white hellebore, veratrum.
• «մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։
• Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ semxā «ընձիւղ», արմատը səmax «ծաղկիլ», որ ընդհա-նուր սեմական է, ինչպէս ցոյց են տա-լիս եբր. [hebrew word] sāmah «ծլիլ» և ա-րաբ. samaha «ծլեց»։ Հ. Գր. Սարգսե-ան, Բազմ. 1927, 244 համարում է ա-րաբերէն, բայց չի յիշում այդ հետա-քըրքիր բառը, որից պիտի ստանայինք ցմախ (ց ձայնով)։
• ԳՒՌ.-Խտջ. ցմախ «օղի պատրաստելու համար թթուեցրած խմորուած թութ ևն»։-Խալաթեան, Ծր. ազգագր. 24 գիտէ նոյնպէս (իբրև գւռ. բա՞ռ) ցմախ և ցմախտակ «մի տեսակ վայրի ծառ և նրա տերևը, որ տեղ տեղ կանայք դնում են իրենց ստինքների վրայ, երբ մանուկին կաթից կտրեն» (այս-պէս նաև Վրք. հց. ա. 688)։
cf. Եղբորոս.
• (գրուած նաև եղբորոս, ղերե-րոս, ղեբորոս, եբորոս, եբուրոս) «մի տեսակ բոյս. վրացի կոճ. helleborus» Վեցօր. 83, 89. Վրդն. ծն. Բժշ.-հյց. զեղեբորոն ձևով ունի Ոսկ. բ. տիմ. էջ 237.-նոյն բառը Բաս. երեմ. էջ 85 գրում է եղդորոս և մեկնում է «ցմախ», իրօք էլ ցմախտակ՝ սպիտակ վրա-ցի կոճն է։