s.

spleen, milt.

s.

σπλήν splen, lien. Մասն փորոտեաց՝ թխագոյն, կակուղ, սպնգային, ընդունարան սեւամաղձին. փածեղ.

Լեարդ եւ թոք եւ փայծաղն եւ աղիք եւ երիկամունք. (Յճխ. ՟Ի։)

Յորժամ անմաքրութիւնք լինիցին առ լերդաւն զամենայն փայծաղանն անդայտութիւն ունիցի՝ մաքրելով. (Պղատ. տիմ.։)

Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, եւ այլն. (Փիլ. այլաբ.։)

Ուստի՞ ապա լեարդ եւ փայծաղն. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

Սեաւ թանձրագոյն փայծաղն. (Մագ. ՟Ծ՟Է։)

Հանդերձ լերդիւն եւ փայծաղամբն. (Սոկր.։)

Եւ փայծաղն պինդ լինի (ջերմնօտին). (Մխ. բժիշկ.։)

• , ն հլ. (-ղան, -ղամբ) «փայ-ծաղ, թրք. տալախ» Ոսկ. յհ. ա. 24. Փիլ. այլաբ. Յճխ. Պղատ. տիմ. 148. Մագ. Սոկր. որից փայծաղնացաւ Ոսկ. ղկ. Սարգ. (յա-ճախ). Մխ. բժշ. փայծաղոտ Բժշ. գրուած է փայծեղն Տաթև. հարց. 241, 242, փայ-ձաղն Սոկր. 110, սեռ. փայծղանն Վստկ. γe9,

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] plīhán-, զնդ. [other alphabet] «)εշյ» sрərəzan-, պհլ. sparz, պրս. [arabic word] suDurz քրդ. pišik, յն. σπλήν (*σπληγχ), որ և σπλά-γχνον, լտ. lien, անգլ. spleen, հիռլ. selg, բրըտ. felch, հսլ. slézena, ռուս. cелeзенка, լիթ. bluznis, հպրուս. blusne, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Անշուշտ այս բոլորը ծագում են միևնոյն ձևից, որ սակայն դը-ժուար է վերականգնել։ Այս մասին ընդար-ձակ քննութիւն ունի Walde IF 25, 160-6 ուր կարևոր նշանակութիւն է տրւում հայե-րէնին։ Ընդհանրապէս նախաձևը դրւում է sphelg'hen, spleng'h-, spleg'h-։ Ըստ Meil-let MSL 18, 310 փայծաղի անունը, ինչպէս մաոմնի ուրիշ զանազան մասերի անուն-ներ, կրօնական նախապաշարմունքով ար-ռիլուած լինելով, այլևայլ լեզուներ աշխա-տել են խուսափել բուն անունը տալուց և դիտմամբ խաթարելով՝ ենթարկել են զօրեղ ձևափոխութեան (Walde 429, Pokorny 2 680, Trautmann 256, Ernout-Meillet 520, Boisacq 899)։ Հայերէնը գալիս է աւելի հին *փայղծան ձևից, որ տեղափոխութեամբ դարձել է փայծաղն և փածայղն։ (Հյ. փ ծա-գում է sph-նախաձայնից)։ Արդի գաւա-ռականները ծագում են փայծաղ կամ *փա-ծայղ>փածէղ ձևից. բացառութիւն է կազ-մնում միայն Խտջ. սիպէխ ձևը, որ ծագում է հնագոյն *սիպեղն կամ *սիպայղն ձևից և ենթադրում է գրաբարից տարբեր մի գաւա-ռական։ Սրա մէջ սիպ-, սպ-ներկալացնում է հնխ. sp-և ո՛չ sph-. իսկ ծ ձայնի համա-պատասխանը ջնջուած է՝ ճիշտ յն. օπλή ձևի պէս։

• Վերի ձևերի հետ համեմատեց նախ Böttich. ZDMG 1850, 363, յետոյ Ari-ca 72, 169, Lag. Urgesch. 702, Տէրվ. Altarm. 4 և Նախալ. 82։ Հիւբշ. ZDMG

• з, 774-9 մերժում է, իսկ Arm. Gram. յիշած անգամ չէ։ Karolides, Γλ. συγϰρ. 96 իրար է կցում փայծաղն, պայուսակ և կապադովկ. πεῖσάχε «փայծաղ». արմատը դնում է φυς, pus, φύοϰα, լտ. pusula, լիթ. pusti, սանս. pustus, լտ. spuma, spirare։ Վերի ձևով են ընդունում Meillet-ի հետ՝ Vendryès MSL 18, 310, Walde 429 ին։

• ԳՒՌ.-Ագլ. փա՛յծmղն, փա՛յծmղ, Շմ. փայցախ, Ղրբ. փա՛ծէղնը, փա՛ծըղնը, Մկ. փածէղ, Ալշ. Մշ. փաձեղ, Գոր. փա՛զէխ, Երև. փէցէղ, փիձէխ, Ջղ. փիծեղ, Շշ. փի՛-ցէխ, Ղզ. փի՛ցախ, Տփ. փիծիղ (ըստ Աղբա-լեան ՀԱ 1929, 554 փի՛ցախ), Սլմ. փիւծեղ. -իսկ Խտջ. սիպէխ։

• ՓՈԽ.-Վոազ. უაწალი փածալի (Մառ, Гpaм. ир-арм. 110), უაწალა փածատ (Չուբինով 1299), լազ. փածալա, փանծալա (Աճառ. Արրտ. 1911, 418), կապադովկ. πεῖοάχι (Karolides 96, Bugge KZ 32, 11), երեքն էլ «փայծաղ» նշանակութեամու Վրաց. բնիկ բառերն են εვირάი տղ'իրպի և ელენთა ելենթա. կապադովկացին փո-խառութիւն է, որովհետև ունի ղ> և ո՛չ և

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Փայծաղնացաւ

Voir tout