s. fig.

fold, sheep-fold, pen, cattle-shed;
church, convent, hotel;
ժողովել ի —, to bring back to the fold.

s.

ποίμνιον ovile ἁγέλη grex. մանաւանդ՝ μάνδρα , λαύρα mandra, stabulum, caula, septum. (որպէս թէ պարաղխ, շուրջ աղխեալ, շրջափակ վայր. իսկ պ. ղէրահէմ, հաւաքումն. ) Դադարք հօտից խաշանց. գոմ ոչխարաց. նմանութեամբ՝ Եկեղեցի եւ վանք. եւ Իջեվան. (յն. աղէ՛լի, մանտռա, լա՛ւռա).

Ոչ եւս տեսանեմ զբանաւոր քո հօտ ի փարախ հաւաքեալ՝ զգուշանալով գայլոց։ Մի ոք կորիցէ ի հօտէն՝ արտաքս քան զխարախս զայս ելեալ։ Հովուաբար ի փարախն ժողովել. (Խոր. ՟Գ. 68։ Խոսր.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։ Երկեայ, մի՛ գուցէ երբէք ի մէջ փարախիս գայլն մտեալ գրգիցէ. Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

Հովիւ քաջ՝ զեղեցականն ամրացուցնելով փարախ. (Սկեւռ. լմբ.։)

Գնացաք ի փարախ սրբոյն հօրն մերոյ ստբայի. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Վանք մի էր ի ձիթենեաց լերինն, որում անուն էր փարախ. ի սմա բնակեալ էին կանայք չորեքհարիւր. (Վրք. հց. ձ. ստէպ.)

Քո աստուածաշէն տաճարն՝ ահա է փարախ բարբարոսաց, մեք ո՞ւր տօնեսցուք զտօնս անտէր անտունքս եւ գերութեամբ անյոյսք. (Տաղ.։)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ոչխարների գոմ. փխբ. եկե-ղեցի, վանք, իջևան» (ըստ յն. μάνορα «փա-րախ, վանք») Ոսկ. յհ. ա. 22. Սեբեր. Խոր. որից փարախել «հօտը փարախում հաւա-քել» Սեբեր. փարախապետ Վրք. հց. երկնա-փարախ Մաշտ.։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է, հմմտ. վրաց. ფარეხი փարեխի «փարախ», որ արմատ չէ և կարող է մեկնուիլ կով-կասեան լեզուներով. հմմտ. վրաց. ყარა փարա «հօտ», უარა ცხოვართა փարա զխո-վարթա «ոչխարի հօտ»։ Արմատը գտնուե-լով վրացերէնում՝ փոխառու լեզուն հայե-րէնն է։ Հյ. ոչխար բառը կովկասեաններից փոխառեալ լինելուց յետոյ, կարող էր փա-րախն էլ նոյնը լինել։-Աճ.

• ՆՀԲ «պար աղխ» շուրջ աղխեալ, շրջափակ վայր. իսկ պրս. firaham «հաւաքումն»։ Հիւնք. պրս. ֆէրահէմ--ից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 251 պրս. [arabic word] farāx «արձակ, ընդար-ձաև» բառից։

• ԳՒՌ.-Ագլ. փա՛րահ «բակ», Գոր. Ղրբ. փա՛րախ «մեղուատուն, փեթակները պահե-լու տեղ», որից անփարախ Խտջ. «առանց փարախի».-Մկ. փmրգ'mխ «կովերի գոմ» թուի խառնուրդ փակեախ (Վն.) և փարախ հոմանիշների։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. parax «փարախ» (Բիւր. 1898, 627)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Փարախապետ, աց

Փարախեմ, եցի

Voir tout