s.

son of a carpenter.

cf. ՓԱԿԴՈՒՐԱԿ.

Փանդուակայ որդի, հիւսան որդի. (Հին բռ.։)

• , գրուած է նաև փակդո-րակ, բանթորակ. Յիսուսի հայր համարուաձ մի անձի անունն է և սխալմամբ կարծուաձ է թէ նշանակում է «հիւսն». երկու անռամ գործածում է Եղիշ. բ. «Ի կնոջէ ումեմնէ ծնաւ, որում անուն էր Մարիամ և առն նռ-րա Յովսէփ, այլ ճշմարտութեամբ բանթո-րակայ ուրումն եղեալ նա որդի յանկարգ խառնակութենէ». (Եղիշ. տպ. Թէոդոսիոյ, էջ 36. պարբերութեանս վերջի մասը սա-կայն չի գտնւում ուրիշ օրինակների մէջ և անշուշտ կրճատուած է պարկեշտ գրչագը-րողների ձեռքով). «Թողեալ զՅիսուս Քրիս-տոս զփրկական անունն, փանդուրակայ որ-դի անուանես» Եղիշ. մատ. էջ 29։

• = loseph Pandora անձի անունն է, որ հին հրէական մի առասպելի մէջ Քրիստո-սի հայրն էր համարւում։ Այս առասպելը առաջին անգամ գրի առաւ հռովմէական մատենագիր Celsus (3. Ք. 178)՝ իր հա-կաքրիստոնէական գրութեանց մէջ. «Joseph Pandora, հռովմայեցի զօրագլուխ կալաբրի-ական լեգէոնի յանկոյց զեբրայեցի աղջիկն Միրիամ ի Բեթղեհեմէ և եղև հայր Յիսուսի». (հմմտ. Որոգինէս, Ընդդէմ Կելսեայ Ա. 28, 32)։ Նոյնը կրկնում են նաև Թալմուդը և Սէֆէր Թոլէդոթ Եշու (Գիրք ծննդեան Յի-սուսի) հրէական առասպելական գրուածքը։

• Հին բռ. բառս մեկնած է «հիւսն», անշուշտ հետևցնելով այն բանից, որ հայր Յովսէփ հիւսն էր։ Եղիշէին հետե-ւելով Աւգերեան, Լիակ. վրք. սրբ. ե. 18 և միևնոյն ժամանակ առասպելը մևևնել ուզելով՝ Յիսուսի նախնեաց մէջ ընդունում է Պանթեռ անունով նշանա-ւոր մի հիւսն, իսկ փանդուրակ համա-րում է ibn-durgār «որդի հիւսան»։ ՆՀԲ, անտեղեակ վերոյիշեալ առասպե-լին և առանց ուշադրութիւն դարձնելու ևեռ.-այ վերջաւորութեան, որ յատուկ է միմիայն յատուկ անուններին, մեկ-նում է «բառ անյայտ, որպէս հիւսն»։ Նոյնը նաև ՋԲ։-ԱԲ դնում է «յատուկ անուն հին հերետիկոսի կամ գէշ մար-դու, ըստ այլոց հիւսն»։ Lag. Gesam. Abhd. 53 փանդուրակայ որդի մեկնում է «բոզորդի» և կցում է πανϑήρος յա-տուկ անունին։ Լաւագոյն և ուղիղ մեկ-նութիւնը ունի Մ. Փորթուգալ փաշա, Եղիշէ 1903, էջ 240, որ դժբախտաբար սխալմամբ սրան է կցում նաև պրս. ❇ [arabic word] pandūra «այր տխմար, սուտ

• կեղծեալ տղայ», [arabic word] pindā̄rā «կարծիք, ցնորք, երևակայութիւն»։]