s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

s.

Թուփ անպտուղ՝ բարակ եւ նրբին տերեւովք, որ են դառն յոյժ (իբր թ. սապր ) եւ սատակիչ թոչնոց եւ ճճեաց եւ մնոց խաշանց. վարի եւ ի դեղորայս.

Եկեալ ի գետն՝ գտանեն զջուրն դառնագոյն քան զցմախ. (Պտմ. աղեքս.։)

Ո՛չ ամենայն բանջար ուտելի է. (որպէս ցմախ. Վրդն. ծն.։)

Մայր մինչ կամիցի հատանել զմանուկն ի ստենէ, ցմախ արկանէ ի վերայ ստեանցն. եւ զի՞նչ է ցմախն. յիշատակ մահուն է եւ տանջանացն յաւիտենից. (Վրք. հց. ՟Զ։)

Եթէ ցմախ արկանէ (յիւղն) լինի ցմախ իւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ, լինի խնդամոլ իւղ. (Եփր. ի յովսէփ.։)

Ցմախ, քունտօռ. կամ ցմախտակ, քունտուս կամ քորդոս։ (Բժշկարան. եւ Հին բռ.)

Սեղուա, կամ սեղուտ. (Գաղիան.) ցմամ, կամ ցմախ. ուր Լեհ.

• «մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։

• = Վրաց. წმახი ծմախի «թթու դրած բան-ջարեղէն», დაწმახება դածմախեբա «թթու-իլ». ընդհանուր նշանակութիւնը (թթու) գըտ-նուելով վրացերէնի մէջ, հայերէնը փոխա-ռեալ եմ համարում։-Աճ,

• Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ semxā «ընձիւղ», արմատը səmax «ծաղկիլ», որ ընդհա-նուր սեմական է, ինչպէս ցոյց են տա-լիս եբր. [hebrew word] sāmah «ծլիլ» և ա-րաբ. samaha «ծլեց»։ Հ. Գր. Սարգսե-ան, Բազմ. 1927, 244 համարում է ա-րաբերէն, բայց չի յիշում այդ հետա-քըրքիր բառը, որից պիտի ստանայինք ցմախ (ց ձայնով)։

• ԳՒՌ.-Խտջ. ցմախ «օղի պատրաստելու համար թթուեցրած խմորուած թութ ևն»։-Խալաթեան, Ծր. ազգագր. 24 գիտէ նոյնպէս (իբրև գւռ. բա՞ռ) ցմախ և ցմախտակ «մի տեսակ վայրի ծառ և նրա տերևը, որ տեղ տեղ կանայք դնում են իրենց ստինքների վրայ, երբ մանուկին կաթից կտրեն» (այս-պէս նաև Վրք. հց. ա. 688)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ցմախտակ

Voir tout