον fimbria, angulus ἁρχή initium, terminus, summa, summitas. Վերջք, սպառուած, ծայր երկայնեալ ի յետին մասունս իրաց եւ կենդանեաց։ Որպէս Ագի. ձետ. վերջ. թեւ.
Տուտն նորա քարշէր զերրորդ մասն աստեղաց։ Զգեա՛ զձեռն, եւ բուռն հար զտտանէ նորա։ Ոչ բարձցեն թեփ մի ի տտնոյ նորա.եւ այլն։
Ի տտունն (ձկան) ոտք իբրեւ զմարդոյ։ Իբրեւ զձկանց տտունս։ Սիրամարգն զտտունն բոլորակաբար շուրջ կացուցանէ զոսկէճաճանչն։ Զծերութեանն՝ օձ ի բաց մերկանայ զխորխն ի գագաթանէ գլխոյն մինչ ի տտունն։ Իժն զտտուն յոյժ շաչմամբ գնդաձեւ քարշելով. (Եւս. քր. ՟Ա։ Առ որս. ՟Է։ Փիլ. լին. ՟Ա. 33. եւ լիւս։)
Ի ծագ տտնոյն (օձի) զձեռն իւր կթարկառեալ. (Սարկ. լուս.։)
Ընդէ՞ր զսուտ մարգարէն տտուն կոչիցէ նոցա. (Ոսկ. ես.։)
Զգլուխն ասէ, եւ զտտունն (լս. ագի), որ է վերջն։ Իբրեւ օձի եւ զտտունն եհատ։ Զգլուխն ջախջախեաց զարմատն ամենայն չարեաց, եւ զտտունն եւս. (Գէ. ես.։)
Որպէս Դրօշակ հանդերձի. քղանցք. ծոպք. ծար. ուճ, փէշ, սալագ.
Ի տըտունս հանդերձից իւրեանց։ Ի վերայ ծոպից տտնոցն։ Բուռն եհար զտտնոյ կրկնոցի։ Եհատ զտտուն լօդկին։ Ի վերայ չորեցունց տտնոց հանդերձից քոց։ Զչորեցունց տըտնոց կապեալ անօթ ինչ իբրեւ կտաւոյ մեծի, եւ այլն։
Իսկ (Նիւս.)երգ.Զչորից տտնանցն։
կալեալ զմի տուտն փայտին ... կալաւ զտտանէ փայտին, զի երկայնասցի. (Ոսկիփոր. (որպէս ռմկ. ճոթ. ուճ)։)
• , ն հլ. (սեռ. տտան) կամ ՏՏՈՒՆ, ո հլ. «մի բանի ծայրը կամ վերջը, ագի, պոչ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. «շորի՝ զգեստի ծայր, քղանցք» ՍԳր. «փայտի ծայրը» Անկ. գիրք նոր կտ. 192. որից ոսկետտուն Ես. դ. Եւս. քր. տտաղեղն «մի տեսակ թռչուն՝ հա-ւանաբար աղեղնաձև պոչով» Լաստ.։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dud-ձևից, որ պահուած է միայն գերմանական լեզուների մէջ. հմմտ. նիսլ. toti «մռութ», tota «ծայր, քիթ (կօշիկի)», նորվ. գւռ. tota «կտուցի պէս դուրս ցցուած բան», գերմ. tote «ծայր, ծիծ», մանգլ. tote «ծայր». այս ձևերը են-թադրում են նախագերմանական *tutan-։
• Հիւնք. դուն «քիչ» բառից։ Աճառ. ՀԱ 19Ո8, 122 և Արրտ. թ. 1911, էջ 412 դնում է խալդեան շրջանի բառ՝ ցեղա-կից տակի կովկասեան ձևերին, որոնցից փոխառեալ է։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst Յուշարձան 408 սումեր. tidnu «յետոյք»։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson. Ar. u. Arm. Stud. 100։
• ԳՒՌ.-Տփ. տուտ «պոչ» (միայն ձկան), Ագլ. Երև. Ջղ. տուտ, Ղրբ. տօ՛տնը «ծայր», Մշ. տուդ «կամուրջի տակի քարէ սիւնը», Մկ. Շտ. տուտ «կամուրջի կամարը»։
• ՓՈԽ.-Վրաց. ტოტი տոտի «վարտիքի ծայրերը», մինգ. dudi «գլուխ», t'udo «ծայր, վերջ», վար. dudi «ծայր, վերջ», լազ. dudi «գագաթ, ծայր (սկիզբ կամ վերջ)» (օր. uǰisi dudi «ականջի ծայրը»), dude «տակ», dudele «տակը», tude, tudele, ttuže «տակը, վար, վարը», ududi «անվերջ»։-Հյ. գա-ւառականների մէջ ունինք նաև Տփ. տուտ «գետի ճիւղ» և տուտ «կտրուած ծառի վրայ ձգուած ոստ. ֆր. gaulis» (ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 468)։ Առաջինը փոխառեալ է վրաց. ტოტი տոտի «գետի ճիւղ» բառից (տե՛ս վերը տուտ «ոստ»), երկրորդը (եթէ ստոյգ է) պէտք է հասկանալ «ճիւղերի ծայ-րերը կամ տուտերը՝ որոնք մնում են ծառի վրայ։