Entries' title containing ական : 2182 results

Սնապաշտական, ի, աց

adj.

superstitious.

· Calfa


Սննդական, ի, աց

adj.

nutritive, nutritious, alimentary.

· Calfa

NBHL (7)

Ջուր՝ ամենայնի սննդական է, եւ այնոցիկ մանաւանդ՝ որ առ պարտէզսն են. (Պղատ. օրին. ՟Ը։)

Շարժօղն (հոգի) ունի զիմացական բնութիւն, եւ շարժեցեալն (մարմին) գործէ զսննդական տեւողութիւն. (Եղիշ. հոգ.։)

Երեք մասունք են որդւոյ. է որ սննդական է, եւ է որ զգայական, եւ է որ բանական։ Տունկք ամենայն զսննդականն եւ շարժողականն ունին կենդանութիւն ի բարւոյն։ Զանկոյ սննդականս եւ աճողոկանս զօրութիւն ի վեր շարժէ։ Զմարմինս դարմանէ սննդականաւն. (Փիլ. լին.։ Դիոն. ածայ.։ Շիր.։)

Յակոբ արդար յաղագս սննդական կենցաղակցութեան եղբայր յիսուսի կոչեցեալ. (Նար. խչ.։)

Պատանի մի կրօնաւոր՝ սննդական կուսանացն, անուն լիկարիոն. (Հ=Յ. փետր. ՟Ժ.։)

Չէ պարտկրոնաւորին զիւր սննդական տեղին տեսանել փափագմամբ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

τρόφιμος, θρεπτικός nutritivus, altor, altrix. Որ ինչ օգնէ սննդեան. սնուցիչ. աճեցուցիչ. եւ Որ ինչ հայի ի սնունդ. տնկական.


Սոդոմական, ի, աց

adj. s. sodomite, pederast.

· Calfa

NBHL (3)

Սոդոմական գինի։ Սոդոմական ախտ. (Լմբ. սղ.։ Արծր. ՟Բ։ 6։)

Շնայ՝ սոդոմակաւն հանդերձ։ ապաշխարեսցէ զշնութիւն եւ զսոդոմականն։ Ապաշխարեսցեն ըստ շնութեան եւ ըստ սոդոմայական կարգի. (Կանոն.։)

ՍՈԴՈՄԱԿԱՆ կամ ՍՈԴՈՄԱՅԱԿԱՆ. σοδομικός sodomicus. Որ ինչ հայի առ բնակիչս երկրին սոդոմայ եւ գոմորայ, եւ առ մեղս նոցա. արուագիտական. եւ Արուագիտութիւն.


Սոդոմականութիւն, ութեան

s.

sodomy, pederasty.

· Calfa


Սողնական, ի, աց

adj. med.

crawling, creeping;
— ախտ, erysipelas.

· Calfa

NBHL (3)

Վէմն անգործ (կամ անգործելի) սողնական սկզբնաչար օձին. (Անան. ի պետր.։)

Զի թէ ճըճի մի փոքրագոյն եւ սողնական, ունի լուսիկ տըպաւորեալ ի յիւր տըտան։ Այլ ու ի զեռնոց թունաւորաց եւ սողնական, խածեալ վերաց նոցուն կազմեն դեղ թափական. (Երզն. ոտ. երկն.։)

Զօր օրինակ սողնական ախտիցդ եթէ ոչ յառաջագոյն հատցին արմատքն հերձլով եւ կամ խարելով, ի վերայ ճարակելով առ հասարակ զամենայն շուրջանակի դրաւէ զմարմնոյն հասարակութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Սողոմոնական

cf. Սողոմոնեան.

· Calfa

NBHL (2)

Զսողոմոնականն բան. (Ածաբ. պենտեկ.։ Ճ. ՟Գ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

հիացեալ ընդ քո սողոմոնական իմաստութիւնդ. (Արշ.։)


Սոփեստական, ի, աց

adj.

sophistical.

· Calfa


Սպանդարամետական, ի, աց

adj.

of Bacchus, bacchic, convivial, drinking;
— պաշտամունք, convivial meeting, libations, drinking bout;
—ք, dionysia, dionysiaca, bacchanals, orgies.

· Calfa

NBHL (2)

Տօն հասանէր սպանդարամետական պաշտամանն. (՟Բ. Մակ. ՟Զ. 7։)

διονύσιος, διονυσιακός bacchicus, bacchanalis. Սեպհական կամ սպանդարամետի, դիոնիսեան. բաքոսեան (բարեկենդան հեթանոսաց).


Սպանիական, ի, աց

adj.

Spanish.

· Calfa


Սպանողական, ի, աց

adj.

sanguinary, bloody, cruel;
murderous.

· Calfa

NBHL (5)

Եղբարք յովսեփայ յամօթ եղեն վասն նախանձողական եւ սպանողական համարձակութեանն. (Եփր. պհ.։)

Զսպանողական բարս նոցա տարուբերէր եւ զյօժարութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Իբր թշնամիք սպանողական մտօք ընդդէմ քո հակառակեալք։ Ոչ սպանողականս կամ պատուհասողս կամին ցուցանել զինքեանս. (Ոսկ. գծ.։)

Հասարակաց մարմոյ եկեղեցւոյս բերան լինելով՝ սպանողական ախտիցն զմռսով լցեալ զլսօղսն առնէին. (Նիւս. երգ.։)

φονικός ad caedem pertinens, sanguinarius, truculentus νεκρωτικός mortificus. Սեպհական սպանողաց. եւ Սպանօղ. մահառիթ. սատակչական.


Սպառազինական, ի, աց

adj. s.

military, warlike;
—ն, managing of the shield, shield-exercise.

· Calfa

NBHL (4)

Առեալ անդուստ (յարեւելից) ի սպառազինական ընտրութիւն։ Ոչ զինուորս կամ մարտակիցս սպառազինականս. (Նիւս. թէոդոր. եւ Նիւս. թաղմ.։)

Սպառազինական թերեւս ուղղապէս ոք անուանիցէ. (Պղատ. օրին. ՟Է։)

Զսպառազինականն բոլոր հանդէպ կացուցանել պարտ է ամենայաղթական մարտին (պանկրատիոնին) աղեղամբ եւ վահանօք եւ նիզակօք, եւ քարամբք ի ձեռանէ իսկ, եւ պարսիւ հանդիսանալով. (Պղատ. օրին. ՟Ը։)

ὀπλιτικός militaris եւ πελταστικός peltatus. Սեպհական սպառազինի եւ սպառազինութեան. եւ Սպառազինեալ. զինուորական. եւ Ասպարաւոր.


Սպառնական, ի, աց

adj.

threatening, menacing.

· Calfa

NBHL (6)

Սպառնական խստաբանութեամբ յղէ առ նա պատգամս. (Արծր. ՟Բ. 2։)

Ընդ սպառնականացն բանից ողոքական սփոփանս. (Նար. ՟Հ՟Գ։)

Սպառնական է բանս. թերեւս երկիցեն ի սաստէն. (Լմբ. առակ.։)

Մարգարէքն քանի՞ սպառնական բանս մարգարէանային. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Ամպն լուսաւոր, եւ ձայնն ոչ սպառնական, այլ հեշտական. (Երզն. մտթ.։)

Ի խոշոր լեզուէն առաջնոյ՝ հոնն սպառնական, պարսիկն պերճական. (Վրդն. պտմ.։ 2)


Սպասաւորական, ի, աց

adj. s.

belonging to servants or to service, servile;
servant.

· Calfa

NBHL (6)

Որ զմարմնով եւ արտաքոյ՝ սպասաւորական գործեաց բան ունելով. (Փիլ. լին. ՟Բ. 71։)

Կալ մնալ ի սպասաւորական հնազանդութեան սուրբ թագաւորութեանդ. (Ոսկիփոր.։)

Առանց յապաղանաց ամենայն արարածք սպասաւորականք զհրամանս կատարեսցեն. (Ագաթ.։)

Ասել զնա ո՛չ ստացուած միայն, այլ եւ ի սպասաւորական զնա գոլ հոգւոց. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Ո՞չ ամենեքին են սպասաւորական հոգիք ի պաշտօն առաքեալք. (Կիւրղ. գանձ.։)

Են ինչ՝ որ սպասաւորականք են, եւ են ինչ՝ որ պետականք. իսկ սպասաւորականք՝ զգայականքն. (Նիւս. բն. ՟Զ։)


Սպիտականամ, ացայ

vn.

to whiten, to become white.

· Calfa

NBHL (2)

Ճայեկ առ սագ աղերսէր, ուսուսցե՛ս ինձ նման քեզ սպիտականալ. (Մխ. առակ.։)

Օդն ի տուէ ի ձեռն լուսոյն սպիտականայ, եւ ի գիշերի ի ձեռն խաւ արին թխանայ. (Եփր. ծն.։)


Սպիտականդամ

adj.

white-membered.

· Calfa


Սպիտականիշ

adj.

spotted, marked with white.

· Calfa

NBHL (1)

Յորս է տեսանել ի մէջ արջնատես ագռաւուց սպիտականիշ երամս աղաւնեաց. (Նար. ՟Լ՟Ա։)


Ստամոքական, ի, աց

adj.

stomachic, gastric;
— հիւթ, gastric juice.

· Calfa


Ստացական, ի, աց

adj. gr.

acquired, possessed, adventitious;
possessive;
created, made.

· Calfa

NBHL (14)

Զօրութեամբ բնականաւ, եւ ստացականւ։ Ոչ միայն զբնականն, այլեւ զստացական զուարթութիւնն ասէ. (Առ որս. ՟Է։ Լմբ. առակ.։)

Որ ի հաղորդութենէ այլում զկարողութիւն լուսաւորելոյն ունիցի, ստացական ունի զշնորհն, եւ ոչ տիրապէս անուանի լոյս. (Կիւրղ. գանձ.։)

Ստացական գիտութիւն աշխատութեամբ կատարի. (Լծ. եւագր.։)

Ոչ ստացական, եւ ոչ չարչարանացն պարգեւք, այլ իւրն սեպհական. (Իգն.։)

Առ դնածոյ ումեմն կնոջ, եւ կամ առ այլոց ոմանց զի՛նչ եւ է յեղանակաւ ստացական կանանց. (Պղատ. օրին. ՟Ը։)

Ուստի Ստացական անուն կամ դերանուն ըստ քերականաց՝ է յայտնօղ զայն ինչ, որ սեպհական է ումեք կամ իմիք.

Ստացական է, ո՛րգոն, դաւթեան երիվար. (Թր. քեր.։)

Ոչ ստացական ոք, եւ ոչ ծառայ յերրորդութեանն։ Զօրութիւն անսահմանելի՝ ամենայն ստացականացս արարիչ. (Նիւս. ի սքանչ.։)

Զիա՞րդ իցէ եղական կամ ստացական՝ օրինադրելով որպէս բնութեամբ աստուած. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ տէր խոստովանէր (մակեդոն) զհոգին սուրբ, այլ՝ օտար յաստուծոյ բնութենէն, եւ ստացական, եւ պաշտօնեայ. (Խոր. ՟Գ. 33։)

Ի վերայ ստացականացս իմանալ, մանաւանդ զգայականացս։ Ոչ իբրեւ ստացականաց հողեղինաց դասակցութիւն, այլ որպէս բանակաց հոգեղինաց. (Մաքս. ի դիոն.։ Ճ. ՟Գ.։)

Ստացական մարմնովն արար սկիզբն փրկութեան մերոյ իմաստութիւնն։ Էնն անեղ յանեղագունէն իջեալ հօրէ՝ մարմին ստացական յարգանդէ կուսին զգեցաւ. (Նախ. առակ.։ Յհ. իմ. երեւ.։)

κτητός, ἑπίκτητος acquisitus, possessus, adventitius. Ստացեալ կամ ստանալի ինչ. յետոյ ի ձեռս բերեալ, ընկալեալ, դնեալ, շահեալ. յետամտական.

ՍՏԱՑԱԿԱՆ. κτιστός creatus, conditus, factus κτίσις creatura. Ստեղծական, արարածական. եղական. հաստեալ ի ժամանակի. արարած. որ եւ Ստացուած ասի.


Ստեղծագործական, ի, աց

adj.

creative.

· Calfa


Ստեղծական, ի, աց

adj.

created;
invented, factitious, forged;
plastic.

· Calfa

NBHL (9)

Զգոյացեալ հոգին թողացուցեր մտանել ի ստեղծական մարմինն. (Ճ. ՟Գ.։)

(Անեղն աստուած) ո՞րպէս ստեղծականին զինքն օրինակ դնիցէ. (Ագաթ.։)

Փառք, եւ ի ստեղծականաց էից գովաբանութիւն։ Ականն արեւու ստեղծականն արուսեկի. (Նար. ՟Ի՟Դ. եւ Նար. յիշ.։)

Ստեղծական արհեստքն (որպէս բրտի) ... ոչ կարօտանան երկաթոյ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Պատկերաց եւ դրօշելոց ստեղծական եւ նկարագրական արարչութիւն։ Ըստ ստեղծական իմն զարմանագործութեան նկարել բանիւ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Առակք ստեղծականք, որ նման ասացելոցն կերպարանէ զճշմարտութիւնն։ Եւ այս առակք աւարտեցան ստեղծականք ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ. (Մխ. առակ.։)

Քերթողացն միշտ հանդէսք ստեղծականն են առասպելաբանութիւնք։ Ցնորս ասէ զսուտ զստեղծական իմն մտածութիւնս զգալի ինչ իրաց։ Մի՛ ոք զմեր բանս ստեղծական կարծիցէ. (Պիտ.։ Մաքս. ի դիոն.։ Ոսկ. համբ.։)

Եւ էին պատերազմունքն հուպ ի նոսա ի ստեղծական սիրոյն։ Ի ստեղծական զղջումնն հպեալ. (Սոկր. ՟Ա. 4. 14։)

κτιστός, κτίσμα creatus, creatura. Արարածական. եղական. եւ Կազմեալ ի հողոյ. արարած.


Ստեղծականութիւն, ութեան

s.

plasticity, moulding, modelling.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն նկարագրականութեան եւ ստեղծականութեան կերպարանելով տեսիլս (կռոց). (Փիլ. ՟ժ. բան.։)


Ստիպողական, ի, աց

adj.

pressing, urgent, imperious.

· Calfa


Ստիւգական, ի, աց

adj.

Stygian.

· Calfa


Ստորագրական, ի, աց

adj.

descriptive.

· Calfa


Ստորադասական, ի, աց

adj. gr. subjunctive.

· Calfa


Ստորադրական, ի, աց

cf. Ենթադրական.

· Calfa

NBHL (4)

Երկակի ելոյ առաջարկութեան, կամ ստորոգականի, եւ կամ ստորադրականի. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ի դնելն զգերագոյնն դրութիւն՝ քան զամենայն յազգակցէ եւ ի մերձաւորագունէն պիտոյ է դնել զստորադրականն ճառումն. (Դիոն. ածայ.։)

Ստորադրականն է բան բացերեւական՝ կամ ըստ բոլորում, կամ մարտուցելոյ ուրուք, կամ շարամանեցելոյ յայտնողական։ Դրութիւնքն ըստ ստորադրականի ստորասութեան ասի, թէ կեա՛նք աստուած՝ քան օդ. (Մաքս. ի դիոն.։)

ὐποθετικός hypotheticus, conditionalis, suppositus. Ենթադրական. պայմանաւոր. ստորասական ի միտս. յանձնառական.


Ստորասական, ի, աց

adj.

affirmative.

· Calfa

NBHL (1)

Ստորասութիւն՝ բան է ստորասական. իսկ բացասութիւն՝ բան բացասական։ Լինի բան կա՛մ ստորասական, կամ բացասական. (Արիստ հակակ։ Անյաղթ պերիարմ.։)


Ստորասուզական, ի, աց

adj.

liable to submersion.

· Calfa

NBHL (1)

Զչարն հնարական՝ ստորասուզական եւ անդնդական. (Գանձ.։)


Ստորնական, ի, աց

cf. Ստորնային.

· Calfa

NBHL (4)

Ստորին. ստորնային. ստորային. ներքին. որ ինչ է ի ներքոյ երկնից. երկրաւոր. հողեղէն. եւ Ստորերկրեայ. խորին. անդնդական.

Ի ստորնականաց թշուառութեանց դժնէից կենացս ի կամարն երկնից համբարձման։ Մի՛ ընդ հարկանիր լոյսդ ընդ ստորնականիս. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)

Զազդումն շնորհաց՝ քոյին պարգեւաց՝ տան ստորնականաց. (Գանձ.։)

Եւ որ բարձունք՝ նոյն եւ անդունդք են ստորնական. (Շ. իմ. եղակ.։)


Ստորոգական, ի, աց

adj.

categorical.

· Calfa

NBHL (1)

Երկակի ելոյ առաջարկութեան՝ կա՛մ ստորոգականի եւ կամ ստորագրականի, զստորոգականն միայնում սահմանէ, եւ այլն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Վաճառական, ի, աց

s.

merchant, trader;
tradesman, shopkeeper, dealer;
մեծաքանակ կամ փոքրաքանակ —, wholesale merchant, retail-dealer;
cf. Նաւ.

· Calfa

NBHL (4)

Արծաթոյ ընտրոյ վաճառականաց։ Առն վաճառականի, որխնդրիցէ մարգարիտս գեղեցիկս։ Անցանէին արք մադիանացիք վաճառականք։ Կարքեդովնացիք վաճառական քո։ Որդիքն իսրայէլի վաճառականք քո։ Վաճառականք քո խառնեն ջուր ընդ գինի։ Երթա՛յք ի վաճառականս (ձիթոյ), եւ գնեսջիք ձեզ.եւ այլն։

Որ վաճառական լինին բանին աստուծոյ. (՟Բ. Կոր. ՟Բ. 17։)

Ո՛վ անմիտ վաճառական, զանմահ եւ զանանց պատիւն ետուր, եւ զանցաւորդ գնեցեր։ Զվաճառականն եւ զվաճառն ի միասին թշնամանեն. (Եղիշ. է։ Փարպ.։)

Եւ էի նորա վաճառական. (Տոբ. ՟Ա. 13։)


Վաճառականութիւն, ութեան

s.

commerce, trade, dealings, business;
— առնել, to carry on commerce, to trade, to deal, to traffic.

· Calfa

NBHL (5)

Ըստ վաճառականութեան ոմանք փափաքանօք ստացուածոց նաւելով։ Նաւապետութիւնք եւ մշակութիւնք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ՟Գ. 16։)

Որոյ ըստ օրինի վաճառականութեան շատ անգամ ճանապարհորդեալ էր ի հայս. (Փարպ.։)

Զանազան զրկութեամբք վարին ի վաճառականութիւնսն. (Պիտ.։)

Եւ մեր զայս ջան յանձին կալեալ՝ անկեալ ի վաճառականութիւն բանից. (Ագաթ.։)

ἑμπορία negotiatio, mercatura, commercium. Գործ վաճառականաց. վաճառ. տուրեւառ.


Վայելչական, ի, աց

adj.

becoming, elegant.

· Calfa

NBHL (1)

Վայելչական փառք, կամ կարգ, շնորհք, պատիւ, անուն, գործ, պտուղ, տունկ, սրահք, ծնողք, տիւ. (Զքր. կթ.։ Յհ. կթ.։ Նար. հդ. եւ կուս։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Երզն. մտթ.։ Լմբ. պտրգ.։ Պիտ.։ Ժմ.։ Խոսր.։)


Վայելչականութիւն, ութեան

s.

decency, suitableness, propriety, conveniency.

· Calfa

NBHL (1)

Դաւիթ զարդարս իբրեւ զարմաւենի ծաղկեալ ասէ վասն վայելչականութեանն։ Դաւիթ աշտարակ է շինեալ նշանաւոր, եւ այնմ նմանեցուցանէ վայելչականութեան զպարանոց հարսինն. (Նար. երգ.։)


Վայրական, ի, աց

adj.

local;
— փոփոխումն, translocation.

· Calfa


Վայրենական, ի, աց

adj.

wild;
barbarous.

· Calfa

NBHL (7)

Յովանակս անհամբոյր՝ վայրենական եւ անկրթական։ Ընկեցեալ ի վտակն վայրենական ողողիչ։ Վայրենական խորհրդոյ. (Նար. ՟Ի՟Բ. ՟Ծ՟Դ. ՟Զ՟Բ։)

Վայրենական կատաղութիւն մտաց իմոց։ Վայրենական գայլոյն. (Բենիկ.։)

Իմ տեսեալ է եւ զինձս վայրենականս՝ ընտանացեալս. (Ոսկ. հերոդ.։)

Գազանս կոչէ զհեթանոսս վասն վայրենական բարուցն։ Ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Զվայրենական սովորութիւնս նման նոցա (մոգուց) ի բաց ընկեսցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)

Ի չարեացն ցածնուցուն, եւ դադարեսցեն ի վայրենական մտացն. (Մեկն. ղկ.։)

ἁγροικός agrestis βάρβαρος barbarus. Վայրենի, եւ բարբարոսական.


Վայրկենական, ի, աց

adj.

of a minute;
instantaneous, momentary.

· Calfa


Վանական, ի, աց

s. adj.

cenobite, monk;
prior, superior, abbot;
conventual, claustral, monastical, cenobitical.

· Calfa

NBHL (9)

Ի լերինս երթալ, եւ վանականս լինել։ Տեսանեն զվանական ոք։ Խաչն՝ վանականաց ճգնութիւն, կուսանաց զգաստութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 7. 23. եւ Ոսկ. խչ.։)

Մայր արար զնա կանանց վանականաց. (Ճ. ՟Բ.։)

Առ առաջնորդս սրբոց ուխտից վանականաց. (Շ. ընդհանր.։)

Կոչեաց վանականն զմարինոս։ Ասէ ցնա վանականն։ Եկն ի վանսն միաբանակեցաց, յորում էր վանականն մեծ առաջի աստուծոյ։ Ծանօթութիւն ընդ վանականին, եւ ընդ այլ եղբարցն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վանական վարդապետ. այսինքն յովհաննէս վարդապետ տաւուշեցի՝ հիմնադիր եւ առաջնորդ գետկայ վանից. (Վրդն.։ Կիր.։ Մաղաք.։)

Եւ նա պատմեաց զասացեալսն վանականին. (Խոր. ՟Գ. 52։)

Պատուական երիցունք, եւ աւագ վանականք բազումք։ Աւագ քահանայիւք եւ վանականօք. (Շ. ընդհանր.։)

Հայր Սարգիս Հոռոմոսի վանաց վանական, եւ հայր Ստեփանոս Սեւանայ վանաց վանական. (Ասող. ՟Գ. 8։)

Գրիգորի Նարեկայ վանից վանականի։ Եղբօր իմոյ ընտրելոյ Յովհաննէս կոչեցելոյ՝ Նարեկայ մեծափառ եւ բարձրապատիւ ուխտի վանականի. (Նար. յիշ.։)


Վանականութիւն, ութեան

s.

priorship, priorate, dignity of a prior;
monachism, monastic or conventual life.

· Calfa

NBHL (5)

Վանական վիճակ. կրօնաւորութիւն. եւ Առաջնորդութիւն վանաց.

Տենչացեալ կարգի վանականութեան։ Ընկալեալ զկերպարանս վանականութեան. (Փարպ.։)

Ծանր է վանականութիւն, եւ ոչ կարէ ամենայն ոք վաղվաղակի գնալ ընդ այս ճանապարհս. (Վրք. հց. ՟Ը։)

Զորս յաւուրս վանականութեան սկսեալ՝ ի նմին կատարեաց ընտրեալն յայցելութիւն՝ սուրբ եպիսկոպոս. (Նար. խչ.։)

Ի ժամանակս թոդկայ վանականութեան (կամ հայրապետութեան). (Մամիկ.։)


Վանողական, ի, աց

adj.

expulsive;
repulsive.

· Calfa


Վաստականուէր

adj.

offering one's labour.

· Calfa

NBHL (1)

Արիւնընծայ՝ վաստականուէր՝ քրտնակնդրուկ աղերսիցն յարգմամբ. (Նար. ՟Ձ՟Բ։)


Վարանական, ի, աց

adj.

perplexed, irresolute, uncertain, wavering.

· Calfa

NBHL (4)

Վարանական խորհրդով վարանեալ. (Ճ. ՟Բ.։)

Վարանական երկիւղիւ. (Նար. ՟Լ՟Ը։)

Մակբայք՝ վարանականք են, ոյք ակամայ ընտրելի առնեն զերկրորդն. Որդոն, գէթ, գոնէ, փարթար. (Թր. քեր. հյ.։)

Վարանականօք (կամ վարանակամօք) ոմամբք ընտրելի առնէր զերկրորդն, տալ կրկին կամ երեքկին զսակ հարկին։


Սանական, ի, աց

s.

nursling, fosterchild;
pupil, scholar;
godchild.

· Calfa

NBHL (1)

Սուրբն գայիանէ սանական հռիփսիմեաւ։ Ուր վկայեաց սանականն հռիփսիմէ ՟Լ՟Բ ընկերօքն. (Ագաթ.։)


Սանգաստականք, նաց

s.

contempt, scorn.

· Calfa


Սանդարամետական, ի, աց

cf. Սանդարամետային.

· Calfa

NBHL (10)

Երկնաւորաց, եւ երկրաւորաց, եւ սանդարամետականաց. (Փիլիպ. ՟Բ. 10.)

Սանդարամետական ննջեցեալքն։ Այնոցիկ՝ որ յերկրիս են, եւ սանդարամետականացն։ Ջուրք վերինք, եւ ջուրք ստորինք սանդարամետականք. (Ագաթ. Փիլ. լին. ՟Դ. 121։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Երկոտասանիցն աստուածոց ... եւ սանդարամետականացն, եւ այնոցիկ՝ որչափ երկնային աստուծո մականուանել. (Պղատ. օրին. ՟Ը։)

Այնոցիկ՝ որ ընդ երկրաւ են աստուածոցն ... բագինս սանդարամետականաց. (անդ. ՟Ժ՟Բ։)

Պատկառեմ ասել, թէ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ։ Յերկնայնոց եւ ի ստորնայնոց, եւ ի սանդարամետականաց մեռելոց. (Նար. ՟Խ՟Ը. ՟Կ՟Ե։)

Փրկիչն զլեգէոնն (ի խոզսն), եւ այնու խեղդեալ ի ծովն՝ սանդարամետականին մատնէր զնոսա. (Մագ. ՟Հ՟Է։)

Սանդարամետական եղեալ՝ յերկիր թաղես զգոյսդ, զի հաղորդ սանդարամետականին լինիցիս. (Սարգ. յկ. ՟Զ։)

Քուրմն դելփեայ կերեալ ի զոհիցն, եւ արբեալ ի սանդարամետական ջրոցն՝ ասէ ցպիլիպպոս. (Կեչառ. աղեքս.։)

Գուցէ ի սասնամանէ երկրի վերապատառումն լինիցի սանդարամետականացն. (Նոննոս.։)

χθόνιος terrestris καταχθόνιος, ἁποχθόνιος, κατώτατος subterraneus, infernus, infernalis, inferi, mortui. Բնակիչ սանդարամետաց. անդնդային. ստորերկրեայ. եւ Ստորայինք. դժոխայինք. լիմպոսականք. մեռեալք համօրէն.


Սանդարամետականք

s.

demons, devils, the damned, souls of the dead, shades, spirits.

· Calfa


Սանձարարականն

s.

bridle-making.

· Calfa

NBHL (1)

Յոռի գոլ ասի սանձարարականն քան զձիականն։ Սանձարարականն սանձս միայն առնէ. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Սառնական, ի, աց

adj.

glacial, icy.

· Calfa

NBHL (2)

Սառնակն օդոցն սուզիչք։ Ձմեռային եւ սառնական։ Ցրտութեամբն սառնական (առնէ). (Նար. առաք.։ Երզն. ոտ. երկն.։)

Սառնական օդք. (Պիտառ.։)


Սաստական, ի, աց

adj.

threatening.

· Calfa

NBHL (1)

Բերան իմ լեզու եւս երկթերթի, որ սաստականն՝ մահ մատուցանէր, եւ ողոքականն՝ կեանս. (Կեչառ. աղեքս.։)


Սաստկական, ի, աց

adj. gr.

great, terrible, violent;
— մակբայ, intense adverb;
— մասնիկ, increasing particle.

· Calfa

NBHL (1)

Յաղագս մեծի եւ սաստկական արեւմտեայ շարժմանն. (Սարկ. շարժ.։)


Definitions containing the research ական : 10000 results

Անամօթաբար

adv.

without shame, impudently;
audaciously.

· Calfa

NBHL (1)

Անամօթաբար հրաժարեալք ի փրկական խորհրդազգածութենէ. (Դիոն.։)


Անամօթիմ, եցայ

vn.

cf. Անամօթանամ.

· Calfa

NBHL (1)

Եթէ քօղով լուսոյ խաւարականի մտանել ընդ աչս անամօթեսցի. (Նար. ԿԶ։)


Անամօթութիւն, ութեան

s.

impudence, audacity, effrontery.

· Calfa

NBHL (1)

Անամօթութիւնն առանձինն ուրոյն վատթարին է։ Անամօթութեանն յարացոյցք՝ ամենայն խայտառականք են. (Փիլ.։)


Անայլայլելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անայլայլակ.

· Calfa

NBHL (2)

Ամենեցուն գոյացուցիչ, եւ էիցս անլոյծ յարակայութեան անայլայլելի հաստատութիւն։ Հուր ընտրողական անայլայլելի. (Դիոն. երկն.։)

Իմացականքն անայլայլելիք են ըստ էութեանն. (Նիւս. բն.։)


Անայր

adj.

unmarried (woman).

· Calfa

NBHL (2)

Յղացեալ Կուսին յանարանց յանապական արգանդին զՈրդին Աստուծոյ. (Ագաթ.։)

Զանարանց անապականն կոյս գոլ ուսաք. (Վանակ. յուրախացիրն.։)


Անանձն

adj.

inanimate, lifeless;
impersonal.

· Calfa

NBHL (4)

ἅψυχος, inanimis, inanimatus, ( ի բառէս անձն, ո՛չ ըստ որում դէմք, այլ ըստ որում հոգի կամ շունչ բանական. որպէս եւ անձնաւոր ասի հոգիաւորն, շնչաւորն. տե՛ս ի կարգին). անհոգի. անշունչ. մարդկային հոգի չունեցօղ. ճանսըզ, պիճան, նարեվան.

Բանն Աստուած ոչ միայն բան ինչ անանձն, այլ եւ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Ոչ եթէ ըստ Ապողինարի անանձն մարմին ընդ ինքեան միաւորեաց բանն, այլ՝ մարմին՝ բանական անձն ունօղ. (Սարկ. հանգ.։)

ԱՆԱՆՁՆ. իբր անկենդան. անկերպարան. պատահական, կամ անգոյ.


Անանուն

adj.

anonymous;
ignoble.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՆԱՆՈՒԱՆԵԼԻ. սեպհական Աստուծոյ. ἁνώνυμος, nomine carens, ἁκατονόμαστος, qui nominari non potest

Գերագոյն քան զամենայն անուն՝ Էն անանուն։ Որպէս անանուն օրհնաբանեն զնա՝ եւ յամենայն անուանէ։ Աստուածավայելչապէս օրհնել զանկոչին եւ անանուան Աստուածութեանն բարերարականսն բազմանունութիւնս. (Դիոն. ածայ. ՟Ա։)


Անանջատ

adj.

inseparable, indivisible.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱՆՋԱՏ ըստ փիլիսոփայից ասի այն ինչ, որում անհնար է բաժանիլ յէութենէ իրին կամ ենթակային. որպէս բանականութիւնն ի մարդոյ, կամ սեւութիւնն յեթովպացւոց.


Անանջատելի, լւոյ, լեաց

cf. Անանջատ.

· Calfa

NBHL (1)

Անանջատելի պատահումն՝ խաժակնութիւն։ Ի տարբերութեանցն են ոմանք անջատականք, եւ ոմանք անանջատելիք. (Պորփ.։)


Անանց

adj.

that passes not away, eternal;
impassable.

· Calfa

NBHL (2)

ԱՆԱՆՑ. Որ ինչ չանցանէ ժամանակաւ. անվախճան. յաւիտենական. յաւէժական. մշտնջենաւոր. ἅπειρος, infinitus. չանցնօղ, վերջ չունեցօղ. կէչմէզ, էպէտի.

Գուշակէ անցականն զանանցէդ։ Անանց թագաւորութիւն, լոյս, ուրախութիւն, դատաստանք. (Ագաթ.։)


Անաշխարհիկ

adj.

banished or driven from his country;
captive, enslaved;
strange, foreign.

· Calfa

NBHL (3)

Որ չէ ի նոյն աշխարհէ կամ գաւառէ. տարաշխարհիկ. օտարական. նժդեհ. պանդուխտ. դրսեցի. տաշրալը, եճնեպի, զարիպ, եապանճը.

Այր մի օտարական եւ անաշխարհիկ եկիր յարեցար ի մեզ. (Ագաթ.։)

Մի՛ ապականեսցեն զնոյն խորհուրդք չարք՝ առնելով աշխարհականս զանաշխարհիկսն. (Կլիմաք.։)


Անաչառ

adj. adv.

impartial, showing no respect of persons, upright, disinterested, just, fair, righteous, exact;
strict, austere, severe, rigid, rigorous;
cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (1)

Անաչառ խայտառականօք վերապատմեցից. (Նար. ԼԹ։)


Անաչառապէս

adv.

cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (1)

Անաչառապէս ճարակի յայրել եւ յապականել. (Յհ. կթ.։)


Անապաշաւ

adj. adv. impenitent, hardened, obdurated.

· Calfa

NBHL (1)

Անապաշաւ եւ գորովագոյն խանդաղատանօք ի տածելն պատրաստականք. (Պիտ.։)


Անապաշխար, ի, ից

adj. adv. cf. Անապաշաւ.

· Calfa

NBHL (2)

Նոքա յաղթականք իցեն իբր ապաշխարեալն քան զանապաշխարն. (Նար. ՟Զ։)

Զի մի՛ կորիցուք անապաշխար զյաւիտենական կորուստն. (Ժմ.։)


Անապատակեաց

cf. Անապատաբնակ.

· Calfa

NBHL (1)

Մենակեաց անապատակեաց լեառնական. (Բուզ. ՟Զ. 6։)


Անապատանամ, ացայ

vn.

to become a desert, to be deserted;
to fall, to decay.

· Calfa

NBHL (1)

Ի բնական նախախնամութեանց անապատացեալ էր. (ՃՃ.։)


Անապաւէն

adj.

without refuge, destitute, unprotected.

· Calfa

NBHL (1)

Ոյր կամ ուր չիք ապաւէն. անօգնական եւ անապաստան.


Անառիկ

adj.

impregnable, inexpugnable

· Calfa

NBHL (1)

Ամրական անառիկ միտք. (Ոսկ. ես.։)


Անասելի, լւոյ, լեաց

adj.

unspeakable, ineffable.

· Calfa

NBHL (1)

Ընկալան անասելի սիրով։ Զանճառ եւ զանասելի շնորհս Մարիամու։ Անասելի է սիրոյն հանգամանք. (Տօնական.։)


Անասնաբարոյ, ից

adj.

brutal, rude, ill-mannered.

· Calfa

NBHL (1)

κτηνώδης, -ες, belluinus, -um;
pecudi similis, brutus
Նմանեալն բարոյից անասնոց. ունօղ զբարս անբանից. եւ անբանական. հայվանի.


Անասնանամ, ացայ

vn.

to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.

· Calfa

NBHL (1)

Մի՛ անասնանալ ախտիւք։ Ծովահեղձ արար զանասնացեալ եւ զգազանացեալ ազգս մարդական։ Խաչիւ եւ եկեղեցեաւ փրկեաց զանասնացեալ եւ զգազանամիտ ազգս մարդկան. (Տօնական.։)


Անասնեզէն

cf. Անասնական.

· Calfa


Անասնիկ

s.

a small beast;
animalcule;
a lean beast.

· Calfa

NBHL (1)

Զիա՛րդ այնպէս դիւրաւ թոյլ ետուն լուծանել զիւրեանց անասնիկն. (Տօնական.։)


Անասուն, սնոյ, սնոց

adj. s.

irrational;
animal, brute.

· Calfa

NBHL (4)

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ԻԳ։)

ԱՆԱՍՈՒՆ. Անբան. որ չէ ասուն. ոյր չիք բան, այս ինքն բանականութիւն, ասք եւ խօսք. ἅλογος, irrationalis, brutus, զայրի նադըգ.

ԱՆԱՍՈՒՆ. իբր անասնական. անբանական. անխօս, անբարբառ.

Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)


Անաստուած, ից

adj.

atheistic, atheist;
ungodly, irreligious.

· Calfa

NBHL (1)

Իբր անաստուածական. հեթանոսական. օտար յԱստուծոյ.


Անաստուածպաշտութիւն, ութեան

s.

idolatry.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)


Անարատ, ից

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

· Calfa

NBHL (1)

Կամ մաքուր. անշաղախ. անապական. ἁμίαντος, impollutus, փաք, փաքտամէն, դահիր իւսիյապ, պէքր.


Անարար, աց

adj.

increate.

· Calfa

NBHL (2)

Անարար բնութիւնն Աստուծոյ։ Անարար բնութիւն էականին Աստուծոյ. (Սեբեր. ՟Է։ եւ Տօնակ.։) (Ագաթ.։)

Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)


Անարբ

adj.

sober, abstemious.

· Calfa

NBHL (1)

Ոչ արբեալ. չըմպօղ. հրաժարական յըմպելոյ զգինի. չխմօղ, չխմելու. իչկիսիզ.


Անարգ, աց

adj.

worthless, contemptible, vile, abject, despicable, ignoble.

· Calfa

NBHL (3)

Ընդհարցի մանուկն ընդ ծերոյն, եւ անարգն ընդ պատուականին։ Տեսիլ նորա անարգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան։ Աստուածս համարեալ զորս եւ յանասունս թշնամեացն (կամ թշնամանացն) անարգք էին։ Չիք մարգարէ անարգ, եթէ ոչ յիւրում գաւառի եւ յիւրում տան։ Դուք փառաւորեալք, եւ մեք անարգք. եւ այլն։

Եթէ հանցես զպատուականն յանարգէ (յն. յանարժանէ, կամ յոչ արժողէ), իբրեւ զբերան իմ եղիցես. (Երեմ. ՟Ժ՟Ե. 19։)

Եթէ կարի յանարգաց ոք իցէ, եւ կամ ի պատուականաց. (Ագաթ.։)


Անարգահատելի, լւոյ, լեաց

adj.

disconsolate;
inconsolable.

· Calfa

NBHL (1)

Այսպիսի անագորոյն ապականչի պատահել նմանապէս անարգահատելի ձեւով՝ արութիւն է. (Պիտ.։)


Անարգամահ

adj.

by an ignoble death, dying ingloriously.

· Calfa

NBHL (1)

Անարգ եւ նախատական մահուամբ.


Անարգանք, անաց

s. pl. affront, offence, wrong, insult;
indignity, slight, contempt, disgrace, shame, opprobrium, discredit, blame.

· Calfa

NBHL (1)

Կամ խայտառակութիւն. առականք. ամօթանք. ἁσχημοσύνη, turpitudo


Անարգելութիւն, ութեան

s.

freedom, state of any thing free from obstacle or hinderance.

· Calfa

NBHL (1)

Իջանելով յանասնականն անարգելութիւն. (Պիտ.։)


Անարդակ

cf. Անարդ.

· Calfa

NBHL (1)

Որում չիք զուգական յօրինուածով. անհամեմատ. աննման. գերազանց. պիմիսալ, պինազիր.


Անարժան, ի, ից, աց

adj.

unworthy, unfit, improper;
condemnable, blamable, illegal, dishonest;
— համարել, to disdain.

· Calfa

NBHL (1)

Անպարտ. անպարտական.


Անարժանի

adv.

cf. Անարժան;
յ—, unworthily.

· Calfa

NBHL (2)

Անարժանիք եղեալ գրոց եւ յիշատակական պատուոց։ Եթէ ոք յանարժանեացն իցէ բարձրութեանս այսորիկ, ամենեւին մի՛ հպեսցի. (Առ որս. ՟Է։)

Զամենայն խորհուրդս՝ հոգեւորական վարդապետութեանն անարժանիս. (ՃՃ.։)


Անարուեստ, ից

adj.

of no trade, or profession;
artless;
guileless;
immaterial, simple, natural;
rough, rude.

· Calfa

NBHL (1)

Որպէս անարուեստական. օտար յարհեստէ. անիմաստ. անդէպ. անշնորհք. պիչիմսիզ, պէթ. ἅτεχνον. ab arte alienum


Անարութիւն, ութեան

s.

cf. Անարիութիւն.

· Calfa

NBHL (1)

Ցանկականին (չարութիւն) վաւաշոտութիւնն եւ անարութիւն, յորմէ լինի անձինն անրիաւութիւն. (Վահր. յար.։)


Արկած

adj.

endorsed, cloathed.

· Calfa

NBHL (1)

Ի դիւական արկածից խորհրդոց. (Վրք. հց. ՟Զ։)


Արկած, ից

s.

misfortune, disaster, calamity, mischance, mishap, danger, peril, risk, hazard, chance, adversity, storm, tempest, evil.

· Calfa

NBHL (1)

Ի դիւական արկածից խորհրդոց. (Վրք. հց. ՟Զ։)


Արկանեմ, արկի

va.

to cast, to throw, to shoot;
to put away, to reject;
to reduce to, to bring to;
to sow, to scatter, to spread;
to pour out, to shed;
to mix;
ի մէջ — զանձն, to intermeddle, to intrude, to enter;
— ի մէջ ի ներքս, to thrust in, to introduce, to mix;
— ի միտս, to insinuate;
— զանձն ընդ, ի ներքոյ, to undergo;
— զիւրեւ, զանձամբ, to endorse, to put on one's back;
to put on, to dress one's self;
— աղիւս, to make brieks;
— զկալ, to winnow corn;
— ողորմութիւն, to pity;
ընդ յեսան, ընդ սրոց —, to whet, to sharpen;
— ընդ սղոցաւ, to saw;
— ջուր, to pour water;
գութս —, to pity;
խունկ —, to cense, to perfume with incense;
ի խնդիր —, to seek, to trouble one's self to find;
ձայն —, to cry, to scream, to shriek;
վարձս, սակ —, to bargain, to make an agreement, to contract;
վիճակ —, to cast or draw lots;
ի կիր, ի վար, ի գործ —, to use, to employ, to make use of;
ձեռն —, to undertake;
— ընդ տարակուսանօք, to make doubtful, to doubt;
— ի մոռացօնս, to forget;
— զանձն ի վատնգ, to place one's self in danger;
— ի յուսահատութիւն, to reduce to despair.

· Calfa

NBHL (3)

Ա՛րկ զձեռն քո ի ծոց քո. եւ արկ զձեռն իւր ի ծոց իւր։ Արկցե՛ս զլծակսն ընդ օղսն. եւ այլն։ Արկ զմատունս իւր ընդ ականջս նորա։ Դիջի՛ք զբանս զայս ի ձեռս ձեր։ Արկանէ գրգռութիւն ի մէջ եղբարց։ Արկ մանեակ ոսկի ի պարանոց նորա։ Արկեր զինեւ զմեղս մանկութեան։ Արկեր զնովաւ սպառազինութիւն։ Արկցէ զնովա ցաւս իւր, եւ այլն։

Արկին անկողինս սաւուղայ ի տանիսն։ Առ քուրձ, եւ արկ ի վերայ նոցա ի վնմին։ Արկից զցանց իմ զնովաւ։ Արկանիցէ ի վերայ մեր չարիս։ Ո՞վ արկի ի վերայ դորա զլար։ Արկ նմա բազմական ի գետնի զակումբն մաշկեայ. եւ այլն։

Զի մի՛ կամայական սահմանս արկանիցեն անձանց. (Ագաթ.։)


Արկանիմ, արկայ

vp.

to throw ones self, to fall;
to dress one's self.

· Calfa

NBHL (1)

Որ ընդ տեսլեամբ ականս արկանին. (Վեցօր. ՟Ա։)


Արկղագործ

s. adj. trunk maker, box-maker;
made like a box or trunk.

· Calfa

NBHL (1)

Արարին տապանակ ածկղագործ, եւ եդին ի տեղի պատուականի. (Ճ. ՟Ժ.։)


Արկղակերտ

cf. Արկղագործ.

· Calfa

NBHL (1)

Արարին տապանակ ածկղագործ, եւ եդին ի տեղի պատուականի. (Ճ. ՟Ժ.։)


Արհամարհանք, անաց

adv.

s. pl. contempt, disdain;
outrage, offence, injury;
արհամարհանօք, disdainfally, contemptuously.

· Calfa

NBHL (2)

Տանջեցէ՛ք զթշուառականդ յաղագս արհամարհանաց դորա զիմ արքայութինա. (Ճ. ՟Ժ.։)

Մի՛ արհամարհանս զբաւական յամենայնի տէրութեամբն արասցեն. (Պիտ.։)


Արհաւիրք, աւրաց

s.

fright, terrour, great and sudden fear, dread, consternation, shock.

· Calfa

NBHL (1)

ἕστασις, φοβισμός, φόβητρον , δεῖμα, τὰ φρίητα եւ այլն. extasis, terror, terriculamentum, horror, formido. Ահ աւիր (այսինքն վայրապար, ավարէ) կամ ահաւոր իրք. երկիւղ մեծ սաստկացեալ յերեւակայութենէ. սոսկումն. զարհուրանք. երկիւղալի իրք եւ ցնորք, խրտուիլ եւ տեսիլ ուրուական. գօրգու, գօրգուլուգ, հիւրիտ. Տե՛ս (Իմ. ՟Ժ՟Է. 8։ Սղ. ՟Ձ՟Է. 18։ Երեմ. ՟Ե. 30. ՟Ժ՟Ը. 13։ ՟Ի՟Գ. 14։ ՟Ծ՟Ա. 39։ Ովս. ՟Զ. 10։ Յոբ. ՟Լ՟Է. 16։ Ղկ. ՟Ի՟Ա. 11։ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 14։ ՟Ժ՟Ե. 15։ ՟Ժ՟Է. 40։ ՟Ի. 29։)


Արձակերասան

adj. adv. unbridled, unruly;
helter-skelter.

· Calfa

NBHL (1)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.


Արձակերասանակ

cf. Արձակերասան.

· Calfa

NBHL (1)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.