Definitions containing the research ական : 10000 results

Փ (piour)

s.

the thirty fifth letter of the alphabet, and the twenty ninth of the consonants;
eight thousand, eight thousandth.

· Calfa

NBHL (4)

Փ. Տառ բաղաձայն՝ Փիւր յորջորջեալ, որպէս սաստիկ Բ. այլ ձեւով եւ յատկութեամբ եւ տառադարձութեամբ հանգէտ ֆի, Φ տառի յունաց. յորմէ լտ. F, ՌՌՌ էֆ։ Վասն որոյ զասացեալսն զայնմ գրո, յունաց ի քերականութեան թրակացւոյն՝ թարգմանիչն երկրորդէ զփիւր տառէ մերմէ. այսինքն թէ ի կարգի բաղաձայնից է անձայն, եւ թաւ.

Փ. Թաւոսութիւն տառիս այնչափ հեռանայ ի բենէ, մինչեւ մերձենալ ի փհ, վհ, ւհ. այսինքն ի ֆ. ուստի առ եբրայեցիս անխտիր հնչի ֆէ, եւ փե. որ առ քաղդէացիս է միշտ փէ, եւ առ ասորիս եւ առ պարսիկս միշտ ֆէ. բայց պարսիկք ստէպ խառնեն զայլ տառս նմանաձեւս ընդ ֆէի. այսինքն են փէ կամ բէ, պէ, եւ վաւ։ Լատինք զսեպհական եւ զսեպհականեալ բառս իւրեանց գրեն ֆ տառիւ. իսկ զբնիկ կամ զյայտնի յունականս եւ զայլազգականս՝ գրեն բհ կամ փհ, բայց ֆ հնչմամբ։ Իսկ մեք չունիմք զձայնդ ֆ, վասն որոյ զայնու գրեալս յայլոց՝ փոխեմք ի փ. զոր օրինակ փաղեկ, փարաւոն, փող, փիղ, փիլիսոփոս եւ այլն. որ ըստ այլոց՝ է ֆալթգ կամ ֆէլէկ. ֆսրաօն կամ ֆառաօ. ֆուլ, ֆիլ, ֆիլօսօֆօս եւ այլն.

փ. Լծորդ լինի ի մեզ երբեմն ընդ բ. զի նոյն են փաղառութիւն, բաղառութիւն. դերփել, գերբել. կարապ, կարափ. պոր, փոր. պայքար, փայքար, սեպհական, սեփհական, սեփական, եւ այլն։

Փիւրըն՝ փառաց է քեզ քարոզ, այս խրատականի բանից տալոյս։ Փիւրն, Փութա՛ ասէ վարժել անդուլ, ի՛ շնորհաց չլինիս ամուլ. (Շ. այբուբ.։)


Փաթերակ առնում

sv.

cf. Փաթերակիմ.

· Calfa

NBHL (1)

ՓԱԹԵՐԱԿ ԱՌՆՈՒԼ ՓԱԹԵՐԱԿԻԼ. Ռամկական ոճով, իբրու փաթանս կամ ծրարս յաչաղանաց առնուլ. նախանձարիլ. աչքիլիլ, վնասուիլ նայուածքով.


Փաթերակիմ

vn.

to be fascinated.

· Calfa

NBHL (1)

ՓԱԹԵՐԱԿ ԱՌՆՈՒԼ ՓԱԹԵՐԱԿԻԼ. Ռամկական ոճով, իբրու փաթանս կամ ծրարս յաչաղանաց առնուլ. նախանձարիլ. աչքիլիլ, վնասուիլ նայուածքով.


Փաթոյթ

cf. Փաթութ.

· Calfa

NBHL (1)

ՓԱԹՈՅԹ կամ ՓԱԹՈՒԹ. Խազ շարականի փաթութեալ ձեւով։ Ոսկիփոր.։


Փախչելի, լւոյ, լեաց

adj.

avoidable;
fleeting, transitory.

· Calfa

NBHL (1)

Կամ ըստ յն. ոճոյ. φεύγων, φευκτικός, δραπέτης fugiens, fugax, fugitivus. Փախստական ինչ. դիւրանցուկ. անցաւոր. անկայուն.


Փախստակից

adj.

escaped or escaping together.

· Calfa

NBHL (2)

Իբր Փախստական.

Իբր Փախստական. զերծեալ ուրեք փախստեամբ.


Փակակալ, աց

s. mus.

turnkey, doorkeeper;
key-board, keys;
cf. Փակաղակ.

· Calfa

NBHL (2)

κλειδοῦχος claviger, clavicularius. Ունօղ զփականս դրան՝ իշխանութեամբ բանալոյ եւ փակելոյ, պետ բանալեաց. գլխաւոր դռնապան. եկեղեցպան. լուսարար. բալլիքի տէր, բացօղ գոցօղ.

Փակակալքն բացցեն զդուռն՝ անօրինաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։) փակակալ. իբր Փակաղակ, փականք, փակ.


Փակդուրակ

cf. Փանդուրակ.

· Calfa

NBHL (2)

Թողեալ զՅիսուս Քրիստոս զփրկական անունն՝ փակդուակայ որդի անուանես. (Եղիշ. ՟Բ։)

Թողեալ զՅիսուս Քրիստոս զփրկական անունն՝ փակդուրակայ որդի անուանես. (Եղիշ. ՟Բ։)


Փակեմ, եցի

va.

to shut, to close;
to shut up, to enclose, to fence in, to bar;
to shut, to lock;
ի ներքս —, to shut up, to beset, to hem round, to encircle, to surround, to encompass;
— բանտի, to imprison, to put in jail;
— զբան, to conclude, to close, to end;
— ինչ յումեքէ, to prohibit, to forbid;
— զարգանդ (կնոջ), to procure sterility;
— զոք ի ձեռս ուրուք, to deliver up, to betray;
ի ներքս փակեալ, herein enclosed;
փակեալ էին ընդ իշխանութեամբ մահու, they were subject to death;
փառքն աստուծոյ զքեւ փակեսցին, may divine glory encompass you !
cf. Դուռն, cf. Յոյս.

· Calfa

NBHL (3)

Փակեսցես զբանն կատարելական գլխովք. (Պիտ.։)

Անճոռութեամբ անհասականաւ վեհագոյն ամենեցուն փակեալ գտանի. . . Ի տեսութենէ իմաստից քննութեան մեր փակեալ. (Նար. կուս.։)

κλείω claudo ἁποκλείω occludo συγκλείω concludo φράττω, ἑμφράττω, -σσω, σφηνόω obturo, obsero περιστέλλω circumdo, circumtego. Փակ դնել, ի փակ ունել. արկանել ընդ փականօք. ծածկել. կափուցանել. խփել. խնուլ. արգելուլ. շուրջ պատել. պաշարել. պարունակել. ափոփել. գոցել, ներսը պահել, կապ դնել.


Փակուցանեմ, ուցի

va.

to attach, to stick, to cement.

· Calfa

NBHL (1)

Մերկացաք ի զբաղանաց աշխարհիս. գօտէմարտեսցո՛ւք ընդ թշնամութիւնն. զի ոչ կարէ փակուցանել զմատունս իւր ի մերկացեալ անդամս մեր յախտից կենցաղականիս. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Փաղաղեմ, եցի

va.

to devour, to consume;
to burn.

· Calfa

NBHL (4)

Ուտելով եւ փաղաղելով զկէս մարմնոցն սորա։ Խածատեն զմիմեանս, եւ փաղաղեն՝ ի բաց հատանելով զռընգունս եւ զականջս։ Որք զօրէն եթիայց ամանալով փաղաղեն, մինչեւ յոսկերացն նոցա անգամ ուտել. իսկ զայլսն լափատեն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. տեսական.։)

Որ զիմ տղայս վայելչական՝ փաղաղեցեր զերդ զգազան. (Շ. եդես.։)

Զանազան ախտիցն յոլովութիւն ընդ մարմին փաղաղեալ ապականիցէ. (Կանոն.։)

Առնէ զբաբելոնական բոցոյն կիրս, որ շուրջանակի փաղազէր բարձրանալովն։ Զօրէն հրոյ մտեալ փաղաղէր զբոլոր բնութիւնն։ Զաշխարհ ամենայն արեգակն փաղաղէ. (Առ որս. ՟Ա։ Պիտ.։ Լմբ. սղ.։)


Փաղանուն

adj.

univocal;
synonymous;
s. pl. synonyma.

· Calfa

NBHL (1)

Իսկ ըստ քերականաց,


Փաղանունաբար

adv.

cf. Փաղանունապէս.

· Calfa

NBHL (2)

Անուանք՝ որ միայն զարարչական բնութիւնն փաղանունակի նշանակեն, ընդ որում ոչ այլ ոք ի գոյից լծակցի հոմանունութեամբ. (Խոսրովիկ.։)

Կամ Իբրեւ փաղանուն քերականօրէն.


Փաղանունակի

cf. Փաղանունապէս.

· Calfa

NBHL (2)

Անուանք՝ որ միայն զարարչական բնութիւնն փաղանունակի նշանակեն, ընդ որում ոչ այլ ոք ի գոյից լծակցի հոմանունութեամբ. (Խոսրովիկ.։)

Կամ Իբրեւ փաղանուն քերականօրէն.


Փաղանունապէս

adv.

univocally;
synonymously.

· Calfa

NBHL (2)

Անուանք՝ որ միայն զարարչական բնութիւնն փաղանունակի նշանակեն, ընդ որում ոչ այլ ոք ի գոյից լծակցի հոմանունութեամբ. (Խոսրովիկ.։)

Կամ Իբրեւ փաղանուն քերականօրէն.


Փաղառութիւն, ութեան

s.

syllable.

· Calfa

NBHL (1)

Քանակ է բան. զի ստորաչափի փաղառութեամբ՝ սղիւ եւ երկարաւ։ Ի քերականութեան տառքն նախկինք են քան զփաղառութիւսն. (Արիստ. ստորոգ.։)


Փաղաքշաբար

adv.

with adulation, blandishingly.

· Calfa

NBHL (2)

Փաղաքշանօք. գորովական յորջորջանօք.

Միւս եւս իշխանն սիսական Վասակ, որ գաբուռն փաղաքշաբար անուանիւր։ Նըսըն՝ որում սբուքն փաղաքշաբար յորջորջէին. (Յհ. կթ.։)


Փաղաքշանք, նաց

s.

endearments, caresses, wheedling, coaxing;
flattery, adulation, palaver.

· Calfa

NBHL (1)

Այլք ընչիւք պատրեալք լինէին, եւ կէսք փաղաքշանօք մարմնական սիրոյ։ Ոչ ընդ փաղաքշանս ուրուք մեղկէր առ գովութեամբ. (Վրք. ածաբ.։)


Փաղփ, ից, իւք

s.

sheen, refulgence, lustre.

· Calfa

NBHL (1)

Խոյրապսակազարդ փաղփիւք ընծայաբերեմք (կամ րիմք) քեզ ի մերմէ նուաստական արուեստից. (Թէոդոր. կուս.։)


Փաղփաղուն

cf. Փաղփուն.

· Calfa

NBHL (1)

Ոչ է պարտ տկարացուցանել զփաղփաղուն եւ զփայլակնացայտ պայծառութիւնն (ականց պատուականաց). (Վրք. ոսկ.։)


Փաղփումն, ման

s.

brilliancy, brightness, splendour.

· Calfa

NBHL (1)

Զնորայն անկումն եւ գօսութիւն, եւ զանփառական փաղփումն. (Մագ. ՟Լ՟Գ։)


Փաղփուն

adj. s.

lustrous, brilliant, shining, glittering;
tinsel, spangle.

· Calfa

NBHL (1)

Փայլուն յոյժ փաղփաղուն. զօշոտիչ ական. փալփլուն.


Փամփուշտ, փշտի

s.

bladder, vesicle;
— ապակեղէն, balloon;
— հրետի, gun cartridge;
— հրաձիգ, fusee;
cf. Հրատիկք;
— լողական, air-bladder.

· Calfa


Փայառութիւն, ութեան

s.

slipping, stumbling.

· Calfa

NBHL (1)

Լպրծական փայառութեան. (Մագ. ՟Ժ՟Զ։)


Փայեթոն, ի, իւ, աւ

s.

Phaeton.

· Calfa

NBHL (1)

ՓԱՅԵԹՈՆ կամ ՓԱՅԻԹՈՆ. Բառ յն. Ֆաէ՛թօն. Φαέθον Phaeton. Անուն արքայի եգիպտացւոց, առ օրով եղեւ հրդեհ մեծ. այլ ըստ քերթողաց անուանի որդի արեգական. վարի եւ որպէս արեգակն, եւ լուսնթագ. զի ստուգաբանի լուսափայլ. հրափայլ.


Փայլածու

ast.

Mercury.

· Calfa

NBHL (2)

Իսկ առ վերոյ լուսնին, երկրորդ կոչել խորան, այն որ էռմիս՝ ասեն լեզուաւ հոռոմական. իսկ ի տաճկաց՝ որ օտարիդ ըզնա կարդան, եւ ըստ հայումըս փայլածու՝ յարմարական. (Երզն. ոտ. երկն.։)

Στιλβών, Ἐρμής Stibon, Mercurius. Անուն մոլորակի, որ մօտագոյն է արեգական, վասն որոյ եւ դժուարաւ երեւի, եւ ըստ ստէպ արծարծման՝ ի սնդիկ օրինակի. եւ ի գիրս որպէս դպիր եւ պատգամաւոր այլոց էր համարեալ. այն է Հերմէս.


Փայլակեմ, եցի

vn. va. cf. Փայլատակեմ.

· Calfa

NBHL (3)

Ոգիս զօրէ իբրեւ ի միջօրէոջ ամենայն շուրջ լուսաւորեալ եւ փայլակեալ։ Ի հրոյ յապականացուէ ապականացու լոյսս փայլակէ։ Լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլակեն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Փայլակեալք ի ներքոյ արեգական, որպէս յայնժամ տէրն ի լերինն այլակերպեցաւ. (Մաքս. ի դիոն.։)

Լռութեամբ (լեզուիդ՝) ձեռն քո ստաբանութիւն քարոզէ, շուրջ փայլակեալ ( περιαστραπτομένη ) ի մատանեաց ականց. (Բրս. ընչեղ.։)


Փայլակն, կան

s.

lightning, flash of lightning;
սրավար, արագաթռիչ, իբրեւ զ—, quick, swift as lightning.

· Calfa

NBHL (3)

Մի՛ դատեցայց ընդ սպանողին, ընդ փայլականն ըստորանկին. (Յիսուս որդի.։)

Իբրեւ զտեսիլ փայլական. ա՛յլ ձ. օդոյ. ի յն. եւս կրկին ընթերցուած տեսանի. φέγγος կամ αὕρα.

Իբր փայլուն ակն, կամ փայլեալ յաչս. որ եւ ՓԱՅԼԱՏԱԿՆ. որոյ յոքնականն լինի՝ փայլատակունք. (տե՛ս զկնի) ἁστραπή fulgur, fulgor. Շողիւն եւ նշոյլ լուսոյ կամ հրոյ որպէս կայծ եւ բոց անցաւոր. որպէս ստէպ լինի յամպս առանց որոտման, եւ որոտմամբ հանդերձ. տե՛ս եւ ԿԱՅԾԱԿՆ. կածկլտուք, փայլակ.


Փայլակնաբորբոք

adj.

ardent, vivid as a flash of lightning;
flashing, dazzling.

· Calfa

NBHL (2)

Կամ մ. Իբրեւ զբորբոքումն փայլական.

Ըստ նմանութեան արեգական փայլեալ։ (Շնորհալին պարզէ այսպէս.)


Փայլակնաձեւ

adj.

like lightning, very luminous, radiant, coruscant.

· Calfa

NBHL (1)

մ. Ի ձեւ փայլական. իբրեւ զփայլակն. փայլակնատեսիլ.


Փայլակնանման

cf. Փայլակնակերպ.

· Calfa

NBHL (2)

մ. Նման փայլական.

Զհոգին փայլակնանման վերահամբարձեալ վեհից։ Սոքա բարձնական՝ փայլակնանման։ Սոսկալին փայլակնանման երեւեալ լուսափայլ կերպիւ. (Շ. տաղ.։)


Փայլակնացայտ

adj.

emitting flashes, flashing, sparkling.

· Calfa

NBHL (1)

Ամպքն՝ լուսատեսակ, փայլակնացայտ եւ այլն։ Փաղփաղուն եւ փայլակնացայտ պայծառութիւն (ականց). (Խոր. վրդվռ.։ Վրք. ոսկ.։)


Փայլակումն, ման

s.

flashing;
lightning;
flash, light.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ի փայլակմանէ կամ ի սաստիկ որոտմանց այնպէս փախստական լինին ի տէրունական կերպարանացն։ Յորոտումն ամպոցդ նայեաց, եւ ի փայլակմունս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։ եւ Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)


Փայլատակն, կունք, կանց

s.

lightning, flash;
spark;
brightness, brilliancy;
thunderbolt.

· Calfa

NBHL (7)

Նոյն ընդ Փայլակն, իբրու սաստկականն նորա, կամ որպէս հատումն եւ արձակումն փայլման յերկնից. փայլակ .... եւս եւ Կայծակն. որպէս կայծ, եւ շանթ.

Երեսք նորա իբրեւ զտեսիլ փայլատական, կամ փայլական). (Դան. ՟Ժ. 6։)

Զփայլ մաքուր փայլատական (կամ փայլական. () Նար. առաք.։)

Հրոյ ցոլմունք՝ կայծակնաթափ փայլատական. (Երզն. ոտ. երկն.։)

Մարգարիտն՝ ի փայլատականէ եւ ի ջրոյ. (Եփր. աւետար.։)

Մարիամ՝ լուսոյն տեղի լապտեր փայլատական։ Մեծի փայլատական նշոյլք։ Իբրեւ զփայլատական բոց էր գոյն երեսաց նոցա. (ՃՃ.։)

Ի սակաւ մի ի փայլատականէ՝ որ անկաւ ի տանն, յորում բնակեալ էր նա, ի գիշերի վառեցաւ հուրն ընդ ամենայն տունն. (Եւս. պտմ. ՟Զ. 9.) իմա՛ կայծակն՝ որպէս կայծ. σπινθήρ scintilla. (որ է լծ. ըստ շանթ)։


Փայլատակումն, ման

s.

lightning, flashing;
coruscation, scintillation, fulguration;
sparkling;
thunderbolt;
—կմամբ սատակել, to thunderstrike;
—կունս տեղալ, to rain lightnings and thunderbolts.

· Calfa

NBHL (1)

Փայլատակումն ահեղ ծագեց ի բանտի անդ։ Ի սակաւ փայլատակմանէ կայծականց. (Նեղոս.։ ՃՃ.։)


Փայլեմ, եցի

vn. va.

to shine, to glitter, to gleam, to flash, to sparkle, to glisten, to be resplendent;
to cause to shine, to give a lustre or brightness to, to polish, to furbish, to burnish;
խնդութիւն փայլէ յաչս նորա, joy shines in his looks.

· Calfa

NBHL (1)

Փայլեցին առաքինութեամբ։ Մասունք առաքինութեանցն, որով փայլեցին մարդիկ։ Փայլեաց ի գիրս աւանդականաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։ Լմբ. սղ.։ Նար. ՟Լ՟Դ։)


Փայլեցուցանեմ, ուցի

va.

cf. Փայլեմ;
— զկօշիկս, to black or polish shoes.

· Calfa

NBHL (2)

Փայլեցուցանէ զշնորհացն բարձրութիւն։ Զլուսաւոր վարդապետութիւնն որպէս ճառագայթս արեգական փայլեցուցանել. (Ագաթ.։ Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ոչ ունին բնաւորականն լոյս փայլեցուցանել յերեւման արեւակին. (Շ. բարձր.։)


Փայլիւն

s.

brightness, lustre, refulgence, brilliancy, splendour.

· Calfa

NBHL (2)

Ի փայլուն փայլատականաց զինուց։ Փայլիւն զինուն։ Զփայլիւն զոսկեղէն վառելոց։ Սուրն գեղեցկացաւ ի փայլիւն.եւ այլն։

Զոսկւոյն, զականցն փայլիւն։ Ի փայլիւն հրոյ։ Ետես զփայլիւն լուսոյն ծագեալ ի նմանէ ի ջուրսն։ Փայլիւն լուսոյն՝ որ յայտնեաց զփառս աստուածութեանն. (Ոսկ. յհ.։ ՃՃ.։ Շ. մտթ.։ Իգն.։)


Փայլուն, լնոյ

adj.

clear, polished, bright, shining, sheen, splendid, brilliant;
— պղինձ, brass, yellow copper.

· Calfa

NBHL (1)

Փայլուն ճաճանչիւք ճառագայթեալ ի մեզ։ Հրաշալի փայլուն պսակաւ ի քարէ պատուականէ. (Դիոն. ածայ.։ Յհ. կթ.։)


Փայլունակ

adj.

resplendent.

· Calfa

NBHL (1)

Փայլուն՝ իբր նուազական. փայլունիկ, փալփլունիկ. կամ Ունօղ զփայլ իմն.


Փայտահար, աց

s.

woodsman, wood-cutter, wood-cleaver, feller;
axe, hatchet.

· Calfa

NBHL (2)

Ի քարահատաց եւ ի փայտահարաց։ Եթէ փայտահարն այնչափ անողորմ եւ դառնաբարոյ է. (Փիլ. տեսական.։ Բրսղ. մրկ.։)

Ի բարձրութենէ անկեալ դիականցն մօտ առ մօտ խտացեալ իբրեւ զփայտահարս մայրաւորաց։


Փայփայեմ, եցի

va.

to pet, to take great care of, to nurse tenderly, to fondle, to caress, to make much of;
to fawn upon, to cajole, to flatter.

· Calfa

NBHL (1)

Նախապատուեալ փայփայի առ ի բոլորից անմարմնական դասուց. (Գր. սքանչ. ի ստեփ.։)


Փանդիռ, դռաց

cf. Փանդիռն.

· Calfa

NBHL (3)

Ծնծղայիւք եւ փանդռամբք եւ այլովք երգեցողական գործարանօք սաղմոսել հրամայեաց. (Մեկն. ղեւտ.։ Ճ. ՟Ա.։)

Նիւթական երաժշտականն՝ փանդռամբ (կամ փընդռամբ), եւ փողովք, եւ ծնծղայ. իւք բաղկանայ։ Ժողովեն զփանդռունս, եւ պարս խաղուց. (Սահմ. ՟Ժ՟Է։ Ճ. ՟Ա.։)

ՓԱՆԴԻՌ կամ ՓԱՆՏԻՌ, ՓԱՆԴԻՌՆ. κιθάρα cithara ὅργανον organum. (այս բառք են ի թարգմանութիւնս. ) Իբրու Նուագարան բախողական պէսպէս. որպէս երգեհոն, քնար, եւ սանդուռ, թամպուռ. կայ եւ յն. նովին ձայնիւ փանտո՛ւռա. πανδούρα, -ρις pandura. որպէս Քնար երեքաղետն.


Փառաբանեմ, եցի

va.

to laud, to praise, to glorify.

· Calfa

NBHL (1)

Որ ի կուսական դասակցութեանց եւ ի սրբոց ճգնաւորաց փառաբանիս սրբուհի։ Որ ի վեցթեւեան սրովբէից եւ ի բազմաչեայ քրովբէից փառաբանիս երգով աստուածածին. (Շար.։)


Փառազարդ, ից

adj.

adorned with glory, glorious.

· Calfa

NBHL (1)

Ստեղծեր (զմարդն) կենդանի փառազարդ եւ լուսազարդ երեսք, կամ պատկեր։ Զփառազարդ քո տիպ տիրական։ Զայսքան փառազարդ շնորհաց զընդունակն. (Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Դ. եւ ՟Ե։ Երզն. լս.։ Նար. կուս.։)


Փառազնոտի

s. ast. Mars.

· Calfa

NBHL (1)

Հինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի, փառազնոտի, արտախուր. . . յառաջին հատուածն արեգակն եւ լուսինն գոյացան. (Զքր. կթ.։)


Փառախնդիր, դրի, դրաց

adj.

seeking for glory, ambitious, vainglorious.

· Calfa

NBHL (1)

Խնդրօղ անձին զփառս յաշխարհի. փառասէր. փառամոլ. սնափառ. եւ Սնափառական.


Փառահեղ

adj.

very glorious, majestic.

· Calfa

NBHL (1)

Բառ յետնոց՝ կամ ռամկական իբր Այն որ հեղու ի դուրս զփառս իւր. կամ Ահեղ փառօք.


Փառամոլ, ից, աց

adj.

greedy of glory, vain, very ambitious.

· Calfa

NBHL (1)

δοξομανής qui insano gloriae amore tenetur. Մոլեալն եւ զակատեալ զհետ փառաց. փառախնդիր. փառասէր. զրափառ եւ սնափառական.


Փառասէր

adj.

fond of glory, full of vanity, ambitious, vain.

· Calfa

NBHL (1)

Կամ որպէս Փառասիրական.