foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.
(լծ. հյ. վտար. ի տար. յն. է՛դէրօս, ալլօդրիօս ). ἔτερος , ἁλλότριος alter, alienus, diversus. Արտաքին կամ հեռաւոր (ոք, եւ իմն). այլ. աննման. անծանօթ. անընդել. տարագիր. վտարանդի. զատուցեալ. հեռի. անմիաբան. դրսի, ուրիշ.
Աստուածք օտարք։ Զհետ աստուածոց օտարաց։ Բուռն հարին զաստուածոց օտարաց։ ՔՕտարք կերիցեն։ Թողցեն օտարաց։ Յազգաց օտարաց։ Յորդւո՞ց իւրեանց՝ թէ յօտարաց։ Խունկ օտար։ Հուր օտար։ Կարաս ծակ է տուն օտար։ Օտար համարեալ ի քումմէ զօրութենէ։ Որպէս թէ օտար ինչ իրք ձեզ դիպցին։ Յօտարքն լերինս կարճէր ի կենաց.եւ այլն։
Որ օտարքն են ուսմանց մերոց։ Օտար էր չարախօսութիւնն։ Օտար ի նոցանէ ունին շաւիղս։ Օտար ամենեւին ի ճշմարտութենէ։ Օտա՛ր է քեզ չողորմելն։ Լեզուօք օտարօք խօսել։ Օտար թեւօք պճնեալ։ Այսպիսի կերպարան կարի իմն օտար է ի քրիստոնէից. (Եւս. պտմ.։ Շ. ՟ա. յհ.։ Սարկ. աղ.։ Խոսր.։ Նոննոս.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)
Հրաման առաք օտար լինել յայսմ կենաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)
Յամենայն իրաց չարաց, որ օտար իցեն նորոյն, ի բա՛ց կացէք։ Որ օտար իցեն իմաստութեան գրոց, ի բա՛ց մերժեսցի՛ր զքեզ. (Եփր. ՟ա. թես. եւ Եփր. ՟բ. տիմ.։)
Իսկ Եսթ. (՟Ժ՟Զ. 10.)
Ճշմարտութեանց օտար լեալ ի զաւակէն պարսից. իմա՛ ըստ յն. ճշմարտութեամբք օտար ի պարսից արենէ։
ՕՏԱՐ. Անմասն. անբաժ. զուրկ.
Օտա՛ր եմ ամենայն բարի վարուց. (ՃՃ.։)
ՕՏԱՐ. Նոր. նորանշան.
Օտար սքանչելիք յերկինս. (ՃՃ.։)
ՕՏԱՐ. ξένος peregrinus. Օտարական ոք. պանդուխտ. հիւր. ղարիպ.
Այր օտար ես դու, եւ խախտեցար ի տեղւոջէ քումմէ։ Արտաքոյ ոչ աչանէր օտար, զի դուռն իմ բա՛ց էր ամենայն եկելոց։ Օտար էի, եւ ժողովեցիք զիս։ Ի գերեզման օտարաց։ Զոր եթէ առնիցես առ եղբարս, զգոյն եւ առ օտարս.եւ այլն։
ՕՏԱՐՔ. որպէս Արտաքինք. փիլիսոփայք.
Որ ինչ ի զգալիս արեգակն, յիմանալիսն աստուած, ասաց ոմն յօտարացն. (Առ որս. ՟Է։)
ՕՏԱՐ. մ. Յանիրաւութիւն. վայրապար.
Ընդէ՞ր բառնայք զու՛ր օտար տարապարտուց զազգս իմ, որ ոչինչ գործեաց չարիս. (Եսթ. ՟Դ. 1։)
• , ի-ա հլ. «օտար, դրսից, ոչ-բնիկ. 2. պանդուխտ, հիւր» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. տ. թես. և բ. տիմ. «պարապ տեղ, ի զուր» Եսթ. դ. 1. որից օտարագոյն Ագաթ. օտար-ազգի Ել. իթ. 33. Ղևտ. իբ. 10. Ես. ծզ. 3. Եզն. օտարանալ ՍԳր. Ոսկ. օտարախաոն Ղևտ. ժթ. 19. օտարակերպ Վեցօր. օտարա-ձայն Բ. մկ, ժդ. 26. Եբր. ժգ. 9. Կոչ. օտա-րամիտ Ոսկ. ետ. օտարասէր Ա. պետ. դ. 9. Եա. քր. օտարոտի ՍԳր. Եզն. Եփր. ծն. Ոսկ. նոր բառեր են օտարահպատակ, օտարերկ-րացի, օտարախօս, օտարամոլութիւն ևն։
• = Պհյ. *awtar ձևից. հմմտ. զնդ. aiwi-tara-, որ մէկ անգամ գործածուած է Եաշտ. ժէ. 14 և նշանակում է ըստ նոր քննիչնե-ռի «օտար» (Bartholomae, Altir. Wört. 90)։ -Հիւբշ. 112?
• ՆՀԲ լծ. հյ. վտար, ի տար. յն. ἔ́τερος, ἀλλότριος։ Lag. Urgesch. 266 դնում է սանս. tar արմատից՝ յն. τῆλε «հեռու» բառի հետ։ Էմին, Ист. Aeo-xика 119 օ մասնիկով տար «հեռու» բառից։ Lag. Beitr. bktr. Lex. 5 զնդ. aiwitara-, Տէրվ. Altarm. 47 սանտ avatar «հեռացնել», vitar «մէկ կողմ տանիլ, բաժանել»։ Նոյն, Մասիս 1882 յունիս 24 տե՛ս վտար։. Մառ ЗВО 5,
• 317 և Müller WZKM 9, 299 սանս. ántava-, գոթ. anϑar, լիթ. antras հսլ. vútory ձևերի հետ՝ իբր բնիկ հայ։ Meillet, Rev. crit. 1896, 423 պհլ. ya-vītar, որ տուել է յաւտար>հաւտար> օտար (հ-ի անկումով)։ Հիւբշ. 511 մեր-ժում է Müller-ի մեկնութիւնը՝ սպատե-լով գոնէ աւդար >օդար. իսկ Meillet-ի հակառակ՝ ցոյց է տալիս թէ վերի պհլ. բառը պէտք է կարդալ yuttar, իբր yut արմատից բաղդատական= զնդ. yutā-«բաժանեալ»։ Հիւնք. 118 տար բառից, 340 վտարել բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 66 աւ (=սանս. ava-, լտ. au-ferre) մասնիկով՝ տանիմ բայից։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. օտար, Տփ. օ՜տար, Ալշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. օդար, Տիգ. օդmր, Մկ. Շտ. ուտար, Զթ. ուդօյ, ուդոր, Սվեդ. ուդը՛ր (օտար հավերը քշելու համար բացականչություն, ք՛շքշ). նոր բառ է օտարացնել (Ննխ. օդօրցունէլ, օդուրցունէլ) «օտար կարծելով վախենալ» (մանուկների համար է ասւում)։
• ՓՈԽ.-Ըստ Bugge IF 5, 168-80 (թրգմ. ՀԱ 1895, 230) մեզանից է փոխառեալ գոթ. gatarniϑ «օտարացեալ»՝ Տիմ. զ. 5 հատու-ածի մէջ. այս բառը ծագում է մեր օտարա-նալ բայից՝ միջին ա-ի տղմամբ և աւ նա-խավանկը ջնջելով։